Երևան
12 °C
«Հայկական ժամանակի» աշխատակիցներից մեկի դուստրը տիկնիկ է նվեր ստացել: Տուփը բացելուց հետո են պարզել, որ տիկնիկը հղի է: Հնարավոր է հեռացնել ռետինե փորիկն ու այնտեղից դուրս բերել նորածին տիկնիկ:
Օգտակա՞ր է հղի տիկնիկով խաղալը, թե՞ վնասակար: Ի՞նչ կարելի է խաղալ նման տիկնիկով և ի՞նչ կտա այդ խաղը: Ի՞նչ է տալիս ընդհանրապես տիկնիկների հետ խաղը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, «Բանալի» ընտանիքի կենտրոնի տնօրեն, մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ:
«Տիկնիկը խաղի մեջ աղջիկ երեխային օգնելու նպատակ ունի, որպեսզի նա խնամելու հմտություններ ձեռք բերի և հետո, լինելով ապագա մայրիկ, կարողանա շփում ունենալ երեխայի հետ: Եվ պարզ է՝ պետք է լինի այնպիսի տիկնիկ, որը կնմանվի փոքր երեխայի, կունենա խաղի մեջ այն բոլոր պարագաները, որոնցով պիտի տիկնիկին, օրինակ, բարուրեն, խնամեն, լողացնեն, սանրեն, հարդարեն: Ի՞նչ հմտություն կարող է տալ հղի տիկնիկի հետ խաղը: Գուցե՝ միայն բժշկի մասնագիտությունն ընտրելու կողմնորոշում, դա էլ միայն մասնագիտական կողմնորոշման տարիքում»,- ասաց հոգեբանը:
Իսկ, ընդհանրապես, ի՞նչ հմտություն կարող է տալ հասուն կին մարմնավորող տիկնիկի հետ խաղը: Այսօր շուկայում գերակշռող են 20-25 տարեկան կնոջ մարմնաձևերով տիկնիկները: Ի՞նչ կարող են խաղալ երեխաները դրանց հետ: Հարցին ի պատասխան Իսրայելյանը նշեց, որ սեռապես խիստ արտահայտված արտաքինով տիկնիկի հետ խաղը երեխային օգտակար ոչինչ չի տալիս. «Կարող է դեռահասությանը մոտ տարիքում, երբ աղջիկ երեխայի մոտ կձևավորվի ցանկություն՝ շոր կարելու, մազ հարդարելու և ապագայում այդպիսի մասնագիտություն ընտրելու, գուցեև տիկնիկները կարող են ծառայել որպես մուլյաժ, բայց փոքրիկների համար՝ ոչ: Այն կարող է նաև լինել վնասակար: Տիկնիկը նման է իր մայրիկին, տատիկին, բայց երեխան դրա հետ խաղում է, խնամում է և օգտագործում է՝ ինչպես ուզի: Այս դեպքում մեծի-փոքրի դերերը փոխվում են: Երեխայի ձեռքում մեծ մարդ է, որի հետ, ինչպես ուզի, կխաղա: Հոգեբանական տեսանկյունից, իհարկե, ճիշտ չէ: Հարաբերությունների աղճատում է»:
Իսրայելյանը նշեց, որ տիկնիկի հետ երեխան սկսում է խաղալ 2.5-3 տարեկանից, և խաղերի միջոցով է ճանաչում իրեն՝ որպես կարող ուժի: Խաղերի միջոցով է նա ձևավորում իր շփումն աշխարհի հետ: «Հղի տիկնիկի հետ շփումը որպես գիտելիք ընդհանրապես իրեն պետք չէ: Այդ գիտելիքը, որ տիկնիկի փորում կա մարդ, եւ էսպես հատում ու հանում են, նա միայն վախով կկրի»,- ասաց նա:
Հղի տիկնիկ արտադրող ընկերությունները նշում են, որ դրանց միջոցով ծնողներն ավելի հեշտ են բացատրում իրենց երեխաներին, որ շուտով փոքրիկ քույրիկ-ապերիկ են ունենալու, սակայն հոգեբանի դիտարկմամբ, այն բացատրությունը, որ նա փորիկից է ծնվում, արդեն իսկ երեխաների մոտ ինչ-որ վախ է ծնում: «Ես չեմ կարծում, որ նման տիկնիկը կօգնի, որ երեխաները չվախենան, որովհետև նրանք պատկերացնելու են, որ նույնը իրենց մայրիկի հետ կկատարվի: Սա ավելորդ վախային ուշադրություն է մեծական կյանքին: Իսկ քանի որ ավելի մեծ տարիքում, երբ երեխայի մոտ պետք է սեռակառուցման գործընթացը լինի, նա պիտի պատկերացնի իրեն, որպես մայրիկի, հազիվ թե ուզի այդ ամենը պատկերացնել տիկնիկով, խաղա տիկնիկի հետ: Հղի տիկնիկը միայն կարող է կիրառվել մասնագիտական կողմնորոշման տարիքում, երբ ապագա բժիշկ՝ մանկաբարձ-գինեկոլոգ լինելու համար որևէ հաստատությունում, որտեղ մասնագիտացման ուղղվածությամբ խաղեր են կազմակերպվում, այն ներկայացվի որպես մուլյաժ: Միայն այս իրավիճակում կարող են այս խաղերը դրական լինել»:
Փոքրիկ երեխայի համար, նրա խոսքով, շատ վաղ է խաղալ այնպիսի խաղ, որում տիկնիկին պիտի բացի և միջից դուրս բերի նորածին ու հետո էլ, չգիտես ինչու, հետ դնի տեղը: Մասնագետի համոզմամբ, հղի տիկնիկը պետք է հեռացվի երեխայի խաղալիքների արկղից:
«Երկարատեւ խաղի դեպքում նա անպայման պիտի հարց տա՝ այսպիսի բան կա՞, թե չկա, ես ինչու եմ սա խաղում: Պատրա՞ստ է ծնողը պատասխանել այդ հարցերին: Եթե երեխան բարուրում, հարդարում է իր տիկնիկին, և հարցնում ծնողին, թե ինչու է ինքը դա անում, ծնողը կարող է շատ հանգիստ պատասխանել, որ դա անում է՝ սովորելու համար, որպեսզի երբ երեխա ունենա, կարողանա հագցնել, բարուրել, տանել զբոսանքի, մեքենայի մեջ դնել: Խաղը բացատրելի է: Իսկ հղի տիկնիկի հետ խաղը դժվար է բացատրել. թե ինչ հմտություն ենք ձևավորելու ու թե ինչու է դա իրեն պետք»,- ասաց մեր զրուցակիցը:
Ամերիկացի մասնագետները նշում են, որ այս խաղալիքներում պահպանված չեն մարդու մարմնի բնական չափաբաժինները: Ոտքերն անասելի բարակ են, եւ առհասարակ, բացի մեծ փորից, ուրիշ ոչինչ չի հիշեցնում հղիության մասին: Կարո՞ղ է սա ձևավորել թյուր պատկերացում, որ հղիությունը կարող է ընթանալ բացարձակ առանց գիրացման, և կարող է հետագայում ապագա մայրիկը, ենթագիտակցորեն ձգտելով դրան, վնասի իրեն և մանկանը: Դիտարկմանն ի պատասխան՝ Իսրայելյանն ասաց. «Բոլոր այն առարկաները, որոնք որոշակի տարիքում մեր խաղերին մասնակցում են, անգիտակցականի մեջ տեղավորվում են որպես գիտելիք: Եվ եթե որևէ խաղ բնության հետ ունի հակասություն (եթե խաղը առաջացնում է երեխայի մեջ բնությունը ճանաչելու վախ, մերժում), պարզ է, որ մեծ տարիքում դա ի հայտ կգա: Եվ բնության հրաշքը՝ մարդ ստեղծելու, մարդու ծննդի, արդեն երկար տարիներ ողջ աշխարհում բերել են վախի, մերժման դաշտ: Ինքն իրենով բնությունն օգնում է երիտասարդ կնոջը, ապագա մայրիկին լինել ավելի ուժեղ, նպատակային, մարդ ստեղծելու համար, սակայն մեր ժամանակաշրջանում արդեն կա հղիության, ծննդաբերության նկատմամբ վախ: Հղի տիկնիկների հետ խաղալուց այս առումով միայն պետք է զերծ մնալ»:

Տիկնիկի միջոցով մենք ձգտում ենք երեխային տալ մեզ համար նախընտրելի մարդու կերպարը, սակայն այսօր խնդիր է նաև բնականին մոտ, գեղեցիկ տիկնիկներ գտնելը: Դիտարկման հետ հոգեբանը համաձայն է. «Երեխաները բնազդով գեղեցիկը, հաճելին տարբերում են, բայց նաև պիտի կարողանան մեծերի հետ միասին գնահատել և սովորել՝ որն է գեղեցիկ, որը՝ տգեղ, որը մաքուր, որը՝ փնթի: Ընդհանրապես, խաղը և խաղալիքը երեխայի համար առաջին գործունեության պարագաներն են, և շատ կարևոր են, որ մենք կարողանանք երեխային օգնել ունենալ՝ որպես հասուն մարդ՝ գործունեություն: Եվ այդ գործունեության հաջողված ապացույցը մասնագիտորեն, լիարժեք մեծահասակ լինելն է, որն էլ ձևավորվում է մանկական խաղերով, խաղալիքների միջոցով աշխարհը ճիշտ գնահատելով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT