Երևան
12 °C
Անցնող տարին բավականին հետաքրքիր էր բոլոր առումներով։ Ե՛վ ներքաղաքական, եւ՛ արտաքին քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ մշակութային... Ոչ միայն հետաքրքիր էր, այլեւ հակադրություններով լի։ Ընդ որում՝ 2019-ին արձանագրած հաջողություններով կարող են պարծենալ եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը։ Արտաքին քաղաքականության ոլորտում, օրինակ, իշխանություններին հաջողվեց կայունացնել հայ-ռուսական հարաբերությունները, Արցախի հարցում կոշտ պատասխան տրվեց ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությանը, ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ այլն։ Ընդդիմությունը նույնպես երկու փայլուն հաջողություն արձանագրեց։ Առաջին՝ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Զագրեբում, եւ երկրորդ՝ Վլադիմիր Պուտինը թեյ խմեց Բելլա Քոչարյանի հետ։
Ներքաղաքական կյանքում իրադարձություններն ավելի դրամատիկ էին։ Հայաստանում նոր «քաղբանտարկյալներ» եւ «քաղհալածյալներ» հայտնվեցին։ Դրանցից մեկը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, մի ուրիշը՝ փաստաթղթեր կեղծելու մեջ, երրորդը՝ ցուցմունք փոխելու դիմաց գործով վկային կաշառելու փորձի մեջ, եւ այսպես շարունակ։ «Քաղհալածյալների» (այսինքն՝ մարդկանց, ովքեր ազատության մեջ են, բայց հալածվում են) պակաս նույնպես չկար։ Դրանցից մեկը հալածվում է ինչ-որ դիզվառելիքի գործով՝ ինչ-որ չնչին մեկ միլիոն դոլարի համար, մի քանիսը՝ միլիոնավոր դոլարների հարկեր թաքցնելու կամ բյուջետային միջոցները յուրացնելու համար, եւ այլն։ Բայց ընդդիմության հաջողություններն ավելի ակնառու են՝ ժամանակին երկրից թռածներն ակնհայտորեն ավելի շատ են, քան «քաղաքական պատճառներով ապօրինաբար ազատությունից զրկվածները»։
Տնտեսական կյանքում նույնպես հաջողությունները երկուստեք էին։ 2019-ին Հայաստանում ճանապարհաշինության ծավալներն աննախադեպ էին, բայց ընդդիմությունն էլ իր հերթին էր օգտագործում ասֆալտի թեման՝ հայտարարելով, թե անթույլատրելի է նախկինում կատարված հանցագործությունների համար ասֆալտին փռելը։ Ժամկետային զինծառայողները վերջապես սկսեցին նորմալ սնվել, բայց նախկիններն էլ բավականին հաջողված քարոզչություն էին իրականացնում այն թեմայով, որ տարիներ շարունակ զինվորի հացը խլած գեներալներին պատժելու միակ հեռահար նպատակը բանակը կազմաքանդելն է, ու դա արվում է մեր թշնամիների պատվերով։
Բացի այդ էլ, որպես պատասխան զինվորների սննդի որակի բարձրացման՝ ընդդիմությունը կտրուկ բարձրացրեց բողոքի ակցիաների մասնակիցների սննդի որակը։ Բանակը համալրվեց ժամանակակից զինատեսակներով, բայց ընդդիմությունն էլ արժանի հակահարված տվեց՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությունը դավաճանություն էր, եւ լայնորեն քարոզելով Ալիեւի ելույթները։ Իսկ ահա դատաիրավական ոլորտում արձանագրված հաջողությունների մեջ ընդդիմության մասնաբաժինն անհամեմատ ավելի մեծ է։ Մի քանի աղմկահարույց գործերի շնորհիվ 2019-ը ռեկորդային դարձավ հատկապես փաստաբանական խմբերի եկամուտների եւ ընդհանուր դրամաշրջանառության առումով։ Համենայն դեպս «քաղբանտարկյալներին» պաշտպանող միջակ փաստաբանները երբեւէ նման եկամուտներ չէին ունեցել։
Ակնառու հաջողություններ արձանագրվեցին նաեւ մշակույթի ոլորտում, ընդ որում՝ այստեղ նույնպես ընդդիմությունը պարծենալու ավելի շատ առիթներ ունի։ 60-ից ավելի «հայտնիներ» հայտարարություն ընդունեցին ի պաշտպանություն Քոչարյանի (ինչը նշանակում է, որ Հայաստանում մշակույթը ֆինանսավորվում է ոչ միայն պետական միջոցներով), իսկ տարին ավարտվեց հայկական «երեք տենորների» փայլուն կատարմամբ՝ Աշոտյանի հմուտ ղեկավարության ներքո։ Մնում է հուսալ, որ 2020 թվականը նույնքան հաջող կլինի հանրության բոլոր շերտերի համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT