Երևան
12 °C
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է դատախազության հրապարակումը՝ ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների վերաբերյալ եւ կից գրառում կատարել:
Միրզոյանը մասնավորապես գրել է.
«Ամիսներ առաջ բացահայտեցինք, որ 2015-2016թթ․ ԱԺ աշխատակազմի ձեռք բերած ԱԺ պատվո մեդալները և ԱԺ նախագահի հուշամեդալները, որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են եղել պղինձ-ցինկի համաձուլվածքից։
Ուրախ եմ տեղեկանալ, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի աշխատանքների արդյունքում լուրջ բացահայտումներ են արվել։ Դատախազության կողմից երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
Դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկուսի դեպքում էլ կալանավորումը փոխարինվել է գրավով։ Դատարանի որոշումները դատախազության կողմից բողոքարկման փուլում են։
Ուշագրավ է, որ վարույթի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև այլ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ, ըստ դատախազության հաղորդագրության, նախորդ տարվա հունիսի 24-ին ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016 թ. սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017 թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար՝ 4.5 մլն ՀՀ դրամի և 3.5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս: Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՉենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան
Գարեգինն ուր գնա, պիտի ասեն՝ ուխտադրուժ Կտրիճը եկավ. մեզնից խլածը իրավունք ունենք հետ բերելու. Արշակյան
Մարգարիտա Սիմոնյանը Ալեն Սիմոնյանի մասին գրառում է արել, դժգոհել, հետո գրածը ջնջել
Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա
Քիչ է մնում ասեն՝ Նաիրի Հունանյանն էլ է քաղբանտարկյալ. չարաշահումների դեպքում ՀԷՑ-ի պետականացումը լեգիտիմ է
Բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում
Կստեղծվի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ. այն կնպաստի ոլորտի համակարգված զարգացմանը
Նախագահն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին. ինչ է քննարկվել
Չվնասել եզակի բուսատեսակը. «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանն է. ՇՄՆ. տեսանյութ
Մահացել է ամերիկացի դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը
«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Վոլեյբոլի Մ16 ԵԱ. Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել
Հարցվածների 85%-ը դրական է գնահատել մատուցվող ծառայությունների որակը. ՆԳՆ. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Գյուղերից մեկի հացի արտադրամասի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել
Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների ընդլայնումը. վարչապետը շնորհավորել է Սվիրիդենկոյին
Կործանված Ան-24 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին. տեսանյութ
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ. Բաբաջանյան
Կադրային փոփոխություններ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակումներ է արել
Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում
Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել
Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում
Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները
Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան
Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ
Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան
Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին
Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել
Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ
Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել
Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին
Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա
Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան
Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան
Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT