Երևան
12 °C
Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդատան փակվելու որոշումով ֆինանսական տնտեսում չի անում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ երեկ Մարալիկում ծննդատան փակմանը դեմ քաղաքացիները փակել էին համայնքի միջպետական ճանապարհը։
Նրա խոսքով՝ դեռեւս 2018 թվականի կեսերից որոշվել էր վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը. «Ժամանակին տրվում էին կարգերի շնորհման նախարարի հրամաններ, որոնց տակ որեւէ հիմնավորում չկար։ Այսինքն՝ կար Երեւանում ծննդատուն, որն ընդունում էր տարեկան մոտ 200 ծնունդ, ուներ երրորդ կարգ։ Այդ կարգերը ենթադրում էին ֆինանսական փոխհատուցման տարբերությունները, այսինքն՝ երրորդ կարգի ծննդատունը նույն ծնունդն ընդունելու համար ավելի շատ գումար էր ստանում, քան առաջին կարգինը։ Դրա համար կազմվեց մեծ հարցաշար, որի մեջ ներառված էին թե՛ շենքային պայմանները, թե՛ սարքավորումներով հագեցվածությունը, թե՛ բաժանմունքների առկայությունը, թե՛ բժշկական կադրերով հագեցվածությունը, թե՛ կադրերի մասնագիտական պատրաստվածությունը եւ ծնունդների քանակը»:
Թորոսյանն ասաց, որ ծնունդների քանակը եւ բժշկական միջամտությունների թիվն ուղիղ համեմատական են այդ ծառայությունների մատուցման որակին. «Դա առողջապահության մեջ աքսիոմ է։ Եթե կա որեւէ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է տարեկան 1000 վիրահատություն, եւ կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնում ավելի որակյալ են, այնտեղ մահացության դեպքերն ավելի քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն ավելի մեծ է»։
Նախարարն ընդգծեց, որ այդ նույնը կարելի է կիրառել նաեւ ծննդօգնության վրա, որտեղ կա մանկական եւ մայրական մահացությունը կանխարգելելու խնդիր. «Այդ սկզբունքից ելնելով՝ որոշվեց՝ ամենացածր շեմը դրվելու է 150 ծնունդ։ Մենք մեկ բացառություն էինք գրել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինի, մեկը՝ Բերդն էր, Ճամբարակը եւ Մեղրին։ Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել են մոտակա ծննդատներ հասնելու թե՛ ժամանակը, թե՛ ճանապարհը, եւ այն բոլոր դեպքերում, որոնց համար որոշում է կայացվել այդ հասանելիություն ապահովված է։ Այդ 20 կամ 30 կիլոմետրը հաղթահարելն ավելի հեշտ է, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը։ Եթե նույնիսկ, օրինակ, մենք գիտենք, որ դա ծանր հղիություն է, ռիսկային ծնունդ կարող է լինել, կան հարակից հիվանդություններ, ապա մենք հղիին հիմա էլ խորհուրդ ենք տալիս ավելի շուտ հոսպիտալացվել։ Մարալիկի դեպքում ամենամոտը Արթիկի կենտրոնն է, որն ուղիղ 15 կիլոմետր է հեռու Մարալիկից։ Մենք Երեւանում ունենք 1000, 2000, 3000 ծնունդ ընդունող ծննդատներ, որքան շատ ծնունդ է ընդունում տվյալ ծննդատունը, այնքան ավելի անվտանգ է ծննդաբերելը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո
Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ
Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ
Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը
Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ
Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում
ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից
Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ
Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Այդ քաղաքական՝ զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել. պատրաստ եմ այս թեմայով մի օր բաց խոսել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ
Երբ կունենանք խաղաղություն, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Նիկոլ Փաշինյան
Շատերը չէին հավատում Խաղաղության օրակարգին. գործում ենք հոռետեսության միջավայրում. վարչապետ. տեսանյութ
Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի. տեսանյութ
Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Վարդենիսում. որ համայնքներում և երբ են նախատեսված այցեր
Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն
Լևոն Քոչարյանը և Բաքվի վերլուծաբանները նույն թեզն են տանում՝ փորձելով հարվածել խաղաղությանը. Բլեյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել
Գուգարքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Ամեն անգամ համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք, շատ շփվենք նրանց հետ. Ժաննա Անդրեասյան
Ինչ կենսագրություն ունի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը
Դանիել Իոաննիսյանը ջուր է լցրել Դավիթ Խաժակյանի վրա. ինչ վիճաբանություն է եղել տաղավարում. տեսանյութ
Ղուկասյանը մինչ սուրը պատյանից հանելը լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում. Բարսեղյան
Մեսրոպ Առաքելյանը «միացել է» Բաքվի քարոզչական թիմին. ինչ իրավիճակ է սահմանային գյուղերում. տեսանյութ
Հայտնաբերվել են Ադրբեջանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողների դիերը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. աշխարհի գավաթ. տեսանյութ
ՀՀ վարչապետը, ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է ապահովել երկրի զարգացման նոր ուղի. թուրք դիվանագետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող պառակտչական գործողությունները առնվազն բարոյական չեն. ՆԳ նախարար
Հայտնի են Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթեր հեռարձակման օրն ու ժամը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT