Երևան
12 °C
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարեց, որ անհրաժեշտ չի համարում նոր Սահմանադրության ընդունումը: Այդուհանդերձ, մայր օրենքում, ըստ Պուտինի, որոշակի փոփոխություններ պետք է արվեն: ՌԴ նախագահի առաջարկությունները վերաբերում են հիմնականում նախագահի պաշտոնին, նաեւ՝ օրենսդիր մարմնի լիազորությունների ընդլայնմանը:
Համաձայն առաջարկվող փոփոխությունների՝ Պետական դուման իրավունք կստանա հաստատել (կամ չհաստատել) վարչապետի, փոխվարչապետների եւ նախարարների թեկնածությունը, մինչդեռ այժմ նախագահի առաջարկած թեկնածուն ընդամենը համաձայնեցվում է Դումայի հետ, իսկ նախարարներն ու նրանց տեղակալները նշանակվում են նախագահի կողմից: Մեկ այլ առաջարկությամբ նախագահի թեկնածուները պետք է վերջին 25 տարիների ընթացքում բնակված լինեն ՌԴ-ում եւ չլինեն այլ պետության քաղաքացի, ընդ որում, ոչ միայն առաջադրվելու պահին, այլեւ՝ երբեւէ: Այլ երկրի քաղաքացիության դրույթը վերաբերելու է նաեւ «երկրի անվտանգության ապահովման համար կարեւոր» պաշտոններ զբաղեցնող անձանց: Ուժային կառույցների ղեկավարները նշանակվելու են Դաշնության խորհրդի համաձայնությամբ: Պուտինը նաեւ առաջարկեց մեծացնել նահանգապետների եւ պետական խորհրդի դերը: ՌԴ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է մեծացնել նաեւ Սահմանադրական դատարանի դերը:
Եթե անտեսենք ՌԴ քաղաքական համակարգի «առանձնահատկությունները»՝ կարելի է ասել, որ այս «հիմնարար» փոփոխությունները կոչված են գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների գործառույթները հավասարակշռելուն: Մյուս կողմից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ կառավարության հրաժարականը, որը տեղի ունեցավ Պուտինի ուղերձից գրեթե անմիջապես հետո, խոսում է այն մասին, որ ՌԴ-ում, ամենայն հավանականությամբ, տրվել է իշխանության տրանզիտի գործընթացի մեկնարկը: Դրա մասին է խոսում նաեւ Պուտինի կողմից նոր Սահմանադրության, այն է՝ երրորդ անգամ անընդմեջ ընտրվելու տարբերակը հրապարակայնորեն բացառելը:
Բնականաբար, իշխանության տրանզիտն ինքնին չի նշանակում, որ քաղաքական համակարգը չի կարող հենվել պետական ինստիտուտների ամրության վրա եւ միանշանակ պետք է կապված լինի քաղաքական դաշտում նոր անձի՝ Պուտինի ժառանգորդի հայտնվելու հետ: Սակայն անգամ դեպքերի նման զարգացման պարագայում անհրաժեշտ է լինելու առանցքային պաշտոններում նշանակել հեղինակություն վայելող եւ հավատարիմ գործիչների, մինչդեռ ինքը Պուտինը կմնա որպես ստվերային ղեկավար: Սա կարելի է պայմանականորեն անվանել ղազախական մոդելի արդիականացված տարբերակ: Այս տարբերակը, սակայն, ժամանակի ընթացքում ապակենտրոնանալով, կարող է հանգեցնել ներիշխանական պայքարի եւ իշխանության կորստի կամ պետականության թուլացման: Ուստի այս տարբերակը քիչ հավանական է:
Ղազախական տարբերակը կարող է կյանքի կոչվել նաեւ այլ կերպ՝ կախված Պետական խորհրդի նոր լիազորությունների լայնությունից: Պետխորհուրդն այժմ խորհրդատվական բնույթ է կրում, սակայն, եթե դրան տրվեն իսկապես լայն իշխանական լծակներ, ապա կարելի է սպասել, որ Պուտինը նախագահական ժամկետից հետո կհայտնվի դրա ղեկավարի պաշտոնում՝ վերահսկելով իշխանության երեք «հավասարակշռված» ճյուղերը:
Իշխանության կամ ավելի ստույգ՝ պաշտոնի փոխանցման առավել դասական տարբերակը նման կլինի 1999թ. Պուտինի իշխանության գալուն: Չի բացառվում, որ 2023թ. ընթացքում՝ փոփոխված Սահմանադրության երկրորդ-երրորդ տարվա ընթացքում, վարչապետ նշանակվի 1999թ. Պուտինի նման երիտասարդ եւ էներգիայով լի, սակայն լայն շրջանակներին անհայտ քաղաքական գործիչ, որը կարճ ժամանակում կլուծի Ռուսաստանի օրհասական խնդիրներից մի քանիսը եւ կբարձրացնի իր վարկանիշը ու կընտրվի նախագահի պաշտոնում: Որպես մարտահրավեր կարող են ծառայել, օրինակ, սոցիալական անհավասարությունը կամ առողջապահական խնդիրները: Այս տարբերակի օգտին է խոսում այն, որ ՌԴ վարչապետի ներկայիս թեկնածուն՝ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը, երկարաժամկետ վարչապետ կամ, առավել եւս, ժառանգորդ չի կարող դիտարկվել: Այդուհանդերձ, այս պարագայում եւս դեռ վաղ է կանխագուշակել Պուտինի տեղը նորացված իշխանական համակարգում:
Ինչ վերաբերում է Պուտինի առաջարկած մյուս փոփոխություններին, ապա հարկ է նշել, որ դրանք ունեն սոցիալական ուղղվածություն: Պուտինը մասնավորապես առաջարկել է սահմանադրորեն ամրագրել դրույթներ, համաձայն որոնց՝ նվազագույն աշխատավարձը չի կարող ցածր լինել կենսաապահովման նվազագույն բյուջեից, իսկ կենսաթոշակները պետք է պարբերաբար ինդեքսավորվեն: Մեկ այլ առաջարկով փորձ է արվել խաղալ «հայրենասիրական լարերի» վրա. ըստ դրա՝ ՌԴ տարածքում Սահմանադրությունը պետք է առաջնահերթություն ունենա միջազգային իրավունքի նկատմամբ:
Հաշվի առնելով այն, որ սահմանադրական փոփոխությունները պետք է հաստատվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով՝ սոցիալական բարեփոխումների սահմանադրական ամրագրումը եւ ՌԴ տարածքում սեփական Սահմանադրության գերակայությունը թույլ են տալիս դրական տրամադրել բնակչությանը փոփոխությունների նկատմամբ:
Փոփոխությունները հանրաքվեի միջոցով իրականացնելը հայտ է՝ խաղի երկարաժամկետ կանոններ հաստատելու: Այլ կերպ ասած՝ ժողովրդի ցանկությամբ փոփոխված Սահմանադրությունը ի զորու է փոխել, չեղարկել կամ մերժել բացառապես ժողովուրդը:
Բացի այդ՝ հանրաքվեն անհրաժեշտ է հասարակության՝ քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելու ցանկությունը բավարարելու համար: Ամառային ցույցերից հետո հասկանալի էր, որ այլեւս հնարավոր չէ ոչինչ չփոխելով՝ շարունակել: Ուստի փորձ է արվում լուծել միաժամանակ երկու խնդիր՝ ցույց տալ հանրությանը, որ բարեփոխումներ են կատարվում եւ ուրվագծել սեփական իշխանության պահպանման հեռանկարները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT