Երևան
12 °C
«Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը երեկ միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ անջատված մասով գործը այլ քննչական ենթակայության հանձնելու եւ քննչական խումբ ստեղծելու վերաբերյալ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Անահիտ Բախշյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը:
«Միջնորդել ենք, որպեսզի Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի հիմքով՝ փոխվի գործի քննչական ենթակայությունը՝ ԱԱԾ-ից ՀՔԾ-ին, նշել ենք իրավանորմերը, ինչպես նաեւ՝ գործում առկա փաստական հանգամանքները, որոնց այժմ անդրադառնալ չեմ կարող՝ նախաքննությունից ելնելով»:
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածն սահմանում է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործը, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն:
Ինչ վերաբերում է քննչական խումբ ստեղծելուն, Մեջլումյանի խոսքով, դա եւս սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքով: Մասնավորապես, 194-րդ հոդվածով ասվում է, որ գործի բարդության կամ նրա ծավալի մեծ լինելու դեպքում նախաքննության կատարումը կարող է հանձնարարվել մի քանի քննիչի. «Տիկին Բախշյանն ուղիղ նշել է, որ այդ խմբում լինեն ազնիվ եւ պրոֆեսիոնալ քննիչներ, այդ թվում՝ հնարավոր է ներգրավել նաեւ ԱԱԾ քննիչների, բայց նշել ենք, որ բուն քննչական ենթակայությունը լինի ՀՔԾ-ում: Գործը, իրոք, բարդ է եւ պահանջում է լուրջ, մանրակրկիտ աշխատանք, որպեսզի ապահովվի հենց Քրեական դատավարության՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննության պահանջը»:
Զարուհի Մեջլումյանը նշեց, որ մինչ միջնորդության ներկայացնելը, իրենց մասնակցությամբ ԱԱԾ-ում որեւէ գործողություն չի իրականացվել, ընդամենը գործը դեկտեմբերի 27-ին վարույթ է ընդունվել, եւ որոշումը տրամադրվել է Անահիտ Բախշյանին:
Հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունեն Նաիրի Հունանյանի կողմից վերաբացված գործով նախաքննությանը մասնակցելու պատրաստակամությանը, ինչի վերաբերյալ Հունանյանը հայտնել է վարչապետին հասցեագրած իր նամակում, փաստաբանը պատասխանեց. «Ես դեռեւս չեմ ընթերցել եւ տիկին Բախշյանի հետ չեմ խորհրդակցել, հետեւաբար չեմ կարող այդ մասով որեւէ մեկնաբանություն տալ»:
Անահիտ Բախշյանը դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Անջատված այդ մասը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին եւ հովանավորներին: Այս գործի վարույթը կարճվել էր 2004 թ. նոյեմբերի 11-ին՝ նախաքննությունն իրականացնող քննիչի որոշմամբ: Նախաքննական մարմինը հանցակիցների դրվագով արձանագրել էր հանցագործության դեպքի բացակայություն, երկու անձանց կողմից ապօրինի կերպով զենք ու զինամթերք ձեռք բերելու և գործածելու դրվագով՝ ապացույցների անբավարարություն, հանցագործության նախապատրաստական փուլում և կատարմանն անմիջապես նախորդող պահին այն կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց կողմից անփութություն դրսևորելու դրվագով՝ հանցակազմի բացակայություն: Դեկտեմբերի 26-ին հայտնել էինք, որ գործի նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին, ինչից հետո Բախշյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ դեմ է այդ որոշմանը, քանի որ չի վստահում ԱԱԾ-ին՝ համարելով այն Հոկտեմբերի 27-ին մասնակից կառույց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT