Երևան
12 °C
«Մաքսային կարգավորման մասին» գործող օրենքը հանգեցնում է որոշակի խնդիրների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Հայաստան վերադարձող քաղաքացիների իրերը մաքսատուրքից եւ հարկերից ազատելու մասին նախագծին։
Գաբրիելյանի խոսքով՝ գործող օրենքը սահմանում է որոշակի արտոնություններ ՀՀ մշտական բնակության վերադարձողների համար։ Սակայն դեռեւս կան որոշակի խնդիրներ, ուստի առաջարկվում են նոր կարգավորումներ։
«Այս պահին գործող կարգավորման համաձայն՝ եթե մարդը 5 տարի բացակայել է ՀՀ-ից, նա ստանում է որոշակի արտոնություններ Հայաստան մշտական բնակության գալու ցանկության դեպքում։ Բայց այստեղ կա մի շատ կարեւոր նրբություն՝ գործող կարգավորման համաձայն՝ անձը փաստացի պետք է նախ հաշվառված չլինի այստեղ, եւ, ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, այդ դեպքում միայն կհամարվեր, որ անձը մշտապես այստեղ չի բնակվում։ Եվ միայն այդ դեպքում նա կկարողանար վերադառնալ Հայաստան՝ մշտական բնակության»,- նշեց պատգամավորը։
Գաբրիելյանն ասաց, որ այժմ առաջարկվում է 5 տարվա սահմանաչափը նվազեցնել՝ դարձնելով 3 տարի. «Բացի այդ, մեր շատ հայրենակիցներ, ովքեր տարիներ առաջ արտագաղթել են, շարունակում են մնալ ՀՀ քաղաքացիներ, ունեն իրենց սեփականությունը եւ գույքը։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ մարդիկ համարվում են ՀՀ-ում ապրող։ Հիմա մենք նշում ենք, որ, ըստ էության, եթե անձը 3 տարի անընդմեջ (յուրաքանչյուր տարվա ընթացքում 184 օր եւ ավելի) չի բնակվել ՀՀ-ում, կհամարվի հաշվառումից դուրս եկած եւ կօգտվի նշված արտոնություններից։ Խոսքը մարդու անձնական գույքի, ինչպես նաեւ իր անունով մեկ մեքենայի՝ առանց հարկի եւ մաքսատուրքի Հայաստան բերելու մասին է»։
Կարեւոր է իմանալ, որ Հայաստան ներկրվող մեքենան պետք է երկրի մշտական բնակության վերադարձողի անունով գրանցված լինի՝ վերադառնալուց առնվազն 6 ամիս առաջ։ Այս պահանջը մտնում է ԵԱՏՄ օրենսդրության պահանջների մեջ։
Պատգամավորի խոսքով՝ կա նաեւ մեկ այլ փոփոխություն, որը սահմանվում է նաեւ հաշվառում ունեցող քաղաքացիների համար. եթե քաղաքացիները 1 տարի բացակայել են երկրից եւ ցանկություն ունեն վերադառնալու, իրենց համար մինչեւ 5000 եվրո արտոնյալ սահմանաչափ կգործի, սակայն տրանսպորտային միջոցը առանց մաքսատուրքի ՀՀ բերելու հնարավորություն չի լինի։
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտարարեց, որ արտոնությունից յուրաքանչյուր քաղաքացի կարող է օգտվել ընդամենը 1 անգամ. «Այն, որ քաղաքացին ամբողջությամբ մաքսատուրքից ազատվում է, և մեկ տրանսպորտային միջոց կարող է իր հետ բերել Հայաստան, գործելու է մեկ անգամ։ Իսկ 5000 եվրոյի արտոնությունը գործելու է անկախ նրանից՝ եկողը ՀՀ քաղաքացի է, թե ոչ։ Եթե 1 տարի երկրից բացակայել ես, ապա վերադառնում ես Հայաստան, մինչև 5000 եվրո արժողությամբ ապրանք կարող է ներմուծել ՀՀ՝ առանց մաքսատուրքի։ Այս արտոնությունից քաղաքացիները 3 տարին մեկ կարող են օգտվել»։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն էլ նշեց, որ հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին Մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու:
«Օրինակ՝ վերջերս, ըստ փաստաթղթերի, մի տարեց կին՝ 80-անց տատիկ, Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում եւ իր հետ 2019 թվականի արտադրության «Bentley» էր բերում: Նա լիազորել էր երկու երիտասարդների, որպեսզի զբաղվեն իր հարցերով: Ասեմ, որ արտոնությունները չարաշահել փորձողների նկատմամբ վարչարարությունը խիստ է լինելու: Եթե մեզ չեն խաբում, մենք Հայաստան վերադարձող քաղաքացիների կողքին ենք առավելագույն ձևով»,- ասաց Ներսիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էդպես անհանգիստ էլ հեռանալու ես, որ չկարողացար Հայաստանի գլուխն էլ ուտել, ինչպես Արցախինը կերաք. Սաֆարյան
Ընդդիմությունը հրաշալի ռազմավարություն ունի՝ հետևել մեր գործունեությանը և կրկնել, պատճենել այն. Թորոսյան
Բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության քաղաքականությունը ԵՄ-ին մոտենալու ուղղությամբ. ԵԽ պատգամավոր
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը փորձում է մանիպուլացնել Ալիևի՝ 4 տարվա վաղեմության խոսքերով
Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակից
Սիրում եմ բոլորիդ. սիրում եմ Հայաստանի Հանրապետությունը. վարչապետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
ԵՄ արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ․ չենք թողնի՝ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը
Մեր հերթական դասի օրն էր Կառավարման ակադեմիայում․ վարչապետ
Ռուսաստանցի օլիգարխի բարեկամները սկսել են անցնել բարեկրթության սահմանները, մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
Դա մեր պատերազմը չէ․ ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց․ Կալաս
Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևան-Աստանա ռազմավարական գործընկերությանը
Քոչարյանը ստիպված էր ռիսկի գնալ․ քաղաքագետն ասել է՝ ինչու և կանխատեսումներ ներկայացրել
Խարգ կղզու վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը լուրջ ազդեցություն կունենա նավթի գների վրա. Ալիռեզա Թանգսիրի
Ողջ ընդդիմության համար հավաքական ընդդիմադիր վարչապետի թեկնածուն անգամ անքննելի է․ Հակոբյան
Ովքեր կփորձեն կրկին գողանալ ՀՀ քաղաքացու քվեն, պետք է իմանան՝ նրանց սպասվում է պետության խիստ պատիժը․ Ղազարյան
Քոչարյանը ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև ողջ ընդդիմության վարչապետի թեկնածուն է․ միանալու են 2 օլիգարխները
Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկն անչափահաս է
Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեության համար կարող են ստանալ պետական աջակցություն․ քայլեր
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար
Հասմիկ Ավագյանն ընդունել է Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված հայ լեռնադահուկորդներին
Ծառուկյանն ու Կարապետյանը ձայները զամբյուղի մեջ կհավաքեն, գեներալ-գուբերնատոր կնշանակեն Քոչարյանին
Հրադադար չենք խնդրում, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական․ Արաղչի
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով
Չարենցավանում ջերմոց է փլուզվել․ տուժածը հոսպիտալացվել է
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ-ի դիրքերի բարելավման քայլերը
Փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
Մարդիկ, որոնք եղել են պայթեցնողների իշխանության անբաժան մասը, ուրիշ բան չեն էլ կարող անել․ Կոնջորյան
Բուլղարիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ին․ վարչապետն ընդունել է նորանշանակ դեսպանին
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը
Տգետ են ու արիշ-վերիշների մեջ. Սամվել Կարապետյանը որևէ տարբերակ չունի վարչապետ լինելու. տեսանյութ
Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ ՀԷՑ-ը պարզաբանել է
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը
Հարկադրել են հաշվառվել «Մեր ձևով»-ի անդամ, 2026-ին ընտրել իրենց թեկնածուին, եթե ոչ, սպառնացել պայթեցնել տունը
Գարունը ուշանում է, եղինջով ապուրը՝ ոչ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել․ հրապարակվել է վերդիկտը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT