Երևան
12 °C
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը խորհրդարանին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» մի նախագիծ, որով առաջարկում է մեղմացնել մեքենայի պետհամարանիշերից մեկի բացակայության համար սահմանված պատիժը։
Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշերից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա երկու դեպքում էլ տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է մեքենան վարելու իրավունքից: Պապոյանն առաջարկում է, որ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, կիրառել շատ ավելի մեղմ վարչական պատժամիջոց՝ 20 հազար դրամ տուգանք եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալերից երկուսը։
Պատգամավորը համաձայն է, որ երկու պետհամարանիշի բացակայության դեպքում պետք է շատ խիստ մոտեցում լինի, քանի որ, նրա խոսքով, այդ դեպքում կա վտանգ, որ այդ մեքենան եւ դրա մեջ գտնվող անձինք ծանր հանցագործությունների կարող են մասնակցել: Պապոյանի համոզմամբ՝ մեկ պետհամարանիշի բացակայությունը շատ հաճախ լինում է վարորդի անփութության պատճառով, կամ ճանապարհները կարող են լինել ոչ բարվոք վիճակում, եւ համարանիշն այդ պատճառով ուղղակի ընկնի․
«Կարծում եմ՝ այս երկու դեպքերը միմյանց հետ համեմատելը ճիշտ չէ»,- ընդգծեց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նկատեց՝ նախագիծը ենթադրում է երկակի պատիժ՝ բալայանին համակարգ եւ գումարային տուգանք։ Նա Պապոյանին հարցրեց՝ հնարավո՞ր է առհասարակ խուսափել բալային համակարգի կիրառումից եւ թողնել միայն գումարային տուգանքը․
«Եթե մարդ պատրաստ է կանգնեցնի մեքենան, հանի համարները եւ շատ մեծ արագությամբ գնա, իրեն նույնիսկ այդ բալային համակարգը չի կանգնեցնի: Չի՞ ստացվում այնպես, որ այստեղ եւս տուժում են ՀՀ քաղաքացիները, որոնք, օրինակ, կորցրել են պետհամարանիշը»,- հարցրեց Աբովյանը:
Պապոյանն արձագանքեց, որ եթե օրենքը մնա այնպես, ինչպես այս պահին է, ապա քաղաքացիներն ավելի շատ կտուժեն: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ պատրաստ է քննարկել ավելի ցածր բալ կիրառելու առաջարկը, եւ եթե լինեն այնպիսի հիմնավորումներ, որ մեկ բալ է պետք կիրառել, ինքը կլսի այդ առաջարկը:
«Կան դեպքեր, երբ խախտումը կատարվում է անկախ մարդկանց կամքից, բայց կան դեպքեր, որոնք չարամիտ կերպով են արվում: Եթե մենք այդ դեպքերին հանդիպում ենք, ապա պետք է որոշակի արժանի պատիժ սահմանենք: Հայաստանում կան ճանապարհներ, որ արագաչափերը միայն դիմացից են նկարում, եւ քաղաքացին, իմանալով այդ ճանապարհը եւ անգիր անելով, որ միայն դիմացից է նկարում, կարող է դիմացի պետհամարանիշը հանել եւ խախտումներ անելով՝ վարել՝ վտանգելով իր եւ հանրության մյուս անդամների կյանքի իրավունքը: Հետեւաբար մենք երկու բալն սահմանել ենք այդ տրամաբանությամբ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սա առաջին հերթին քաղաքակրթական հարց է եւ պատասխանատվություն է, որ չպետք է կատարել խախտումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT