Եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ եւ կաշկանդված եմ լինելու, չարաչար սխալվում են․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ակնկալում է ԲՀԿ խմբակցության ղեկավարի արձագանքը ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Այս մասին Բաբաջանյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում․

«Կարծում եմ՝ Գեւորգ Պետրոսյանն այս պահին չի ներկայացնում իրենց կուսակցության եւ խմբակցության հավաքական դիրքորոշումը։ Ակնկալում եմ, որ խմբակցության անունից ներողություն կխնդրեն, եւ տեղի ունեցածն անարձագանք չի մնա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը հեռու է ԱԺ դահլիճը «քրեական ռազբորկայի» վայր դարձնելու մտքից եւ այդպիսի մղումներ չի կարող ունենալ:

Մանրամասնելով, թե ինչ է տեղի ունեցել իր ելույթից հետո՝ Բաբաջանյանը պատմեց, որ պատգամավորներից մեկն ուղղակի իրեն զգուշացնում էր բարձր չխոսել ու մատ թափ չտալ, իսկ իր արձագանքն այն տոների ու ձեւի մեջ է եղել, որին ականատես է եղել․

«Ինձ ուղղվել է բարձր խոսք, ես պատասխանել եմ համարժեք, որեւէ մեկի մտքով չանցնի, որ ես, լինելով անկախ պատգամավոր, որեւէ պարագայում կաշկանդված կլինեմ ասելու այն, ինչ մտածում եմ եւ պնդելու Հայաստանի քաղաքացու եւ պետության շահը: Եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ եւ կաշկանդված եմ լինելու, չեմ ասելու իմ ասելիքը, դա չեմ կարողանալու պաշտպանել դահլիճում եւ դահլիճից դուրս, նրանք չարաչար սխալվում են»,- ասաց Բաբաջանյանը: 

Վերջինս ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի պահվածքի մեջ վիրավորանք է տեսնում ոչ թե իր անձի, այլ պետության հանդեպ։ Ի դեպ, անկախ պատգամավորը նշեց, որ ողջունելի է համարում «Իմ քայլի» պատգամավորների պահվածքը, որոնք աջակցեցին իրեն:

Հիշեցնենք՝ քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը օրինագծի հրապարակման հենց առաջին օրվանից դեմ է արտահայտվել ու անհասկանալի համարել առաջարկվող կարգավորումը, այսօր ԱԺ-ում այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։

Պետրոսյանը, մասնավորապես, ասաց, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրության սկզբունքից։ Նա դժվարանում է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել, որովհետեւ իր համար անորոշ պայքար է։

«Էդ գողական աշխարհը ես չգիտեմ՝ ինչ է նշանակում, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել»,- ասաց ԲՀԿ-ականը՝ ապա արդարադատության նախարարին դիմելով՝ ասաց՝ մի խորհուրդ է ուզում տալ․

«Էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»։

Ըստ ամենայնի՝ հենց այս նախադասությունը բարկացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Նա իր ելույթում ասաց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պիտի ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «այս խայտառակ պահվածքի համար»։ Բաբաջանյանն ԱԺ նախագահին կոչ արեց, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Պատգամավորի ելույթի ժամանակ ԲՀԿ-ականները տեղից ռեպլիկներ արեցին, Բաբաջանյանն էլ բարձր տոնով գոչեց՝ «Լռե՛ք, երբ ես խոսում եմ»։

Երբ նա ավարտեց ելույթն ու նստեց իր տեղում, ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Արթուր Դալլաքյանը, Արման Աբովյանն ու Ջանիբեկ Հայրապետյանը, գնացին Բաբաջանյանի աթոռի մոտ՝ «հաշիվ պահանջելու»։ ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց, «Իմ քայլ»-ի պատգամավորները մի կերպ հանդարտեցրին մթնոլորտը։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3821 դիտում

Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան

ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին

Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ

Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին

Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը