Հավաքագրվում են դիտորդներ, մեդիամոնիտորինգի թիմ. քննարկվում է Արցախի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Արցախում ընտրական գործընթացի դիտորդության և մեդիամոնիտորինգի իրականացման համար փնտրում է աշխատակիցների: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ մեդիամոնիտորինգի մասնագետները կաշխատեն Երևանում, իսկ դիտորդները, բնականաբար, կգործուղվեն Արցախ:

«Կարճաժամկետ դիտորդները նախատեսվում է, որ դիտորդություն կանեն թե՛ քվեարկության օրը և թե՛ երկրորդ փուլում, ընդ որում, նախագահական ընտրություններում երկրորդ փուլի հավանականությունը բավական շոշափելի է: Մեդիամոնիտորինգի թիմը, որ հիմա հավաքագրում ենք, կիրականացնի թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի ընտրությունների մեդիամոնիտորինգ»,- ասաց նա:

Մեդիամոնիտորինգը տևելու է փետրվարի 17-ից մինչև ապրիլի 1-ը, իսկ երկրորդ փուլի անցկացման դեպքում՝ մինչև ապրիլի 15-ը: Թե քանի աշխատակից կներգրավեն, դեռ չի որոշվել, քննարկվում է նաև, թե որ կայքերը, որ հեռուստատեսությունները պիտի դիտարկվեն: «Արցախում հայաստանյան ոչ բոլոր հեռուստատեսություններն են հեռարձակվում: Բայց, ամեն դեպքում, Արցախում հայաստանյան մեդիադաշտի ազդեցությունը մեծ է: Կդիտարկվի Արցախի հանրայինը: Այն, ի դեպ, 24-ժամյա եթեր չունի»,- ասաց Իոաննիսյանը:

Ընտրությունների՝ կարճաժամկետ դիտորդների հարցում, Իոաննիսյանի խոսքով, նախապատվությունը տրվելու է Արցախի բնակիչներին, Հայաստանից ներգրավված դիտորդների կեցության հարցերը հոգալու է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը: «Բյուջետային հարցերը դեռ հստակեցված չեն, դիտորդների քանակն էլ որոշված չէ: Բայց Հայաստանից գնացող դիտորդները մնալու են Արցախի հյուրանոցներում, որոնք այնքան էլ թանկ չեն: Նորմալ պայմաններով համարներ կլինեն, այնպես պիտի լինի, որ մարդիկ 16-20 ժամ դիտորդություն կարողանան անել. թերևս, օրը 20 հազար դրամի կարգի թիվ պիտի լինի»,- նշեց նա: Դիտորդներն Արցախ են ժամանելու ընտրությունների նախորդ օրը, վերադառնալու են հաջորդ օրը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ փուլում է Արցախի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկների դիտարկումը, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Արցախի հանրային մարմինների հետ քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկները, նրանք մտահոգ են, որ ժամկետները շատ սեղմ են փոփոխությունների համար (մոտ 3 ամիս): Մենք այն կարծիքին ենք, որ դրանք լիովին իրագործելի են»:

Առաջարկների բնույթի մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ հիմնական բովանդակային առաջարկը քվեարկության ծրարների ներմուծումն է: «Քվեախցիկները լինելու են Հայաստանի քվեախցիկների պես. պատվիրվելու են նորերը: Իսկ քվեարկության սենյակների կահավորումը օրենսդրական փոփոխությունների կարիք չունի»:

Հիշեցնենք, որ Արցախում նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարված 2020 թվականի մարտի 31-ը: Համապետական ընտրությունների քվեարկության օրը հայտարարվել է ոչ աշխատանքային օր:

Փետրվարի 15-ից մինչեւ 25-ը տեղի կունենա թեկնածուների գրանցումը: Գրանցման ժամկետի ավարտից հետո եռօրյա ժամկետում կհրապարակվեն կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակները (ԱԺ ընտրությունների դեպքում): Նախընտրական քարոզչությունն սկսվում է փետրվարի 26-ին եւ ավարտվում մարտի 29-ին: Թեկնածուների անունների, կուսակցությունների (դաշինքների) անվանումների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու եւ նշելու համար վիճակահանություն կանցկացվի փետրվարի 25-ին ԿԸՀ-ում: Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն, կարձանագրվեն եւ պաշտոնապես կհրապարակվեն մինչեւ ապրիլի 1-ի ժամը 20:00-ն, իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի ապրիլի 7-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10892 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել