Երևան
12 °C
Ամանորին ընդառաջ զբոսաշրջիկների մի խումբ այցելել էր Լոռու մարզի Օձուն համայնքի տեսարժան վայրեր, շարժվել քայլուղիներով ու ահազանգել տարածքների աղտոտված լինելու մասին: Գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ եղան, որոնք եւս վկայում էին տեսարժան վայրերի ու այդ վայրեր տանող ճանապարհների՝ աղբով լցված լինելու մասին:
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ տարիներ շարունակ աղբահանության խնդիրն իսկապես չլուծված է մնում մի շարք պատճառներով: «Դրանցից մեկը համայնքների, հատկապես գյուղական համայնքների ղեկավարների կողմից բնակիչների հետ տարվող թույլ աշխատանքն է: Այստեղ կա նաեւ բնակիչների մոտեցման խնդիրը: Կոնկրետ Օձունի դեպքը շատ ցավալի էր, երբ Հայաստանում արշավային տուրիզմով զբաղվող հայտնի կազմակերպություններից մեկը նման բացասական մեկնաբանություն թողեց, ինչն ինձ համար Օձունի համայնքապետի բացթողումն էր: Օձունի համայնքապետը երեկ չէ, որ ընտրվել է, տարիներ շարունակ լինելով համայնքի ղեկավար՝ շատ լավ տիրապետում է համայնքի խնդիրներին, բայց միակ պատճառաբանությունը, որ համայնքի ղեկավարը բերել է, բանվորների առողջական խնդիրներն են»,- ասաց նա:
Շարունակելով նաեւ նշեց. «Տարիներ շարունակ նույն խնդիրն ունենալով գյուղում՝ որեւէ բնակչի նկատմամբ որեւէ վարչական վարույթ անգամ չի հարուցել, որպեսզի գոնե օրինակ լինի մյուսների համար: Եվ հետո, համայնքապետի պարտադիր լիազորությունների մեջ է աղբահանության գումարների հավաքագրումն ու շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանումը համայնքում»:
Գայանե Մարկոսյանը համայնքի ղեկավարներին հիշեցնում է երկրի ղեկավարության որդեգրած քաղաքականության մասին՝ երկիրը մաքրել աղբից ու խթանել զբոսաշրջությունը: Այս դեպքում համայնքապետն ուղղակի խոչընդոտում է այդ քաղաքականությանը. «Նման դեպքերում մեր վերաբերմունքը կլինի համարժեք: Մինչ օրս որեւէ համայնքապետի նկատմամբ չի կիրառվել վարչական վարույթ, բայց իմ առաջարկով եկանք այն եզրակացության, որ համայնքապետները խնդրի լուծման այլ տարբերակ մեզ չեն թողել»:
Նմանատիպ խնդիրները, ըստ փոխմարզպետի, միայն Օձունում չեն: Ահազանգեր են ստացվել Նոր Խաչակապից, Հարթագյուղից, Թռչկանից ու մարզի մի շարք զբոսաշրջային կենտրոններից: Միակ լուծումը համայնքապետներին սթափեցնելն է. «Այն պատճառաբանությունները, թե չգիտենք ով է, որ տուգանենք, չեն ընդունվելու: Ես վստահ եմ՝ հատկապես գյուղական համայնքներում բոլորը գիտեն, թե ովքեր են նրանք»:
Մարզպետի տեղակալը, շարունակելով Օձունի թեման, ասում է, որ այստեղ խնդիր է ոչ միայն աղբահանության կազմակերպումը, այլ նաեւ աղբի վարձավճարների հավաքումը, համայնքի ղեկավարի՝ սխալ թվեր ներկայացնելը, ու ոչ միայն. «Համայնքում հաշվառված է 7.000-ից ավելի բնակիչ: Համայնքապետն առանց որեւէ հիմքի, փաստի կամ տեղեկանքի, որոշել է, որ իր մոտ ապրում է 4,000 բնակիչ: Բայց վերջին վիճակագրական տվյալներով Օձունում փաստացի բնակվողների թիվը 7,000-ից ավելի է, ու որոշել է այդ 4,000-ից հարկ գանձել: Տարեվերջին էլ այդ թիվն իջեցրել է 3,000-ի, ու ստացվում է, որ, օրինակ, աղբավճարների գանձման դեպքում 100 դրամով տարեվերջին պետք է հավաքվեր 3 մլն դրամ, ու այդ 3 մլն դրամից էլ գանձել է 500 հազար դրամ: Ստացվում է՝ չնչին գումար է գանձել: Սրա հետ մեկտեղ, սակայն, համայնքն ամեն տարի 10 մլն դրամ գումար է վճարում աղբահանության համար, որպեսզի աղբահանության համար ստեղծված ՀՈԱԿ-ն իրականացնի աղբահանություն»:
Ստացվում է՝ բյուջեն նորմալ չի հավաքվում, եւ ՀՈԱԿ-ին էլ չի՞ պարտադրվում ապահովել արդյունք: «Համայնքապետը, վերեւում արդեն ասացի, նշել է, թե գյուղում 3,000 բնակիչ է ապրում, բայց աղբահանության համար կազմված պայմանագրում բնակչության թիվը նշել է 8,000»,- պատասխանեց մարզպետի տեղակալը՝ այս ամենը որակելով անպատասխանատու մոտեցում: Փոխմարզպետը, երբ համայնքի ղեկավարից հետաքրքրվել է ներկայացված թվերի՝ իրական լինելու մասին, համայնքի ղեկավարը պատասխանել է, թե դա իր կարծիքն է, որ գյուղից 4,000 հոգի բացակայում է. «Ես էլ պահանջել եմ, որ բացակայող 4,000 բնակչի մասին փաստող տեղեկանք ներկայացնել: Պարզապես հնարավոր չէ, որ համայնքի կեսից ավելին բացակայի»:
Համայնքի ղեկավարին առաջարկվել է նաեւ վերանայել աղբահանություն իրականացնող ՀՈԱԿ-ի հետ կնքված պայմանագիրը: Ըստ փոխմարզպետի՝ ՀՈԱԿ-ի տնօրենը հենց համայնքապետի եղբայրն է, ով, սակայն, մարզպետարանում հրավիրված քննարկմանը չի եկել: Փոխարենը ՀՈԱԿ-ի շահերը պաշտպանել է գյուղապետը, որը, ըստ Գայանե Մարկոսյանի, պետք է հակառակ կողմում լիներ. վճարեր եւ պահանջեր նորմալ ծառայություն:
Անդրադառնալով վարչական վարույթ հարուցելու հնարավորությանը՝ մարզպետի տեղակալը հղում է անում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին, որի 43-րդ հոդվածը սահմանում է, որ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ 100-200 հազար դրամի չափով, իսկ նույն խախտումը 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 200-300 հազար դրամի չափով:
Գայանե Մարկոսյանը նշեց՝ իրենք համայնքների ղեկավարներին ժամկետներ են տվել, որոնց ընթացքում խնդիրը չվերացնելու դեպքում արդեն իսկ տուգանքներ կկիրառվեն. «Մեր նպատակը որեւէ մեկին պատժելը չէ, այլ որ սա զգաստացնող լինի համայնքի ղեկավարի ու բնակչության համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT