ԱԺ-ի շենքը որոշակի փոփոխությունների կենթարկվի. դիզայնի եւ կատարողի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի

Առաջիկայում ՀՀ Ազգային ժողովի շենքի արտաքին տեսքը կենթարկվի որոշակի փոփոխությունների: Խոսքը դեռեւս վերաբերում է միայն շինության արտաքին լուսավորությանը: Հնարավոր է՝ այգու հետ կապված էլ որոշակի մտահղացումներ իրականացվեն: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, որը գաղափարի հեղինակներից մեկն է: 

Շենքի ներսում եւս, ըստ նրա, փոփոխություններ են լինելու, սակայն արդեն բոլորովին այլ տրամաբանության մեջ: «Այս պահին միայն արտաքին լուսավորության մասին փոփոխություններն են շրջանառվում, մնացածի մասին մտածում ենք»,- ասաց Գալստյանը:

Առաջիկա շաբաթներին մրցույթ կհայտարարվի, որի արդյունքում էլ կընտրվի դիզայնը, կատարողն ու արժեքները: «Այս պահին դեռ տեսլական ունենք, փորձել ենք պատկերի վերածել (լուսանկարում): Հենց ամեն ինչ մանրամասն ուսումնասիրվի, կհայտարարենք համապատասխան մրցույթ: Քննարկել ենք, որ գեղեցիկ տեսքով Ազգային ժողով ունենանք»,- ասաց նա:

Գալստյանից հետաքրքրվեցինք, թե իր ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարում շենքի նախնական տարբերակի հեղինակն ով է: «Մեզ ծանոթ դիզայներ է արել, որեւէ ընկերության կամ անհատի չենք պատվիրել»,- ասաց նա:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ սկզբում սովորական քննարկում է եղել, որի արդյունքում էլ ծնվել է ԱԺ շենքի արտաքին տեսքի փոփոխման գաղափարը: Նրանից հետաքրքրվեցինք, թե քննարկմանն ովքեր են մասնակցել, աշխատակազմի ղեկավարը նշեց, որ իր հետ միասին եղել են տեղակալներն ու մի քանի այլ անձինք: Անուններ տալ չցանկացավ: Ըստ Գալստյանի՝ լուսանկարում պատկերված տարբերակը փորձնական է արված: «Մենք մեր մի քանի ընկերներին խնդրել ենք, արել են: Ներկայացված մի քանի տարբերակներից համեմատաբար սա դուր եկավ, որն էլ տեղադրված է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է շենքը փոփոխությունների ենթարկելու թույլտվությանը, Գալստյանը նշեց, որ դեռ պետք է հիմնավորումներ ունենան, թե ինչու են ցանկանում փոխել, իսկ մնացածը օրենսդրական առումով կուսումնասիրեն եւ կանեն ըստ դրա: Գալստյանը դժվարացավ ասել, թե նման պարագայում Երեւանի քաղաքապետարանից թույլտվություն ստանալու կարիք կա, թե հարցն այլ կերպ էլ կարելի է կարգավորել:

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Ազգային ժողովի շենքի արտաքին տեսքի փոփոխված լուսանկար եւ նշել, որ եթե այն դուր է գալիս, ապա մեկնաբանությունում դրեք +, եթե՝ ոչ, ապա՝ -: «Հարգելի ընկերներ, ներկա գումարման ՀՀ Ազգային ժողովը պետք է ոչ միայն ժամանակակից լինի իր բովանդակությամբ, այլեւ արտաքին եւ ներքին տեսքով: Ներկայացնում եմ ձեզ խորհրդարանի շենքի արտաքին լուսավորության մեր պատկերացումները (դիզայնը)»,- գրել է Գալստյանը՝ հավելելով, որ շնորհակալ կլինի լսել դիզայնի բարելավման այլ առաջարկներ եւս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4053 դիտում

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը

Գոհ լինենք, որ տեսանյութի հեղինակը դրոշը տեսնելով՝ չի իջել ու վառել. Հակոբյան

Շնորհակալ ենք, պարոն վարչապետ. Փաշինյանը մասնակցել է Ակնաշեն բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզի բացմանը

«Հայրենասերներին» կառաջարկեմ այլ հետաքրքրություն գտնել. Զեյնալյանը՝ Երևան եկած թուրքական շտապօգնության մասին

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին

Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին

Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել