Նարեկ Կարապետյանը սխալ է․ Պորոշենկոյի «Ռոշեն» գործարանը փակվել է 2017-ին, ազգայնացվել՝ 2024-ին. Fip

26/01/2026 schedule09:25

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող գործարանները Ռուսաստանի տարածքում անխոչընդոտ գործել են նույնիսկ ռուս-ուկրաինական «հակասությունների ժամանակ»։ 

«Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանում Լիպեցկի մարզում, իմ հիշելով, ուներ մեծ գործարաններ, և այդ գործարանները գործում էին անգամ այն ժամանակ, երբ Ուկրաինան հակասությունների մեջ էր Ռուսաստանի հետ։ «Ռոշեն»-ի գործարանները նրա սեփականությունն են անգամ մինչև հիմա»,- ասել է Կարապետյանը։

Ընդդիմադիր շարժման առաջնորդը այս համեմատությունն արել է՝ արձագանքելով հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ եթե Կրեմլը լոյալ չէ որևէ քաղաքական գործչի կամ գործարարի նկատմամբ, ապա նա կամ նրա ընկերությունը կհանդիպի խոչընդոտների։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Նարեկ Կարապետյանը սխալվում է, քանի որ Պորոշենկոյի «Ռոշեն» գործարանը դեռևս 2017 թվականին փակվել է, իսկ 2024 թվականին Ռուսաստանի դատարանը ազգայնացրել է այն։

Ինչպիսին է եղել «Ռոշենի» անցած ճանապարհը

Պյոտր Պորոշենկոյին պատկանող «Ռոշեն» գործարանի գործունեությունը Ռուսաստանում բարդացել է 2014 թվականին՝ Պորոշենկոյի ընտրությունից և Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։ Նախ քրեական գործեր են հարուցվել գործարանի գործունեության առնչությամբ, ապա հարկային մարմինները սկսել են պարբերաբար պահանջներ ներկայացնել։ Նկատենք՝ Պորոշենկոն Ուկրաինայի նախագահ եղել է 2014-2019 թվականներին։

ՌԴ Լիպեցկի մարզում երբևէ գործունեություն ծավալած «Ռոշեն» կորպորացիան 2017 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարել էր, որ ապրիլից չի աշխատելու, իսկ արդեն նույն տարվա հունիսի 1-ից Լիպեցկի հրուշակագործական ֆաբրիկան, պատրաստի մթերքի պահեստը և «Ռոշեն» առևտրի կենտրոնը ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Գործարանի փակման հետևանքով 700 աշխատող զրկվել է աշխատանքից։

Գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությունը մեկնաբանելիս ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա ընկերության բաժնետերերի «սուվերեն որոշումն է»։

Այս ամենը հաջորդել էր 2016 թվականին Վալդայ ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոշենը» որոշ խնդիրներ ունի ավելացված արժեքի հարկի վերադարձման հետ կապված, ինչի հետևանքով դատական մարմինները որոշ սահմանափակումներ են սահմանել։ 

Հատկանշական է, որ 2015 թվականի ապրիլին գործարանի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, քանի որ պարզել էին՝ այն կառուցելու ժամանակ խոշոր չափով ֆինանսական խաբեություն է տեղի ունեցել, արդյունքում դատարանը կալանքի տակ էր վերցրել գործարանի ունեցվածքը՝ 33.5 մլն դոլարի, իսկ հետո Լիպեցկի արբիտրաժային դատարանը, բավարարելով գործարանի ներկայացուցիչների հայցը, վերացրել էր կալանքը, այնուհետև մարզի դատախազությունն է «գործունեության արտադրական խնդիրների մեծ թվով խախտումներ հայտնաբերել»։

«Ռոշեն» կորպորացիան հայտարարել էր, որ ՌԴ-ում այս գործարանի փակումը քաղաքական և տնտեսական պատճառներ ունի։ Նաև նշվել էր, որ ռուսական իշխանություններն ու պատկան մարմինները ամեն ինչ արել են ընկերության արտադրանքը որակազրկելու, ապրանքների վաճառքը խոչընդոտելու, ճնշելու վաճառքով զբաղվող առևտրային ընկերություններին։

Քաղցրավենիք ու հրուշակեղեն արտադրող ամենախոշոր ուկրաինական ընկերությունն է «Ռոշենը» (Roshen)։ Գործարաններ ունի/ունեցել է եվրոպական քաղաքներում, օկուպացված Դոնեցկում և Ուկրաինայի շատ վայրերում։ 

Լիպեցկում գործարանը հիմնվել է 2001 թվականին։ Կորպորացիայի հիմնադիրը Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն է, որը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե ընտրվելու դեպքում կվաճառի այն, սակայն վաճառող չի գտնվել, և Պորոշենկոն որոշել է իր մասնաբաժինը՝ 85 տոկոս, տրամադրել «Rothschild Trust»-ին։

Լիպցեկում «Ռոշենի» ճակատագիրը միայն փակմամբ չի ավարտվում․ 2024-ին Լիպեցկի դատարանի որոշմամբ՝ Պորոշենկոյի գործարանը ազգայնացվում է, իսկ Պորոշենկոյի որդու՝ Ալեքսեյ Պորոշենկոյի և գործարանի տնօրեն Օլեգ Կազակովի գործունեությունը, նույն դատարանի որոշմամբ, ՌԴ տարածքում արգելվում է՝ համարելով դա ծայրահեղական։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4803 դիտում

ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվել

Արմեն Գրիգորյանը այցելել է Կիրանց. նա հանդիպել է երիտասարդների հետ, ունեցել քննարկում. տեսանյութ

«Ոտքդ գազից չհանես». «տենց չի լինում, վերջը պավառոտ կա». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը

Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին

Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է՝ ինչու է «Միկի Մաուսի ձայնով» խոսել հայտնի հարցազրույցի ժամանակ. տեսանյութ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

Մահացել է մեքենաներից մեկի վարորդը. ՆԳՆ-ից մանրամասնել են՝ ինչ է տեղի ունեցել Իսակովի պողոտայում

Լեռնամերձ բնակավայրը գազիֆիկացվել է. վարչապետն այցելել է համայնք. տեսանյութ

ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի

ԱՄՆ նախագահը վստա՞հ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը՝ հասնելով քարե դար․ Արաղչի

Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

ՀՀԿ-ականները Վանեցյանի կուսակցության համար Էջմիածնում ընտրակաշառք են բաժանել. քրհետապնդում՝ 62 անձի նկատմամբ

Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը հիմնանորոգվել է, կառուցվել նոր մասնաշենք. այցելել է վարչապետը

Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Ուլյանովսկի մարզում գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից

Թմրամիջոցներ իրացնող երիտասարդը փախել է, նետել սառը զենք, փաթեթներ, ընկել ջուրը. նրան փրկել են ՆԳՆ ծառայողները

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը տեղում մահացել է, 5 տուժած՝ հոսպիտալացվել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը

Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք

Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողբերգական դեպք ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կան 1 զոհ, 1 վիրավոր

Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել

Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները

Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ

Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում

Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը

Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ

Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը

Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ

Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա՛, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան