Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ցույց են արել. պահանջում են 3 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկ

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդեն նախկին աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել՝ գործարանի ղեկավարությունից պահանջելով վճարել իրենց 3 ամսվա աշխատավարձերի պարտքը:

Գործարանը, դեռ 2019թ-ի հոկտեմբերից անցել է «Թեղուտ»  ընկերությանը: Ընկերության ներկայիս տնօրեն Կարեն Ղազարյանի հետ գործարանի աշխատակիցները վերջին անգամ հանդիպել են դեկտեմբերին: Հենց այդ ժամանակ էլ վճարվել էր աշխատակիցների միայն 1 ամսվա աշխատավարձը, իսկ մնացած 3 ամսվա աշխատավարձի պարտքը խոստացվել էր վճարել մինչեւ հունվարի 15-ը, որը սակայն մինչ օրս չի վճարվել:

«Իմ երեխեն 5 ամիս ա ինձնից բան ա ուզում, բայց ես չեմ կարողանում առնել, ես ընդամենը իմ աշխատածն եմ ուզում, իմ քրտինքն եմ ուզում, տվեք ինձ, մենք ոչ մեկից ոչ դժգոհ ենք, ոչ գոհ ենք»,-լրագրողների հետ զրույցում ասել են աշխատակիցները:

Դժգոհող աշխատակիցներն այսօր հեռախոսազրույց են ունեցել «Թեղուտ» ՓԲ ընկերության տնօրենի օգնական Կարեն Միքայելյանի հետ, ով հրավիրել է աշխատակիցներին հանդիպման: Բայց թե ում հետ պետք է հանդիպեին՝ աշխատակիցներին չեն ասել, ինչի պատճառով էլ հանդիպումը չի կայացել: Նրանք հանդիպում պահանջել են միայն ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանի հետ:

«Մեզ ասում են, որ ռասչոտ են արել մեզ, մենք էլ ասում ենք՝ խնդիր չկա, մեզ թուղթ տվեք, թե երբ ենք ռասչոտ եղել, մեր վերջնահաշվարկը տվեք՝ գնանք..»,- պատմել են աշխատակիցները՝ նշելով, որ իրենց պահանջը մեկն է՝ աշխատավարձի վճարում. «Մեզ հունվարի 10-ից ռասչոտ են տվել, ու այսքան ժամանակ մեր վերջնահաշվարկը չեն տվել»:

Հունվարի 11-ին լրացել է Ալավերդու  պղնձաձուլական գործարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի ժամկետը, իսկ նրանց կուտակված աշխատավարձի ու վերջնահաշվարկի հարցը մնում է անորոշ: Լրատվամիջոցներին եւս չի հաջողվել գործարանի տնօրինությունից պարզաբանումներ ստանալ: Բոլոր զանգերը մնացել են անպատասխան:

Աշխատակիցներն ասում են՝ եթե իրենց աշխատավարձերը չվճարվեն, ծայրահեղ քայլերի կդիմեն:

Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատված եւ 3 ամսվա աշխատավարձ պահանջող արդեն նախկին աշխատակիցները թիվն անցնում է 100-ից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2222 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում