Բուլղարիան 2 ռուս դիվանագետի է արտաքսում երկրից. պատճառը լրտեսության մեղադրանքն է

Բուլղարիան որպես անցանկալի անձ  (պերսոնա նոն-գրատա) է հայտարարել 2 ռուս դիվանագետի: Երկրի իշխանությունը որոշել է արտաքսել նրանց երկրից, քանի որ վերջիններիս մեղադրում են լրտեսության մեջ:

Լրտեսության մասին իր կասկածները բուլղարական ԱԳ նախարարությանն է փոխանցել երկրի գլխավոր դատախազությունը:

«Աշխատակիցները կլքեն կեցության երկիրը՝ նշված ժամկետներում»,-ասված է Բուլղարիայում ՌԴ դեսպանության հայտարարության մեջ:

Միաժամանակ, դեսպանատունը հայտնում է, որ իրենք չեն ստացել որեւէ ապացույց այն մասին, որ արտաքսվող  աշխատակիցները զբաղվել են իրենց դիվանագիտության առաքելության հետ անհամապատասխան գործունեությամբ: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ռուսական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկելու:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ մեղադրվող դիվանագետների անունները հայտարարության մեջ չեն նշվել: Բուլղարիայի գլխավոր դատախազության տվյալներով, նրանցից մեկը լրտեսությամբ է զբաղվել 2017 թվականից մինչ այսօր, իսկ մյուսը՝ 2018-ից:

Մեղադրանքի համաձայն, առաջին դիվանագետը տվյալներ է հավաքել երկրում անցկացվող ընտրական մեխանիզմների, ընտրությունների հետ կապված գործընթացների մասին: Բուլղարիայի դատախազության հայտարարության մեջ, հիշյալ անձի մասին նշվում է.

«Հաստատվել է, որ 2017-ից լրտեսության մեջ մեղադրվող անձը ունի դիվանագետի կարգավիճակ, նա հավատարմագրված է Բուլղարիայում՝ որպես Սոֆիայում ՌԴ դեսպանության ներկայացուցչության բաժնի առաջին քարտուղար»:

Բուլղարիայում ՌԴ դեսպանության կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն, նման պաշտոն է զբաղեցնում ինը մարդ:

Մյուս մեղադրվող դիվանագետը, ինչպես հայտնում է դատախազությունը, հավաքել է պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ էներգետիկ ոլորտում պայմանավորվածությունների եւ էներգետիկ անվտանգության մասին: Արդյունքները նա ուղարկել է Մոսկվայում տեղակայված ռուսական հետախուզության շտաբ-բնակարան, հայտարարել է դատախազությունը:

 Երկրորդ կասկածյալը եւս ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, քանի որ հանդիսանում է Սոֆիայում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցիչ:

Դատախազությունից նաեւ հստակեցրել են, որ կա հարուցված գործ, սակայն քրեական հետապնդումը հիշյալ անձանց նկատմամաբ հնարավոր չէ՝ դիվանագիտական անձեռնմխելիության փաստը հաշվի առնելով: Գործի շրջանակում մինչդատավարական քննություն է տարվում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ նման հետաքննության մասին իրենք տեղեկություններ չունեն:

Պարզվում է, մի քանի օր առաջ եւս մեկ ռուս դիվանագետի արտաքսման մասին է հայտնի դարձել: Sega պարբերականը գրում է, որ ավելի ուշ պարզվել է՝ տեղեկությունը սխալ է, խոսքը հենց վերը նշված 2 դիվանագետներից մեկի մասին է եղել, որի արտաքսումը դեռ կազմակերպման փուլում է:

Բուլղարիայի ազգային անվտանգության ծառայության պետական գործակալությունը հայտնել է, որ 3 ամսում սա արդեն ռուս դիվանագետների կողմից լրտեսության երրորդ դեպքն է: 3 ամիս առաջ լրտեսության մեջ մեղադրվել է դարձյալ Սոֆիայում տեղակայված դեսպանության առաջին քարտուղարներից մեկ ուրիշը: Այն ժամանակ ՌԴ-ն չէր ընդունել մեղադրանքները եւ որպես պատասխան Ռուսաստանից արտաքսել էր 1 բուլղարացի դիվանագետի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1581 դիտում

Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ

ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել

Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան

Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին

«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ

Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով

Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել

Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել

Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել

Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին