Երևան
12 °C
Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում ներկա պահին 27 երեխա է բուժում ստանում: Հիվանդների 60-70 տոկոսի մոտ առկա է շնչառական համակարգի բարդություններ ՝օբստրուկտիվ բրոնխիտ, կրուպ: Թոքաբորբի 2-3 դեպք է արձանագրվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թվերը գրեթե չեն փոխվել: Առկա պատկերը ներկայացնում է Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը: Նաեւ նշում է, որ հունվարին նշված հիվանդությունների աշխուժացում է նկատվել: Մի քանի գործոնով է սա պայմանավորված:

«Նախ եղանակային պայմանները կարելի է նշել: Հիվանդացության շատացումը ինքս կապում եմ դպրոցներում, մանկապարտեզներում հիվանդ երեխաների շփումների հետ: Հիվանդ երեխան գնում է, մեկը մյուսի հետ շփվում են, եւ փոխանցում ինֆեկցիան»,-ասաց Սուսաննա Տոնոյանը: Մասնագետն ուսուցիչներին եւ ծնողներին երկու պարտադիր հորդոր ուներ. առաջիններն, ըստ նրա, պարտավոր են կանխել հիվանդ երեխայի շփումը մյուսների հետ, հայտնաբերման դեպքում արագ մեկուսացնել եւ ուղարկել տուն: Երկրորդ, ամենակարեւոր կետը վերաբերվում է ծնողներին. պետք է իսպառ բացառել ինքնաբուժությունը:

Մուրաբաներ, խորոված սոխ, մեջքին յոդով վանդականիշ: Ինքնաբուժության հայտնի եւ անհայտ բոլոր տարբերակները սպառելուց հետո են հայ մայրիկները հիմնականում դիմում մասնագետների օգնությանը: Սովորաբար ուշացած եւ հիվանդությունների բարդացած դեպքերով: «Ծնողների կարծիքով, եթե երեխան մի քանի օր մնա տանը, կարող է բուժվել առանց բժշկի դիմելու: Կամ զբաղվում են ինքնաբուժությամբ, տալիս են իրենց իմացած որոշակի դեղորայքը, որը մեկ անգամ օգտագործել են, լավ է եղել, նորից փորձում են: Երբ արդեն նկատում են, որ երեխայի վիճակը վատանում է, ջերմությունը չի իջնում, գումարվում է հազը, երեխան թուլանում է, նոր դիմում ենառաջնային օղակի բժիշկներին, հետո հասնում են արդեն հիվանդանոց»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչը:

Այն, որ ե՛ւ ստացիոնար, ե՛ւ ամբուլատոր բուժում ստանալու համար մեծ թվով ծնողներ են դիմում հիվանդանոց, նաեւ կապված է վերջին օրերին կորոնավիրուսի մասին տեղեկատվության տարածմամբ:«Ծնողների մեջ վախ է մտել, ուզում են, որ անպայման մասնագետը հսկի երեխային, մեզ էլ են հարցնում կորոնավիրուսի մասին, բացատրում ենք, ներկայացնում իրավիճակը, նաեւ ասում ենք, որ անհանգստանալու առիթ չկա»,-վստահեցրեց Սուսաննա Տոնոյանը:
Այս հիվանդանոցում գրիպով հիվանդ երեխաներ չկան: Նրանք Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց չեն ընդունվում: Դիմելու դեպքում ուղղորդվում են Ինֆեկցիոն հիվանդանոց: «Կարգն է այդպես»,-ասում է Տոնոյանը: Իսկ ընդունված հիվանդները Շիրակի մարզի տարբեր համայքներից են: Դիմում են նաեւ Լոռիի, Տավուշի մարզերի, ինչպես նաեւ հարեւան հանրապետությունից՝ Վրաստանի Ախալքալաք եւ Ախալցխա քաղաքներից: Պատասխանատուն ասաց, մանկական բաժանմունքը 30 մահճակալ հզորությամբ աշխատելու հնարավորություն ունի, դեղորայքի պակաս չկա, անգամ, եթե հիվանդների թիվն ավելանա՝ խնդիրներ չեն լինի:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT