Դատախազությանը եւ Հատուկ քննչական ծառայությանը վստահելու որեւէ հիմք չունենք. Քոչարյանի պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօր ներկայացրեց իր առարկությունները՝ Մարտի 1-ի գործի ողջ նյութերն իրենց տրամադրելու որոշման դեմ Դատախազության բողոքի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ներկայացնելով իր բողոքը, նշել էր, որ գործի ողջ նյութերը պաշտպանին տրամադրելու թույլտվություն տալով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Նա խնդրեց դատարանին բեկանել այն ամբողջությամբ:

Անդրադառնալով սրան՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ որեւէ կասկած չունի, թե ինչպիսին է լինելու նախագահող դատավորի որոշումը, սակայն դատարանում է՝ առավելապես հանրությանն իրազեկելու համար:

Խուդոյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք իրենք պետք է կուրորեն հավատան Դատախազության այն հավաստմանը, թե պաշտպանական կողմին պիտանի նյութեր բուն գործով չկան, թե՞ պետք է առաջնորդվեն դատավարության սկզբունքներով, հասկանան, որ դատախազը դատավարության հավասար կողմ է եւ պետք է օժտված լինի հավասար իրավունքներով. «Դատախազությանը եւ Հատուկ քննչական ծառայությանը վստահելու որեւէ հիմք չունենք: Թեպետ Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ չի առաջնորդվում անբարեխղճության կանխավարկածով, բայց մենք առաջնորդվում ենք»,- ասաց նա:

Պաշտպանի խոսքով՝ դրա պատճառներից է նաեւ այն, որ վարույթ իրականացնող մարմինը նախկինում քրեական գործի նյութերն իրենցից թաքցնելու վարքագիծ է դրսեւորել. «Կալանավորման վերաբերյալ դատական նիստերին քննիչին ասել ենք, որ իրենք ներկայացրել են ժողովի (խոսքը փետրվարի 29-ի խորհրդակցության մասին է,-խ,բ.) վերաբերյալ մեկ անձի ցուցմունք, որում մեղավորությունը հիմնավորող որոշակի տվյալներ կան, եւ հարցրել էինք՝ արդյոք իրենք հարցաքննե՞լ են նույն ժողովի մասնակից այլ անձանց, որոնք հաստատել կամ հերքել են այդ մեկ ցուցմունքը: Սրան ի պատասխան՝ քննիչն ասել է, որ այդպիսիք չկան, կամ չեն պատասխանել մեր հարցին: Հետագայում՝ նյութերին ծանոթանալու փուլում, մենք տեսել ենք, որ այդ պահին եղել են հարցաքննված անձինք, ովքեր տվել են տրամագծորեն հակառակ բովանդակությամբ ցուցմունք, այդ անձինք տասն են՝ ընդդեմ մեկի, եւ այդ ցուցմունքները մեզնից թաքցվել են»:

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ երբ քննիչին է դիմել՝ միջնորդելով իրենց տրամադրել գործի ողջ նյութերը, քննիչը պատասխանել է, որ անջատված մասով գործում իրենք ներառել են մեղադրյալներին վերաբերող եւ նրանց մեղավորությունը հաստատող բոլոր ապացույցները. «Ցանկացած ուսանող, ով նոր սկսել է ուսումնասիրել Քրեական դատավարություն, առաջին իսկ դասերից անցնում է, որ քննիչը նպատակ չպետք է ունենա կոնկրետ անձանց ենթարկել քրեական պատասխանատվության եւ դրա համար հավաքել կոնկրետ ապացույցներ, քննիչի լիազորություններն ու առաքելությունն ավելի լայն են. կատարել գործի ամբողջական, լրիվ քննություն՝ գտնելով ինչպես մեղադրող, այնպես էլ արդարացնող ապացույցներ, եւ ներկայացնել դրանք պաշտպանության կողմին եւ դատարանին»,- ասաց պաշտպանը: Խուդոյանի կարծիքով՝ քննիչի այդ պատասխանը պատահական չէ. իրենք համոզված են, որ գործի քննությունն ընթացել է հենց այդ ուղղությամբ, եւ նպատակը եղել է մեղադրական ապացույցները հավաքելը՝ խուսափելով արդարացնող ապացույցներից. «Երբ դատախազությանը հայտնում ենք այս մասին, ստանում ենք պատասխան այն մասին, որ քննիչն առանձնացրել է մեղադրյալներին վերաբերող բոլոր ապացույցները, այսինքն՝ դատախազը փորձել է շրջանցել այն հատվածը, թե առանձնացվել են մեղադրանքն ապացուցող ապացույցները, որովհետեւ տեսել է, որ այդտեղ խնդիր կա»:

Խուդոյանի գնահատմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից կայացված դատական ակտը, որը Դատախազությունը վիճարկում է, վերջին երկու տարում իր տեսած ամենաորակյալ դատական ակտերից մեկն է. «Դատարանն արձանագրել է, որ մասնավոր շահը պետք է գերակշռի հանրային շահից, բայց գերակշռել ասելով՝ չի ենթադրվում հանրային շահի վտանգում, որովհետեւ դատարանը նշել է, որ այդ նյութերը կարող են տրամադրվել մեզ նույն գաղտնիության պայմաններում»:

Խուդոյանն ընդգծեց՝ պաշտպանության կողմը չէ, որ պիտի շահագրգռված լինի գործի ամբողջական քննությունով. «Պաշտպանության կողմին միշտ ձեռնտու է, որ գործը լինի թերի, լինեն իրար հակասող ցուցմունքներ, բայց ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք ենք ուզում ամբողջական քննություն, դա այսօր հանրային պահանջ է. ապահովել պատշաճ պայմաններ, որպեսզի դատաքննությունն անցնի հնարավորինս օբյեկտիվ: Կա՞ Հայաստանում որեւէ անձ, որը դա չի ուզում: Առնվազն երկու այդպիսի մարդ ես գիտեմ. մեկը դատախազն է, մյուսը՝ քննիչը»: Դիմելով նախագահող դատավորին՝ պաշտպանն ասաց. «Երրորդը կարող եք լինել դուք, կարող եք եւ չլինել»:

Այսպիսով բողոքի քննությունն ավարտվեց: Լսելով կողմերին՝ դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատախազության բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի փետրվարի 6-ին:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի բողոքը՝ այս հղումով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1883 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը