Երևան
12 °C
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին. այն ընդունվեց 4 կողմ, 3 ձեռնպահ, 1 դեմ քվեարկությամբ: Ինչպես ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, նախագծով առաջարկվում է հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում կատարել փոփոխություն, ըստ որի՝ կազմակերպությունները պարտավոր են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացնել գործունեության տարեկան հաշվետվություն:
Այժմ գործող օրենքով հաշվետվություն ներկայացնում են միայն այն ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում են հանրային միջոցներից, իսկ այն ՀԿ-ները, որոնք ունեն մասնավոր ֆինանսավորման միջոցներ, ազատված են այդ պարտականությունից:
«Առաջարկվող փոփոխությամբ ընդլայնվել է կազմակերպությունների կողմից ներկայացվող տվյալների ծավալը, հաշվետվությունն էլ բաղկացած է պայմանական 2 մասից՝ ընդհանուր տվյալներ կազմակերպության մասին, որոնք լրացվում են ինքնաշխատ եղանակով, եւ գործունեության մասին հաշվետվողականություն»,- ասաց Հովհաննիսյանը:
Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, բազմաթիվ ՀԿ-ներ ունեին մտահոգություն, առաջարկ, թե ինչո՞ւ միայն ողջամիտ կասկածի դեպքում չբերել բացարձակ թափանցիկությունը, եւ գույքի հաշվետվության դեպքում սահմանը ո՞րն է, պե՞տք է գրանցել նաեւ տետրերն ու գրիչները:
«Պահանջվում են այնպիսի տեղեկություններ, որոնք ընդհանուր պատկեր կապահովեն կազմակերպության գործունեության վերաբերյալ: Եթե կազմակերպությունը սեփական գույքի ծախսման միջոցների վերաբերյալ ներկայացնի որեւէ հաշվետվություն որեւէ իքս գումարի ծախսման մասով, կգնահատվի՝ տվյալ կազմակերպության համար դրանք ողջամիտ են, թե ոչ: Դա յուրաքանչյուր կազմակերպության մասով անհատական է: Այսինքն՝ ողջամի՞տ է արդյոք տվյալ կազմակերպության համար իքս աշխատակիցներ ունենալու պարագայում իքս քանակի գրիչ եւ տետր ունենալը, թե՞ ոչ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Զոհրաբյանը հավելեց նաեւ, որ ՀԿ-ների մոտ մտավախություն կա, թե սա կարող է դառնալ ճնշման գործիք ՊԵԿ-ի կամ պետության ձեռքին:
«ՊԵԿ-ը բացարձակ նպատակ չունի անհիմն տեղեկությունների կամ չճշտված հանգամանքների հիման վրա որեւէ ՀԿ-ի նկատմամբ ճնշում գործադրել: Մտավախություն ունենալ, որ այդ հանգամանքից որեւէ ՀԿ-ի իրավունք կխախտվի, ես ուղղակի չեմ տեսնում»,- ասաց Հովհաննիսյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նկատեց, որ կամավորների մասին ՀՀ օրենսգրքում որեւէ սահմանում չկա, իսկ այս նախագծում նշված է, որ կազմակերպության անդամները կամ կամավորները, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, պետք է հաշվետու լինեն: «Փաստորեն, այս նախագծում իրավական ձեւակերպում ենք տալիս մի բանի, որի սահմանումը չկա»,- ասաց պատգամավորը՝ հարցնելով, թե ո՞րն է այս կարգավորման նպատակը, ինչո՞ւ պետք է ՀԿ-ները նշեն իրենց կամավորների թիվը:
«Չգրանցված աշխատողների նկատմամբ հսկողության իրականացման տեսանկյունից ՊԵԿ-ը կարեւորել է այն աշխատակիցների քանակը, որոնք ենթադրաբար կարող են եկամուտ ստանալ: ՀԿ-ների մասին օրենքի համաձայն՝ կամավորները կարող են նաեւ վարձատրվել, ինչը եկամտային հարկի մասին օրենքով չնվազեցնող եկամուտ է համարվում, եւ եթե մենք զրկված լինենք եկամուտ ստացող կամավորների վերաբերյալ տեղեկությունից, չենք կարող համապատասխան հսկողություն իրականացնել՝ ստացված եկամուտները հարկելու ուղղությամբ»,- պատասխանեց Հովհաննիսյանը:
Այս նախագծով, եթե հաշվետվությունն ուշացվում է կամ պարունակում է ոչ պատշաճ եւ ոչ ստույգ տեղեկատվություն, ապա կազմակերպությունը ենթարկվում է վարչական տուգանքի՝ մոտ 50,000 դրամի չափով:
Հարցին, թե կարո՞ղ է ՀԿ-ն ամեն տարի վճարել այդ 50,000 դրամը եւ բացարձակ ոչ մի հաշվետվություն չներկայացնել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա արդեն հիմք է հանդիսանում լիազոր մարմնի կողմից կազմակերպությանը լուծարման դիմումով դատարան հայց ներկայացնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT