Երևան
12 °C
Այսօր՝ փետրվարի 4-ին, Ալեքսանդր Քանանյանի հացադուլի 15-րդ և Մհեր Պողոսյանի հացադուլի 9-րդ օրն է:
Արցախի կառավարությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ բոլոր հէկաշինական աշխատանքները դադարեցված են, և կառավարությունը պատրաստ է սեղմ ժամկետներում ստեղծել մասնագիտական հանձնաժողով, իսկ մինչև հանձնաժողովի եզրակացությունները ստանալը հէկերի շինարարությունը չի վերսկսվի:
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ առաջին հայացքից այս հայտարարությունը քայլ է՝ հացադուլի պահանջներին ընդառաջ, սակայն բովանդակային առումով սա ավելի շուտ մանիպուլատիվ հնարք է:
Հիշեցնենք, որ Քանանյանի պահանջագիրը երեք կետից էր բաղկացած՝
(1) դադարեցնել հէկաշինական աշխատանքները,
(2) հեռացնել շինարարական տեխնիկան,
(3) պաշտոնական հայտարարությամբ հրաժարվել հէկերի հետագա կառուցումից, և այս քայլերը կատարելուց հետո նաև ստեղծել անկախ հանձնաժողով, որը կքննի հէկերի շինարարության ընթացքում տեղի ունեցած բնապահպանական, ֆինանսական կամ այլ հանցագործությունները, ինչպես նաև գոյություն ունեցող հէկերը կբերի խիստ բնապահպանական ստանդարտների:
«Արցախի կառավարության հայտարարած հանձնաժողովը հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու, ինչ կանոնակարգով, ինչի մասին է եզրակացություններ տալու, կոնկրետ ովքեր են անդամները (անուն, ազգանուններով) և ինչ եղանակով են կայացվելու որոշումները:
Մենք սա գնահատում ենք՝ որպես հանրությանը խաբելու, մոլորեցնելու, ժամանակ շահելու և պատասխանատվությունից խուսափելու հնարք: Հացադուլի լուրջ պահանջների նման մեկնաբանությունը պարզապես ծաղր է՝ հանուն էկոլոգիական արդարության, բնական միջավայրի պահպանության և սերունդների կյանքի արված այս մեծ անձնական զոհողության նկատմամբ։
Եթե մինչև փետրվարի 5-ը հացադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք չբերվի, ապա Հայկական բնապահպանական ճակատը մոբիլիզիացիայի կոչ է անելու ՀՀ և ԱՀ տարածքում, իսկ հէկատեր պաշտոնյաների և օլիգարխների բիզնեսներն ակտիվ բոյկոտի են ենթարկվելու:
Մենք իսկապես լիահույս ենք, որ Արցախի կառավարությունն իրական, այլ ոչ ձևական քայլեր կձեռնարկի ու կհարգի հանրային պահանջը: Արդեն հստակ է, որ սա ոչ միայն հացադուլ հայտարարած երկու անձանց ու Քարվաճառի շրջանի բնակչության ճնշող մեծամասնության պահանջն է, այլև Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրային լայն շրջանակների»,- ասված է ՀԲՃ հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT