Երևան
12 °C
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել:
Որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ դրանից հետո Թորոսյանը տեղափոխվել է Նուբարաշենում գտնվող հոգեբուժական հիմնարկ՝ ստացիոնար փորձաքննությունն այնտեղ անցկացնելու:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա վնասազերծվել:
Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքի դիտավորյալ վնասումը, որը կատարվել է վտանգավոր եղանակով), եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը շաբաթներ առաջ մեր զրույցում նշել էր, որ Թորոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, եւ պայմանավորված հարցաքննության ժամանակ տված ոչ տրամաբանական պատասխաններով (նա նշել էր, թե Արթուր Թորոսյանը ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, եւ պարզել, թե իրեն ինչու են ծրագրավորել), դատահոգեբուժական փորձաքննության անհրաժեշտություն է եղել:
- Պարոն Աղաջանյան, Արթուր Թորոսյանը փորձաքննության վերաբերյալ ի՞նչ կարծիք է հայտնել, առարկություններ չի՞ ունեցել:
- Նա ներկա է եղել այդ նիստին, ելույթ չի ունեցել, բայց որեւէ առարկություն էլ չի ներկայացրել:
- Ձեր գնահատմամբ՝ նա արտաքնապես ի՞նչ վիճակում էր, սթա՞փ էր:
- Այո, որեւէ արտառոց բան ես չեմ նկատել: Արտառոց միայն նրա ցուցմունքն էր, որը որոշակի կասկած հարուցեց: Մնացած առումներով Արթուր Թորոսյանի վարքագիծը որեւէ կասկած չի առաջացնում:
- Հնարավո՞ր է՝ միջնորդած լինեք Ձեր նախընտրած բժիշկ-փորձագետին հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար:
- Ճիշտն ասած՝ ոչ, որովհետեւ հանձնաժողովի կազմում ներգրավված են համապատասխան մասնագետներ, եւ այս պահի դրությամբ պաշտպանական կողմը որեւէ հիմք չի տեսնում փորձագետներից որեւէ մեկին անվստահություն հայտնելու:
- Իսկ մինչ փորձաքննության նշանակվելը նոր հարցաքննություն եղե՞լ է:
- Ոչ, որեւէ նոր հարցաքննություն, քննչական նոր գործողություն նրա մասնակցությամբ չի եղել:
- Պարոն Աղաջանյան, մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք ասել էիք, որ նա ցանկացել է Սեդրակ Քոչարյանից պարզել, թե ինչու են իրեն ծրագրավորել: Հաշվի առնելով նրա այս պնդումը՝ անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որ Սեդրակ Քոչարյանը եւս հարցաքննվի:
- Այդ հարցը երեւի թե ուղղեք վարույթն իրականացնող մարմնին, համենայն դեպս, այս պահի դրությամբ, քանի դեռ նա գտնվում է փորձաքննության մեջ, ես ձեռնպահ եմ մնում նրա ցուցմունքներին որեւէ իրավական գնահատական տալուց: Կստանանք եզրակացությունը՝ այդ ժամանակ պարզ կլինի:
- Դուք նշել էիք նաեւ, որ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Արթուր Թորոսյանը իրավական վերլուծություն է ներկայացրել՝ ասելով, որ այն ունի խրախուսական նորմ: Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ նման վերլուծություններ անող անձը կարող է հոգեկան առողջության խնդիրներ ունենալ:
- Քանի որ ինքն ունեցել է իրավաբանական կրթություն, շատ հնարավոր է, որ ծանոթ լիներ այդ նորմին: Դրանից բացի, մինչ մեղադրանք առաջադրելը՝ ես, լինելով նրա պաշտպանը, պարտավոր եմ եղել իրազեկել նրան, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու եւ ծանոթացնել այդ խրախուսական նորմին, ինչն էլ արել եմ: Այսինքն՝ եթե նույնիսկ ընդունենք, որ նա մինչ այդ չի իմացել այդ խրախուսական նորմի մասին, այն պահին, երբ ես նշանակվել եմ նրա շահերի պաշտպան, նրան իրազեկել եմ:
- Հաշվի առնելով, որ Դուք նաեւ կասկածի տակ էիք առել զենք ձեռք բերելու համար իրեն տրամադրված տեղեկանքի իրավաչափությունը, այդ ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկե՞լ եք:
- Այդ հարցին ճիշտ կլինի անդրադառնալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Վարույթն իրականացնող մարմինը երեւի թե համապատասխան միջոցներ կձեռնարկի՝ կախված նրանից, թե ինչ եզրակացություն կստանանք: Եթե պարզվի, որ անձը տառապում է հոգեկան որեւէ հիվանդությամբ, բայց այդ դեպքից մեկ շաբաթ առաջ նրան տեղեկանք են տվել, որ հոգեկան որեւէ հիվանդություն չունի, բնականաբար, որոշակի հարցեր կառաջանան:
- Այս ընթացքում Արթուր Թորոսյանի ընտանիքի անդամները նրան տեսակցե՞լ են:
- Չեմ բացառում, որովհետեւ որեւէ սահմանափակում վարույթն իրականացնող մարմինը չի դրել:
- Պարոն Աղաջանյան, Դուք բողոքարկել էիք Թորոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը: Բողոքն արդեն քննվե՞լ է:
- Որոշումը բողոքարկել էինք այն ստանալուց 1-2 օր հետո, բայց մինչեւ հիմա դատական նիստ չի նշանակվել: Համենայն դեպս, այս պահի դրությամբ ես Վերաքննիչ դատարանից որեւէ ծանուցագիր չեմ ստացել, տեղեկություն էլ չունեմ՝ այն մակագրվել է որեւէ դատավորի, թե ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT