Ազգային ժողովի պաշտոնական տեղեկատվության համաձայն, այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: ՀՀ ԱԺ նախագահը վերջիններիս հետ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը: