Երևան
12 °C
Եկեք մի պահ պատկերացնենք, որ ձեր երիկամում քար կա։ ԱԺ ամբիոնից իր ելույթն այսպես սկսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ՍԴ անդամների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ։
«Դուք գնում եք բժշկի եւ ասում՝ բժի՛շկ ջան, բժի՛շկ, երիկամումս քար կա, խնդրում եմ, հեռացրեք այդ քարը։ Բժիշկն ասում է՝ շատ լավ, ձեզ տանում են վիրահատարան, անզգայացնում, վիրահատությունն անցնում է, բացում եք աչքերը, ձեզ ասում են՝ վիրահատությունն անցել է հրաշալի։ Հետո դուք վերադառնում եք տուն, սկզբից ամեն ինչ նորմալ է, հետո հասկանում եք, որ ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում, դուք էնքան էլ լավ չեք զգում։ Վերադառնում եք հիվանդանոց, ասում եք՝ մի հատ ստուգեք, էլի, տեսնենք՝ էս ինչ հաշիվ է։ Ստուգում են, պարզվում է՝ ձեր մի երիկամը չկա, քարն էլ չկա, բայց երիկամն էլ չկա։ Եվ, իհարկե, դուք գնում եք եւ ասում՝ հարգելի՛ բժիշկ, ո՞ւր է իմ երիկամը։ Բժիշկն ասում է՝ ո՞նց թե ուր է ձեր երիկամը, չասացի՞ք՝ քարը հանի, ես էլ քարը հանել եմ»։
Կոնջորյանը հարց հնչեցրեց՝ այս էպիզոդում բժշկի պահվածքը մասնագիտական վե՞ճ է, ընթացակարգային խախտո՞ւմ, բժշկական սխալմո՞ւնք, բարոյական խնդի՞ր, քաղաքակա՞ն խնդիր, թե՞ հանցագործություն է։
«Հարգելի՛ հայրենակիցներ, մեր ժողովրդավարության երիկամը չեն հեռացրել, մեր ժողովրդավարության ամբողջ օրգան համակարգն են ձեւախեղել: Ձեւախեղել են այնպես, որ հիմա ասենք՝ եկեք վերականգնենք մարմնի առողջ գործունեությունը, մեզ ասում են՝ չէ՛-չէ՛-չէ՛, սա ընթացակարգային խախտում է, ընթացակարգային խախտումներ չանեք, թե չէ հանկարծ հիվանդը կմեռնի։ Եվ սա ասում են հատկապես հին ռեժիմի հոգեզավակները, որոնք ամեն օր ճամարտակում են իրավաբանության եւ մարդու իրավունքների, սահմանադրականության մասին, էն մարդիկ, որոնք իրենց քաղաքական շահերը կերակրելու համար իրավունքի եւ օրենսդրության սպանդանոցներ են ստեղծել, օրենսդրությունը մասնատել են, բզկտել, կերել են։ Հիմա երբ նրանք խոսում են սահմանադրականության մասին, դա նույնն է, որ մարդակերը խոսի իր կերած մարդկանց անունից։ Կարո՞ղ է արդյոք մարդակերը խոսել իր կերած մարդկանց անունից»։
Կոնջորյանը նկատեց՝ մարդու իրավունքների վերաբերյալ հայտարարություններ եղան, ապա շարունակեց․ «Դուք իրավունքի պաշտպաններ չեք, հարգելինե՛րս, դուք իրավունքի ղասաբներ եք, որոնք իրավունքի սպանդանոցներում կերել են ՀՀ ժողովրդի Սահմանադրությունը, իրավունքը, օրենքներն ու օրենսդրությունը»։
Պատգամավորի խոսքով՝ ՍԴ-ի վերաբերյալ հնչում են այնպիսի տեսակետներ՝ կարծես թե երեկ չէ, անցած օրն ենք այդ Սահմանադրության մասին տեղեկացել, եւ ամեն ինչ նոր է, նոր դուռ ենք բացել, նոր էջից ենք սկսել Սահմանադրական դատարանի պատմությունը․
«Կարծես թե մոռացել ենք, որ ՍԴ-ն Հայաստանի ընտրակեղծարարության, ժողովրդավարության ապականման, ժողովրդի կամքի ոտնահարման ինստիտուցիոնալ հիշողությունն է, եւ դրա շուրջ այսօր համախմբվել են հին ռեժիմի հոգեզավակները, քաղաքական դամբարանից էդ դամբարանի դռները թակողները, որոնք ցանկանում են հետ վերադառնալ եւ, իհարկե, չեն վերադառնում, չէ՞, մեզ ծաղիկներ եւ շոկոլադ բերելու համար։
Բազմիցս շեշտվեց՝ համաձայն ՀՀ Սահմանադրության անփոփոխելի երկրորդ հոդվածի՝ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն այդ իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների եւ նախատեսված այլ միջոցներով։
Հարգելի՛ քաղաքացիներ, մենք ցանկանում ենք ձեզ տալ ձեր իսկ անփոփոխելի իրավունքը, որպեսզի դուք որոշեք դա։ Մեզ ասում են՝ չեք կարող, ասում ենք՝ ինչու, ասում են՝ ընթացակարգային խախտում կա, եւ ստացվել է այնպես, որ այդ խախտման շնորհիվ մինչեւ 2035 թվականը՝ Հրայրի պաշտոնավարման ավարտը, ՀՀ ժողովրդի սահմանադրական իրավունքի վրա վետո է դրված։ Մենք ասում ենք՝ այդ կապանքը, որով կապվել է ժողովրդի իրավունքը, ասում ենք՝ կոտրում ենք եւ կոտրելու ենք նաեւ սրա միջոցով»։
«Իմ քայլ»-ի պատգամավորը հայտարարեց՝ այսօր ՍԴ-ն դարձել է քաղաքական շահերի սպասարկման օջախ, դարձել է հին, նախկին կոռումպացված ռեժիմի վերջին բաստիոնը նոր Հայաստանի հետ պայքարում, եւ այդտեղից ամենատարբեր եւ ամենակեղտոտ ձեւերով կրակում են նոր Հայաստանի վրա, եւ ինքը չի բացառում, որ մի օր կարող են կրակել ոչ միայն բթամիտ ֆեյքերով, այլ նաեւ բառացի՝ նյութական ձեւերով․
«Եվ այս պատասխան հրաձգության մեջ մենք էլ ունենք մեր կրակելիք բաժինը, բայց դա անելու ենք փոխաբերական իմաստով։ Մենք ունենք ընդամենը մեկ փամփուշտ՝ հին Հայաստանի ուրվականին գլխից այն աշխարհ ուղարկելու համար, եւ այդ փամփուշտը յուրաքանչյուրիդ մեկ քվեն է, եւ մեկ այդ մեկ քվեն ցանկանում ենք տալ ձեզ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT