Այլեւս ոչ մեկը քաղաքացուն տեղամաս չի տանելու, նա ինքն է գնալու, իր որոշումը կայացնի․ Վահագն Հովակիմյան

Սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը դժվարանում է պատասխանել՝ նախագիծը նախքան հանրաքվեի դնելը պետք է ուղարկել Վենետիկի հանձնաժողով, թե ոչ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հովակիմյանն ասաց, որ հարցն իր անձնական տիրույթում չէ, այլ ԱԺ նախագահի, որովհետեւ այլեւս ընդունված իրավական ակտ է։

Հիշեցնենք՝ երեկ խորհրդարանում նախագծի քննարկման ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողները հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով փաստաթուղթն ուղարկել Վենետիկի հանձնաժողով։

Պատգամավոր Հովակիմյանն ասաց, որ «Իմ քայլը» դեռեւս չի հասցրել քննարկել համազեկուցողների հայտարարությունը։

Առհասարակ, Հովակիմյանի պնդմամբ, խոսքը սահմանադրական հանրաքվեի մասին է, ինչը Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածով անփոփոխելի գործընթաց է, ժողովրդի իրացման, ինքնիշխանության գործընթաց․

«Կրկնում եմ՝ ինքնիշխանությունը չպիտի ստորադասվի։ Որպես ՀՀ քաղաքացի՝ միշտ սկսեք ելակետից, որ հանրաքվեն ՀՀ ժողովրդի իշխանության իրացման ուղղակի միջոցն է»։

Պատգամավորի կարծիքով՝ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը չի նշանակում, թե Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ համաձայն չեն։ Հովակիմյանն օրինակ բերեց, որ նույն ԵԽԽՎ անդամ երկրների 95 տոկոսի մոտ գործում է այն կարգավորումը, որով երեկ առաջնորդվել են․

«ԵԽԽՎ անդամ պետությունների 95 տոկոսի մոտ խորհրդարանն ընդունում է նախագիծը եւ ներկայացնում ժողովրդի հաստատմանը։ Երկրները, որտեղ ՍԴ դիմելու իրավակարգավորում կա, երկուսն են՝ Մոլդովա եւ Ուկրաինա»,- ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ երկու երկրներում էլ ՍԴ-ի հետ կապված ճգնաժամեր են առաջացել։

Նա ասաց, որ Ուկրաինայի ճգնաժամը շատ նման է Հայաստանի ճգնաժամին։ Այնտեղ 2000-ականներին, երբ նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի պաշտոնավարման երկրորդ ժամկետն էր ավարտվում, նա դիմեց ՍԴ՝ պարզելու՝ արդյոք կարող է գնալ երրորդ ժամկետի․

«Դրա արդյունքում Ուկրաինայում հեղափոխություն եղավ, եկավ նոր քաղաքական իշխանություն եւ սկսեց բարեփոխումներ, ՍԴ-ն սկսեց իր գործիքակազմով խանգարել բարեփոխումներին»,- ասաց Հովակիմյանը եւ հավելեց, որ Հայաստանում էլ ՍԴ-ն, ի դեմս Հրայր Թովմասյանի, ապահովել է Սերժ Սարգսյանի իշխանության երկարակեցությունը․

«Որպես պահապան՝ Թովմասյանը գնացել է ՍԴ՝ իշխանության հավերժությունն ապահովելու։ Եղել է հեղափոխություն, եւ ՍԴ-ն, որը պիտի ապահովեր իշխանության երկարակեցությունը, իր գործիքակազմով խոչընդոտել է բարեփոխումներին»։

«Իմ քայլ»-ի պատգամավորն ասաց, որ հանրաքվեի իրականացման համար որեւէ հոդված չի կարող խնդիր առաջացնել։ Ինչ վերաբերում է քննադատություններին, որ փոփոխվելու ներկայացված 213-րդ հոդվածն արդեն իսկ կիրառված անցումային դրույթ է, Հովակիմյանն արձագանքեց, որ որեւէ հոդված իրացված է, եթե նրա որեւիցե փոփոխություն այլեւս չի կարող ազդել իրավակարգավորման դաշտի վրա․

«Երբ հանրաքվեն ընդունվի, փոփոխությունը տեղի ունենա, դրանից հետո 213-րդ հոդվածն ինչպես ուզում է փոփոխվի, ինքը չի կարող ազդել ՍԴ կազմի, մնացած խնդիրների վրա։ Այս դեպքում ամբողջությամբ իրացված կլինի, այսօր այն ընդամենը սահմանում է ժամկետներ»։

Հովակիմյանը համոզվում ունի նաեւ, որ այդ հոդվածը միտումնավոր է մշակված, որպեսզի եթե հանկարծ լինի մի իրավիճակ, որ ՍԴ-ն ինչ-որ հարցում չենթարկվի Սերժ Սարգսյանի իշխանությանը, իրենք օգտագործեն այդ գործիքը։

«ՀՀ օրենսդրության մեջ չի կարող խնդիր լինել ժողովրդի իշխանության իրացման համար, օրենսդրությունը կոչված է ապահովել Սահմանադրության կատարումը»,- շեշտեց պատգամավորը։

«Իմ քայլը», Հովակիմյանի պնդմամբ, վստահություն ունի, որ քաղաքացիները կմասնակցեն հանրաքվեին, սակայն բոլոր հարցերի պատասխանը կստանան հենց այդ օրը․

«Համոզված եմ, որ ժողովուրդը, այլեւս ունենալով լիարժեք իշխանություն, սկսելու է կիրարկել այդ իշխանությունը։ Մարդիկ բոլոր կարեւորագույն հարցերում պետք է գիտակցեն, որ իրենք են որոշում կայացնում, եւ սա այդ հարցերից մեկն է։ Քաղաքացիները հնարավորություն ունեն իրացնել իրենց իշխանությունը, իսկ դա ժողովրդավարության թիվ մեկ սկզբունքն է, որ այլեւս պահպանվելու է»։

Նախագծի համահեղինակը նաեւ իր մտահոգությունը հայտնեց, որ ընդդիմախոսները հանրաքվեն որպես բեռ էին դիտարկում քաղաքացիների համար։ Նրա պնդմամբ՝ հենց այդ մտայնությունն էլ բերել է ընտրությունների կեղծմանը․

«Դե լա՜վ, նեղություն չտանք, լավ դե, քաղաքացին ի՞նչ որոշող ա, չի հասկանա, ու զրկեցին քաղաքացուն իր իրավունքից։ Ի՞նչ է նշանակում՝ տեղամաս տանել․ այլեւս ոչ մեկը քաղաքացուն տեղամաս չի տանելու, նա ինքն է գնալու, իր որոշումը կայացնի։ Եթե ոմանք չեն համակերպվում, կարող են դուրս գալ քաղաքականությունից»,- եզրափակեց Վահագն Հովակիմյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2420 դիտում

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը