Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի այսօրվա հյուրը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ավելի քան 3 ժամ տեւած նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ վերջին շրջանում բանակում 4 զոհերի դեպքերին: Դիտարկմանը, որ իրավապաշտպանները քննադատություններ են հնչեցնում, նշում, որ այս առումով ԶՈՒ-երում դրական տեղաշարժ չկա, ԳՇ պետը պատասխանեց․
«Իրավապաշտպանները կամ ցանկացած քննադատող դասակի հրամանատարի մակարդակով եթե մեկը ծառայեր, այդպես չէր ասի, նույն իրավապաշտպանները թող աջակցեն կամ գան, տեսնենք`ոնց են անելու. ամեն օր ունենք կամրջից ընկած, շմոլից խեղդված, հասարակությունն է այդպես»,- ասաց նա՝ հավելելով, որ այլ երկրներ, որոնք ունեն հզոր բանակներ, ինքնասպանությունների դեպքեր գրանցվում են։
Միեւնույն ժամանակ, Դավթյանը պարզաբանեց, որ սրանով, իհարկե, չեն արդարացնում իրավիճակը, կան բացթողումներ, սակայն իրենք տեսնում են խնդիրները ու շատ լավ գիտակցում․
«Վարչապետը հայտարարեց, որ անցած տարի ամենաքիչ զոհերը եղան, աղմուկ բարձրացավ, ի՞նչ անենք, ասենք` շա՞տ է, հանգստանա՞ք։ Մեր նպատակն այն է, որ ընդհանրապես չունենանք ինքնասպանություններ․․․ եթե ձեւը գիտեք՝ ասեք: Ի՞նչ եք առաջարկում` հիմա էլ բանակում տեղի ունեցող ինքնասպանություններն ասենք հակառակորդի կողմի՞ց է եղել։ Ի դեպ, 2018-ին եւ 2019–ին ինքնասպանությունների թիվը նույնն է մնացել»,–ասաց Դավթյանը։
Նա նշեց, որ բոլոր դժբախտ դեպքերի հետ կապված էլ քննություն է գնում, ավելին`բանակում տեղի ունեցող որեւէ դեպք չի կոծկվում։ Դավթյանի պնդմամբ՝ Հայաստանի եւ Արցախի բանակում հնարավոր չէ` լինեն մահվան դեպքեր, որոնց մասին չհայտարարվի։
Իսկ ահա ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առնչությամբ զորացրված սպաների անունները չեն հայտնում, քանի որ նրանք ոչ թե քրեական պատասխանատվության են ենթարկվել, այլ կարգապահական տույժի:
Հիշեցնենք, հունվարի 30-ին ՊԲ N զորամասում Վահրամ Ավագյանի մահվան կապակցությամբ ծառայողական քննություն է անցկացվել, որի ընթացքում որոշվել է մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին եւ դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից:
«Ասենք՝ նշեցինք անուններ ու ասացին` Պողոսը կամ Դավթյանն է զորացրվել, ի՞նչ է փոխվելու։ Բացի այդ, չէ՞ որ նրանք ընտանիքներ ունեն եւ որոշ ժամանակ անց եթե որոշեն դատարանով վիճարկել ու վերականգնել ծառայությունը, ի՞նչ է լինելու»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ ասաց Դավթյանը, եւ պնդմանը, թե անուններ ինչու չեն տալիս, որպեսզի հանրության համար էլ ամեն ինչ պարզ լինի, ԳՇ պետն այսպես արձագանքեց․ «Լավ ենք անում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT