Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստը:
Այն նախագահում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը: Նշենք, որ սկզբնապես գործը մակագրված է եղել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, սակայն հետագայում վերամակագրվել է Գրիգորյանի արձակուրդում գտնվելու հիմքով:
Սույն գործով տուժող դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստին չի ներկայացել: Դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ տուժողին ծանուցագիր ուղարկվել է, սակայն այն վերադարձվել է՝ «չպահանջված» նշումով: Դատարանը որոշեց հաջորդ անգամ ծանուցագիրն ուղարկել Աննա Դանիբեկյանի աշխատավայր:
Այնուհետեւ Մելիքսեթյանը հետաքրքրվեց կողմերից, թե ինչպիսի դիրքորոշում ունեն դատական նիստը տուժողի բացակայությամբ շարունակելու վերաբերյալ: Ամբաստանյալների պաշտպան Արամ Վարդեւանյանը հայտնեց, որ նրա բացակայությունը խոչընդոտ չէ, սակայն, ամեն դեպքում, հետաքրքիր կլինի պարզել՝ ինչպիսին է լինելու Դանիբեկյանի մասնակցությունը սույն գործին՝ հաշվի առնելով, որ նրա ցուցմունքը միակն է, որ դրված է մեղադրանքի հիմքում:
Մեղադրանքը պաշտպանող Ասպուրակ Ավետիսյանն էլ նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի համաձայն՝ տուժողի մասնակցությունը նախապատրաստական փուլում պարտադիր պայման չէ:
Դատարանը որոշեց տուժող դատավորի բացակայության պայմաններում շարունակել դատական նիստը:
Հիշեցնենք, որ այս քրեական գործի հարուցման հիմք էր դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպը (խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավորի մասին է): Սեպտեմբերի 27-ին Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը հետապնդել էին նրան՝ հարցեր հղելով այն մասին՝ արդյոք նա «դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞, թե՞ ոչ»։ Դեպքից հետո դատավորը հաղորդում էր ներկայացրել, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Օհանջանյանին եւ Մութաֆյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար: Նրանց նկատմամբ ի սկզբանե ընտրված է եղել խափանման միջոց կալանավորումը, ինչը պաշտպանը բողոքարկել էր։ Վերաքննիչ դատարանը բավարարել էր բողոքները, եւ Մութաֆյանն ու Օհանջանյանն ազատ էին արձակվել: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից էլ նրանց նկատմամբ ընտրվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատավորի հարցին ի պատասխան՝ Սարգիս Օհանջանյանը հայտնեց, որ ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս՝ 2 տարեկան երեխա, առողջական խնդիրներ չունի եւ նախկինում դատապարտված չի եղել: Ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանն էլ հայտնեց, որ նախկինում եղել է դատապարտված, խնամքին ունի հիվանդ ծնող, իսկ իր առողջական վիճակը կայուն է:
Այնուհետեւ դատարանն ամբաստանյալներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է
Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը
Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին
Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում
Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT