Երևան
12 °C
Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացան խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Դեռեւս նախնական արդյունքներով, ինչպես եւ սպասվում էր, հաղթանակ է տարել իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունը: Այն ստացել է 72 մանդատ: 3 մանդատ բաժին է հասել «Քաղաքացիական համաձայնություն» կուսակցությանը, եւս վեց կուսակցություն ստացել են մեկական մանդատ: Մնացած 44 մանդատները ստացել են անկախ (ավելի ճիշտ՝ անկուսակցական) թեկնածուները: Ընդ որում, գրանցվել են դեպքեր, երբ «անկախ» պատգամավորը հաղթել է իշխանականին: Այդպես է եղել, օրինակ, 23-րդ ընտրական շրջանից, որտեղ առաջադրվել էր նաեւ հայերիս Միլանից հայտնի «բլոգեր» Աթա Աբդուլաեւը: «Ցավոք», նրան չէր հաջողվել ստանալ անհրաժեշտ քանակի ձայներ, եւ պատգամավոր էր վերընտրվել «անկախ» թեկնածու Զիյադ Սամեդզադեն: Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը նույնպես ընտրվել է պատգամավոր՝ ստանալով 1596 ձայն (56,7%):
Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 47.8%-ը: Թեկնածուների քանակը 1314 հոգի էր, այսինքն՝ յուրաքանչյուր մանդատի համար «պայքարում էր» 10-11 հոգի: Դա թեկնածուների ռեկորդային քանակ էր Ադրբեջանի համար: Սակայն այս ընտրությունները հիշարժան են դարձել ոչ միայն դրա պատճառով: Ռեկորդային կարելի է համարել նաեւ գրանցված ընտրակեղծիքների ծավալը:
Այս առումով հատկանշական է, որ ընտրությունների նախնական արդյունքները եւ մասնակցության տոկոսը հրապարակվեցին հաջորդ օրվա վաղ առավոտյան, մինչդեռ երեկոյան 9:30 ԿԸՀ-ն մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում պետք է հայտներ առնվազն մասնակցության մասին: Ընդ որում, առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է 118 ընտրական շրջանների արդյունքները: Մնացած 7 շրջաններինը հայտարարվել են ավելի ուշ: Միեւնույն ժամանակ ավանդական մամուլի ասուլիսը հետաձգել էր նաեւ իշխող կուսակցությունը:
Այս հետաձգումները, թերեւս, պայմանավորված էին նրանով, որ դեռեւս որոշված չէր, թե որքան պետք է լինի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հայտարարված թիվը: Դա էլ իր հերթին պայմանավորված էր իշխող կուսակցության թեկնածուների հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակի ապահովմամբ:
Այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք էր կատարվել դեռեւս մինչեւ ընտրությունները: Թեկնածուների առաջադրման եւ գրանցման փուլում, ինչպես նաեւ քարոզարշավի ընթացքում ճնշումներ էին գործադրվում թեկնածուների եւ նրանց մտերիմների վրա, օգտագործվում էր վարչական ռեսուրսը, այդ թվում՝ դպրոցների աշխատակիցները, խոչընդոտներ էին ստեղծվում լրագրողների աշխատանքի համար: Թեկնածուների նկատմամբ ճնշումներ են եղել նաեւ քարոզարշավի ընթացքում, ինչի հետեւանքով 300-ից ավելի գրանցված թեկնածուներ հրաժարվել են մասնակցել ընտրություններին:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցված նորություններից է նաեւ ընտրողների հակակրանքը թեկնածուների նկատմամբ: Մի քանի բնակավայրերում տեղի բնակչությունը իշխանամետ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում բառի բուն իմաստով արտաքսել է թեկնածուներին բնակավայրից, ապա համապատասխան տեսանյութերով կիսվել սոցցանցերում:
Բազմաթիվ տեսանյութեր կան արդեն ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Մի շարք ընտրատեղամասերում գրանցվել են քվեախցիկներում երկու կամ ավելի անձով քվեարկելու դեպքեր, կրկնաքվեարկություններ, լցոնումներ եւ «կարուսելներ»: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերն առավոտվանից լիքն են եղել:
Ձայների հաշվարկի ընթացքում եւս արձանագրվել են մեծ թվով խախտումներ. քվեատուփերը բացելու ընթացքում հանձնաժողովի անդամները առկա քվեաթերթիկներին են խառնել նախօրոք պատրաստվածները, խոչընդոտել են լրագրողների եւ դիտորդների աշխատանքը, սպառնացել են ոստիկանություն կանչել, ինչպես նաեւ ազատել աշխատանքից, որոշ դեպքերում՝ ծեծել: Հաշվարկի ընթացքում սպանվել է (պաշտոնական տվյալներով՝ հանկարծամահ է եղել) ոչ իշխանական թեկնածուի վստահված անձ։ Մեկ այլ թեկնածուի վստահված անձ մահացել է հաշվարկից հետո տուն վերադառնալիս՝ շենքի աստիճաններին: Ընտրություններից հետո՝ հաշվարկի ընթացքում, զանգվածային բախումներ են տեղի ունեցել Սալյանի շրջանի Խընդըրլը գյուղում տեղի բնակիչների եւ նախօրեին բերված ոստիկանության արագ արձագանքման ուժերի միջեւ:
Բացի Ադրբեջանի ողջ տարածքով գրանցված ընտրակեղծիքներից՝ ուռճացված է նաեւ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը: Ընդդիմադիր կուսակցությունները՝ ՌեԱլ-ը (Հանրապետական այլընտրանք), «Ումիդը», «Մուսավաթը», հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» հայտարարության համաձայն՝ «անկախ դիտորդներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ մասնակցությունը կազմել է 10-15%-ից ոչ ավելի»:
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովը հայտնել է, որ թեեւ պաշտոնական տվյալներով տեղամասերի մեծ մասում նա նախավերջին տեղում է, իրենց տրամադրության տակ է նրա հաղթանակի «տեսաապացույցները 10 ընտրատեղամասերում, եւ կեսից ավելի ընտրատեղամասերի արձանագրությունները»:
Այսպիսով, Ադրբեջանի ընտրությունները անցել են, մեղմ ասած, կասկածելի պայմաններում: Մյուս կողմից՝ ընտրակեղծիքների այս ծավալը նորություն չէ Ադրբեջանի համար, նորությունը դրանց արձանագրումն է եւ տարածումը սոցիալական ցանցերով: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանությունները մասամբ կատարել են խոստումը՝ ապահովելով ադրբեջանական ընտրական գործընթացի տարրերից մեկի՝ ընտրակեղծիքների թափանցիկությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT