Երևան
12 °C
Երեւան քաղաքի բնակիչ Արֆենյա Գեւորկյանը դիմել է «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ հայտնելով, որ խաբեության զոհ է դարձել ու ձեռնունայն մնացել:
Քաղաքացին 2019 թվականի փետրվարին List.am կայքում տեղադրված հայտարարություններից մեկի միջոցով տեղեկացել է անշարժ գույքի գործակալության մասին: Գործակալության մասին տեղեկատվություն է գրված եղել, թե իբր այն միջնորդ է ինչ-որ «ԱԳԱ-ԱՐՄ հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության: Գեւորկյանը որոշել է այդ գործակալության միջոցով ձեռք բերել բնակարան, սակայն հայտնվել է ծուղակում:
Գործակալության մասին նշված է եղել, որ այն հայ ընտանիքներին բնակարաններ է վաճառում շուկայական արժեքից 2-3 անգամ էժան, եւ թոշակառու կինը որոշել է օգտվել: «Այդ ժամանակ ես բնակարան էի փնտրում, բայց հարմար բնակարան գնելու համար գումարս չէր բավարարում: Ոգեւորված դիմեցի այդ գործակալությանը: Տնօրեն Գայանե Խաչիկյանը խոստացավ 1 ամսվա ընթացքում ինձ բնակարանով ապահովել»,- պատմեց Գեւորկյանը:
Քաղաքացու խոսքով՝ միանգամից կնքել է պայմանագիրն ու նախնական գումար վճարել: Գործակալության աշխատակիցները համակարգչով ցույց են տվել մի քանի բնակարններ՝ ասելով, որ Գեւորկյանն անգամ ընտրության լայն հնարավորություն ունի. «Ես կատարեցի ընտրությունս, եւ միջնորդն ասաց, որ այդ բնակարանն աճուրդային կարգով են գնելու, քանի որ դրանք գրավի տակ դրված բնակարաններ են: Վստահեցրեց, որ 1 ամսվա ընթացքում այդ հարցը կլուծվի»:
Չանցած 10 օր՝ գործակալության տնօրեն Գայանե Խաչիկյանը Արֆենյա Գեւորկյանից պահանջել է գումարի մի մասը, ասել, որ ԱՄՆ-ում գտնվող իրենց ղեկավարը ուզում է հեռախոսազրույց ունենալ իր հետ: «Նա ներկայացավ ոմն Արման Արամյան, հետագայում իմացանք, որ կեղծ անունով է ներկայացելեւ իրականում բանտում է: Այդ անձը սաց, որ այդ գումարը փոխանցվելու է ամերիկյան կազմակերպության ֆոնդին»,- պատեց նա:
Քաղաքացին գործակալությանը վճարել է 9 միլիոն 600 հազար ՀՀ դրամ: Ութ ամիս շարունակ գործակալության աշխատակիցները խոստումներ տալով ամեն անգամ տուն են ուղարկել բնակարանի առքով անհանգստացած քաղաքացուն:
Ավելի ուշ իմացել է, որ նույն իրավիճակում են եւս 23 ընտանիք: Ըստ Արֆենյա Գեւորկյանի՝ գործակալությունը նրանցից յուրացրել է ընդհանուր առմամբ 101 միլիոն ՀՀ դրամ: Նա փաստաբանի հետ միասին գնացել է գործակալություն, համաձայագիր են ստորագրել, որով կազմակերպությունը պարտավորվել է մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 31-ը վերադարձնել ամբողջ գումարը: Դրանից հետո տուժող ընտանիքներից մեկը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին, որից հետո էլ դադարեցվել է Նոր Նորքի Մոլդովական 50/2 հասցեում գտնվող գործակալության գործունեությունը:
Քաղաքացին արդեն 7 ամիս է ապրում է վարձով բնակարանում, քանի որ նրանից շորթել են այն բնակարանի գումարը, որը ինքը վաճառել էր նոր բնակարան գնելու համար: Արֆենյա Գեւորկյանը թոշակառու է, բնակարանի վարձը տալիս է բարեկամների աջակցությամբ:
«Վերջապես այս երկրի խաբեբաներն ու թալանչիները ստանում են իրենց արժանի պատիժը եւ վերադարձնում թալանվածը, որը նրանք անօրինական ճանապարհներով հափշտակել էին ժողովրդից: Բայց դեռ մեր երկրում ապրում են այնպիսի ճիվաղներ, խաբեբաներ, որոնց գործունեությունը դեռ ստվերում է»,- ասում է նա: Գեւորկյանը հույսը չի կորցրել, որ կգտնվեն իրենից գումար շորթած անձինք եւ կենթարկվեն պատասխանատվության:
Նա հայտնեց, որ ամիսներ առաջ բաց նամակով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: ՀՀ գլխավոր դատախազությունից Գեւորկյանը նամակ է ստացել, որ իր գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ. Միլիտոնյանին:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այդ գործի շրջանակներում դեռեւս 1 մեղադրյալ եւ 1 կասկածյալ կա: Իսկ ընդհանուր առմամաբ շղթայական գործարք է եղել եւ մի ամբողջ հանցախումբ է աշխատել: Տարբեր մարդիկ են ներգրավված այս գործում: Մեղադրյալը գործակալության տնօրեն Գայանե Խաչիկյանն է: Խաչիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Արեւիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է հանցագործության մեջ ներգրավվածների թվում պաշտոնատար անձինք եւս լինեն: Նա նշեց, որ այս պահին նման տեղեկատվություն չունեն: Գործը նախաքննության փուլում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT