Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար նախատեսվում է ծախսել մոտ 2,5 միլիարդ դրամ․ ԿԸՀ նախագահ

Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին պատրաստվելու գրաֆիկը շատ խիստ է, ԿԸՀ-ն կարճ ժամկետներ ունի կազմակերպական աշխատանքների համար։ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ երեկվանից մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները։

Մուկուչյանը նշեց, որ ընտրողների ցուցակները հրապարակվելու են՝ ներբեռնման հնարավորությամբ․

«Քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ անգամ եւս ծանոթանալ ցուցակներին, բավարար ժամանակ կա, որեւէ խնդրի դեպքում կարող են դիմել լիազոր մարմին»։

Արձագանքելով դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորի գործունեության ընթացքում բազմիցս քննադատել է ԿԸՀ նախագահին՝ Մուկուչյանն ասաց, որ այսօր ունեն մեկ առաքելություն՝ ԸՕ պահանջներին համապատասխան կազմակերպել հանրաքվեի գործընթաց։

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչությանը, Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հանրաքվեի մասին օրենքում է գրված նաեւ, որ սահմանված ժամանակից դուրս քարոզչություն կարող է իրականացվել, իսկ նախընտրական բուն քարոզչության ժամանակահատվածն սահմանափակ ռեսուրսների կանոնակարգումների համար է, որպեսզի այդ ընթացքում պահպանվի քարոզչության կողմերի համար հավասարություն։ Իսկ ահա սոցցանցերում քարոզչությունը կանոնակարգելն ավելի բարդ է: Մուկուչյանի խոսքով՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպք պետք է դառնա կոնկրետ քննարկման առարկա. մեր օրենսդրությունը չի կանոնակարգում։

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար պետբյուջեից հատկացվել էր մոտ 1,8 մլրդ դրամ։ Իսկ 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար պետբյուջեից ծախսվել էր համարյա կրկնակի՝ 2 մլրդ 567 մլն 144 հազար 200 դրամ։ Գալիք հանրաքվեի վերջնական ծախսը կհաշվարկի Կառավարությունը, բայց այն, ըստ էության, մոտ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հատկացված գումարին, քանի որ, ինչպես մեր զրույցում նշեց Տիգրան Մուկուչյանը, 2015 թվականից ի վեր փոխվել է տեխնիկական սպասարկումը, փոխվել է ընտրական պրոցեսում ներգրավված անձանց աշխատավարձի չափը, իսկ ընտրատեղամասերը, ամենայն հավանականությամբ, կլինեն նույն քանակի եւ այլն։

Տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու հարցը, ինչպես ասաց ԿԸՀ նախագահը, փոքր-ինչ խնդրահարույց ու բարդ է, քանի որ տեխնիկական ահռելի աշխատանք է պահանջում, գուցե չհասցնեն տեղադրել բոլոր տեղամասերում։ Սակայն, միեւնույն ժամանակ, Մուկուչյանն ասաց, որ գործընթացի վերահսկողության մնացած ամբողջ գործիքակազմը կկիրառվի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2887 դիտում

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ