Գ. Խաչատրյանի փաստաբանական թիմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. ակնկալում են հրատապ արձագանք

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը քրեական վարույթն իրականացնող մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից Գագիկ Խաչատրյանի  իրավունքները և ազատությունները խախտող գործողությունների և անգործության, ինչպես նաև նրա նկատմամբ դրսևորվող վատ վերաբերմունքի վերաբերյալ դեռևս սույն թվականի փետրվարի 3-ին բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: 

Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ ներկայացված բողոքում մանրամասն նկարագրվել են այն բոլոր խախտումները, որոնք թույլ են տրվել Գ.Խաչատրյանի նկատմամբ սույն քրեական գործի քննության սկզբից մինչ օրս:  

Այս մասին հայտնում է Խաչատրյանի պաշտպանական թիմը՝ նշելով, որ ըստ պաշտպանի՝ ի թիվս այլնի, նշվել է, նաև որ Գ.Խաչատրյանը 2015 թվականից կանոնավոր կերպով բուժում է ստացել Գերմանիայի Դաշնության Մամբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնում, որտեղ  թվով երեք վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ ծանր և բարդ վիրահատության է ենթարկվել 2018 թվականի սկզբին՝ ողնաշարի հատվածում ինպլանտ է տեղադրվել, որից հետո պետք է պարտադիր հետվիրահատական վերականգնողական բուժում ստանար, որպեսզի խուսափեր վիրահատական բարդություններից և կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից, սակայն քանի որ ՀՀ-ում քննվող քրեական գործով հեռախոսազանգ է ստացել քննիչից և կանչվել հարցաքննության, անմիջապես դադարեցրել է հետվիրահատական վերականգնողական բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին, որտեղ Գ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց  է կիրառվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: 

Քանի որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, ուստի վիրահատությունն իրականացրած բժիշկ-պրոֆեսորի կողմից գրավոր տեղեկացվել է, որ նա պարտադիր պետք է շարունակի հետվիրահատական վերականգնողական բուժումը, որպեսզի խուսափի կրկնակի վիրահատության անհրաժեշտությունից: Այդ մասին հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին և միջնորդել ենք Գ.Խաչատրյանին մեկ շաբաթով թույլ տալ մեկնել Համբուրգ և բուժում ստանալ: 

Նշված միջնորդության քննարկումը քննիչի կողմից հետաձգվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Առողջապահության նախարարին հանձնարարվել է ՀՀ առաջատար մասնագետների մասնակցության բժշկական կոնսիլիում հրավիրել և պարզել, թե արդյոք Գ.Խաչատրյանի մոտ առկա է այնպիսի հիվանդություն, որը բուժման կարիք ունի: 

Բժշկական կոնսիլիումն արձանագրել է, որ Գ.Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում: 

Բնականաբար, այդ եզրակացությունը ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր լինելու բավարարեր պաշտպանի միջնորդությունը և թույլատրել, որպեսզի Գ.Խաչատրյանը կարճաժամկետ մեկնի Գերմանիա և համապատասխան բուժում ստանա, ուստի վարույթն իրականացնող մարմինը Առողջապահության նախարարության հետ համաձայնեցված կարգով այնպես են արել, որպեսզի դեռևս 04.07.2019թ. տրված կոնսիլիումի եզրակացությունը չտրամադրվի վարույթն իրականացնող մարմնին և այն տրամադրվել է միայն 2 ամիս անց՝ սեպտեմբեր ամսին՝ Գ.Խաչատրյանին կալանավորելուց հետո, դրանից հետո նրան ևս զրկելով վիրահատության ենթարկվելու հնարավորությունից: 

Բնականաբար, հետվիրահատական պարտադիր վերականգնողական բուժումը չստանալու հետևանքով առաջացել է կրկնակի վիրահատության անհրաժեշտություն, իսկ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որևէ բուժում չստանալու և միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետևանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, ինչի հետևանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաև նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել և հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը ևս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան և նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաև բուժման և առողջության պահպանման հնարավորությունից: 

Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն և ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաև բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և մենք հույս ունենք, որ վերջինս կարձանագրի պետական իրավասու մարմինների կողմից թույլ տված այս խախտումները, ինչն ազդակ կլինի, որպեսզի անձանց նկատմամբ այլևս նման խտրական, անօրինական և կամայական  վերաբերմունք չդրսևորվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1961 դիտում

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին