Երևան
12 °C
Վերջին օրերին բանակում արձանագրված զոհերի թիվն իսկապես խիստ մտահոգիչ է, եւ համապատասխան կառույցներն, անկասկած, պիտի լրջորեն ուսումնասիրեն իրավիճակն ու ոչ միայն բացահայտեն մեղավորներին, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն: Բայց մտահոգիչ են նաեւ այդ ողբերգական մահերի ներքաղաքական շահարկումները եւ իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքները, թե «դուք պարծենում եք, որ զինվորների ծառայության պայմանները բարելավել եք, բայց զոհերի թիվն աճում է», «այդ հարցերը թողած՝ ընկել եք Սահմանադրական դատարանի ետեւից», եւ այլն: Ընդ որում՝ անհասկանալի քննադատության արժանացավ նաեւ վարչապետի այն պնդումը, որ բանակում տիրող այս վիճակի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթն է:
Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Բանակում, այո, զինվորների ներանձնային հարաբերություններում նաեւ քրեական ենթամշակույթի տարրեր կան ու միշտ են եղել: Եվ դա զինվորների ծառայության պայմանների հետ առանձնապես կապ չունի: Եթե, օրինակ, զինվորները հիմնականում խաշած ցորենով սնվեին (նախկինում հենց այդպես էր), «լավ տղերքը» կպահանջեին, որ իրենց բաժինը շատ լինի, իսկ եթե զինվորներին ամեն օր կերակրեն, ասենք, անանասով ու պեկինյան բադով, միեւնույն է՝ «լավ տղերքը» կանոններ կսահմանեն, որ, օրինակ, անանասի վերեւի հատվածը կամ բադի ձախ թեւն ուտելը «զապադլո յա», ու այդ թեմայով «ռազբորկաների» (այդ թվում՝ նաեւ ողբերգական ելքով) պակաս չի լինի: Պարզ ասած՝ հարցը հետեւյալն է. քրեական ենթամշակույթը ենթադրում է, որ օրենքներն ու կանոնները «սովորական մարդկանց» համար են, բայց կան նաեւ արտոնյալներ, որոնց վրա ոչ միայն այդ կանոնները չեն տարածվում, այլեւ իրենք սեփական կանոններն են սահմանում եւ դրանք պարտադրում «սովորական մարդկանց»: Ընդ որում՝ շատերի մոտ այս աշխարհընկալումը ձեւավորվում է բանակ զորակոչվելուց շատ ավելի առաջ: Երեւանի կենտրոնի «էլիտար» դպրոցների աշակերտները տեսնում են, չէ՞, որ իրենց դպրոցից տուն տանող շքեղ ջիպերը կանգնում են երկրորդ-երրորդ շարքերում, ու իրենք ոչ միայն դրանից հաճույք են ստանում, այլեւ ծաղրում են նրանց, ում ծնողները գալիս են «օպելներով» կամ «ֆոլկսվագեններով»: Ու բանակ գնալով՝ նրանք արդեն գիտեն, որ օրենքի առջեւ ոչ բոլորն են հավասար, եւ ամեն մեկը ձգտում է իրեն վեր դնել ընդհանուր կանոններից: Փողով, «գողականով» թե «գողականներին» փողով «գրեֆ անելով»՝ էական չէ: Սպայակազմն էլ երբեմն կամ չի կարողանում սրա դեմն առնել, կամ մատների արանքով է նայում, որովհետեւ նախ՝ զինվորներին վերահսկելն այդպես ավելի հեշտ է, երկրորդ՝ երբեմն այդ «գրեֆից» իրենց էլ է բաժին հասնում: Էլ չենք խոսում այն մասին, որ որոշ դեպքերում սպաներին ձեռնտու է, որ «գործ տալը» համարվի «զապադլո», որովհետեւ այդպիսով իրենց չարաշահումների մասին բոլորը կլռեն:
Մի խոսքով՝ իրականում պատճառները խորքային են ու միանգամից չեն վերացվի: Բայց մեծ հաշվով՝ հիմնական լուծումը հետեւյալն է: Պետք է բոլորի մեջ մանկուց արմատավորվի այն գիտակցումը, որ օրենքների առջեւ բոլորը հավասար են, եւ որեւէ ոլորտում արտոնյալ լինելը բացառված է: Մարդիկ պիտի վերջնականապես հասկանան, որ արտոնյալների ժամանակներն անվերադարձ անցել են, եւ ինչ-որ հարցում արտոնություններ ունենալ հնարավոր է բացառապես օրենքով սահմանված կարգով: Կլինի այս գիտակցումը՝ քրեական ենթամշակույթն էլ կվերանա բանակից, «զապադլոների համակարգն» էլ, «չաստ նայողներն» ու «ռազբորկաներն» էլ, չի լինի՝ արմատական փոփոխություններ ակնկալելն անիմաստ է:
Այնպես որ՝ երբ իշխանությունները երկրում արմատավորում են օրենքի առջեւ բոլորի անվերապահ հավասարության սկզբունքը, դրանով իսկ ուղղակիորեն նաեւ բանակում առկա վիճակն են փորձում փոխել: Այո, տեմպերը չեն գոհացնում, որովհետեւ դժվար է միանգամից արմատախիլ անել այն, ինչն արմատավորվել է տասնամյակներ շարունակ (ի դեպ՝ դեռեւս խորհրդային ժամանակներից): Բայց որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում՝ դա հաստատ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT