Երևան
12 °C
Սիրիական բանակի հրամանատարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտոնապես հայտնելով, որ Հալեպը, ինչպես նաեւ քաղաքի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերը 8 տարի անց ամբողջությամբ ազատագրվել են: Խոսքը Շեյխ Ալի, Օրամ Քոպրա, Օրամ Սուղրա, Քաֆար Նահա, Քաֆար Տահայել, Քաֆար Համրա, Շանթարա, Պապիս, Մաարեթ Արթիք, Ուեյջել, Հրեթան, Հայյան, Անատան, Պեանուն, Լերամուն գյուղերի մասին է, որոնք ներառում են նաեւ կարեւոր նշանակության բազմաթիվ գործարաններ եւ հասարակական նշանակության այլ կառույցներ:
Հալեպի արեւմուտքում՝ Միզնար բնակավայրում եւ Իդլիբի նահանգի Մաջիրզե բնակավայրում պատասխանատու մարմինները, Սիրիայի բանակի հետ համատեղ, բացել են 2 հումանիտար միջանցքներ՝ ՝ ժողովրդի ապահով ելքն ու հումանիտար օգնության տեղակայումն ապահովելու համար դեպի ահաբեկիչներից մաքրված, ազատագրված տարածքներ:

Հրամանատարությունը հայտնել է, որ սիրիական բանակը բուռն մարտեր է մղել զինյալ ահաբեկչական խմբավորումների դեմ եւ Հալեպն այսուհետ հայտարարվում է ամբողջովին ազատագրված տարածք:
Հրամանատարությունը հիշեցրել է, որ ազատագրված տարածքները «Ջաբհաթ-ան-Նուսրա» զինյալ ահաբեկչական խմբավորման հսկողության տակ էին գտնվում 2012 թվականից ի վեր: Այդ տարիներից մինչ հիմա Սիրիան հիշյալ տարածքներում հարյուրավոր մարդկային կորուստներ է ունեցել, զինյալ ահաբեկչական խմբերը հրթիռակոծել են բնակելի գյուղերը, զինված գործողություններ կատարելլ տեղի բնակչության նկատմամբ:
Արաբական SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հալեպի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան գյուղերի ազատագրումից հետո Սիրիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ալի Համմութը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա չորեքշաբթի, փետրվարի 19-ին, Հալեպի օդանավակայանը կվերաբացվի երկար դադարից հետո եւ հենց այս շաբաթ կկարգավորվեն Հալեպ-Դամասկոս, Հալեպ-Կահիրե թռիչքները: Սիրիական բանակը հայտարարել է, որ Դամասկոսի եւ Հալեպի օդային տարածքն ամբողջությամբ վերահսկվում է եւ անվտանգ է օդային փոխադրումների համար:

լուսանկարում՝ Հալեպի օդանավակայանը
Ի դեպ, արաբական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարել է, որ Երեւանն ու Դամասկոսը այս տարի մտադիր են օդային փոխադրումների շուրջ համաձայնագիր կնքել:
Ռեւազյանն այս մասին հայտնել է՝, ընդգծելով, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցության մասին հարցը քննարկվում է երկրի բարձր օղակներում: Լրատվամիջոցը նշում է, այժմ քննարկումներն առավել իրատեսական են դառնում, քանի որ մեծ են անվտանգության երաշխքիները:
Սիրիական արաբական բանակի հրամանատարությունն ու խմբերը սկսել են սանրել ահաբեկիչներից ազատագրված տարածքների ամեն մետրը՝ հայտնաբերելով մի քանի տասնյակ թունելներ, ահաբեկչական խմբերին ծառայող գետնափոր շտաբ-բնակարաններ: Գրեթե բոլոր թունելների հատուկ պահեստարաններից հայտնաբերվել է հսկայական քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը պատկանել է «Ջաբհաթ-ան-Նուսրա» խմբավորման զինյալներին:

ստորգետնյա թունելները

ահաբեկիչներին պատկանող գետնափոր շտաբ-բնակարաններից մեկը
SANA-ն հայտնում է, որ եղել են հատուկ ստորգետնյա ճանապարհներ՝ միայն զինամթերքի փոխադրման համար:

Միաժամանակ, աշխարհի տարբեր կետերում անհանգստացած են Իդլիբում ահաբեկչական գործողությունների շարունակականությամբ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Մյունխենի համաժողովին, հաստատել է Իդլիբից ահաբեկչական խմբավորումների անհապաղ հեռացման անհրաժեշտությունը՝ կոչ անելով թուրքական իշխանություններին կատարել Սոչիի պայմանավորվածությունների իրենց բաժինը:
Հիշեցնենք, Իդլիբում արդեն տեւական ժամանակ է՝ մարտեր են թուրքական բանակի եւ սիրիական ուժերի միջեւ: Գործողությունը Թուրքիայի նախագահը որակել է որպես ահաբեկիչների դեմ պայքար:
Մյունխենում Լավրովը նաեւ հայտարարել է, որ չնայած բոլոր կոչերին, Իդլիբում ահաբեկչական խմբերը շարունակում են հարվածներ հասցնել Սիրիայի բանակի դիրքերի, ինչպես նաեւ Հմեյնիմ ռազմակայանի ուղղությամբ:
Արաբական մայրցամաքի երկրներն էլ հայտնում են, որ Իդլիբում եւս հաղթանակն անխուսափելի է:
Ստորեւ լուսանկարներում՝ ահաբեկչական խմբավորումներից ամբողջությամբ մաքրված գյուղական բնակավայրերը.






պատերազմից տուժած այս բնակավայրերը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջվի. ամենուր բարիկադներ են, քարե պատնեշներ.



տեսանյութում՝ Հալեպի բնակչության տոնակատարությունն է՝ քաղաքի ու հարակից գյուղերի ազատագրման առթիվ.
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT