Երևան
12 °C
Ոչ լավ ժամանակներ ապրող «Ռոման» պետք է փորձի ավելի չխորացնել ճգնաժամը եւ հաղթահարել Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/16 եզրափակիչը: Մրցաշարը վերսկսվում է վաղը՝ փետրվարի 20-ին: «Գայլերի» մրցակիցը տեսականորեն հարմար է՝ բելգիական «Գենտն» է, սակայն վերջին շրջանում հռոմեական թիմի վիճակը մտահոգվելու ու մտավախությունների տեղիք է տալիս:
2020 թվականը բավական բարդ է դասավորվում Հենրիխ Մխիթարյանի ու թիմակիցների համար: Տարվա սկզբից մինչեւ հիմա «Ռոման» 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում ու միայն 2 հաղթանակ տարել: 1 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: 6 խաղում պարտվել է: Ա Սերիայի վերջին 4 խաղերում 12 հնարավորից վաստակել է միայն 1 միավոր: Ընդ որում, վերջին խաղում՝ 24-րդ տուրում, պարտվել է առաջնությունում 4-րդ տեղի համար պայքարում իր հիմնական մրցակցին՝ «Ատալանտային» (1:2): 39 միավորով շարունակում է ընթանալ 5-րդ տեղում, իսկ «Ատալանտան» Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր տվող հորիզոնականի համար պայքարում «Ռոմային» գերազանցում է արդեն 6 միավորով:
Իտալական լրատվամիջոցներն իրենց կարծիքն ունեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ըստ հրապարակումների՝ թիմին պակասում է կարգապահությունը: Ա Սերիայի 22 եւ 23-րդ տուրերի համապատասխանաբար «Սասուոլոյի» եւ «Բոլոնիայի» դեմ հանդիպումները «Ռոման» ստիպված էր եղել ավարտել 10 հոգով: Առաջին դեպքում խաղադաշտից հեռացվել էր Լորենցո Պելեգրինին, 2-րդում՝ Բրայան Կրիստանտեն: Ըստ լրատվամիջոցների՝ սա խոսում է այն մասին, որ թիմում կարգապահության հետ կապված խնդիրներ կան:

Գլխավոր մարզիչը հանդիպում է ունեցել թիմի մի քանի առաջատարների հետ
Այս շրջանում ակումբը նույնպես փորձում են հասկանալ ճգնաժամի պատճառներն ու լուծումներ գտնել: Գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ թիմի մոտ հոգեբանական խնդիրներ կան: «Այս պահին ամենակարեւորը խաղացողների հոգեբանության վրա աշխատելն է»,- ասել է նա «Ատալանտային» պարտվելուց հետո: Ֆուտբոլիստները, սակայն, այս տեսակետի հետ բացարձակ համամիտ չեն: Ըստ տեղի մամուլի՝ այսօր մարզումից հետո գլխավոր մարզիչը հանդիպում է ունեցել թիմի մի քանի առաջատարների հետ, եւ վերջիններս հայտնել են իրենց տեսակետն այս հարցում: Նրանք ասել են, որ խնդիրների պատճառը ոչ թե հոգեբանական վիճակն է, այլ մարզչի տակտիկան:
Իրավիճակն ու պարտությունները հնարավոր է ազդել են երկրպագուների ու ֆուտբոլիստների տրամադրության վրա, բայց անկախ ամեն ինչից՝ «Ռոման» դեռեւս ոչինչ չի կորցրել այս մրցաշրջանում: Առաջնությունում դեռ 14 տուր կա, ու լիովին իրատեսական է սպասել, որ ի վերջո կկարողանա իրականացնել նպատակը՝ Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի ուղեգիր ստանալ ու վերադառնալ այդ մրցաշար: Եվրոպա լիգայում նույնպես ամեն ինչ առջեւում է: Փլեյ-օֆ փուլը դեռ նոր է սկսվում, մրցակիցն էլ ամենեւին վախեցնող չէ: Այս զույգի ֆավորիտը հենց «Ռոման» է: Վիճակագրությունը նույնպես «գայլերի» օգտին է: Թիմերը նախկինում եվրագավաթներում հանդիպել են 2 անգամ, ու 2 դեպքում էլ «Ռոման» է հաղթել: Խփել է ընդհանուր առմամբ 10 գոլ եւ բաց թողել ընդամենը 2-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT