«Տարեք չոլը բաց թողեք», «եկեք կրակեք». Գյումրիում շներին սպանելու փոխարեն ստերջացնում են

Գյումրիում թափառող շներին այս փետրվարից արդեն ոչ թե կրակում, սպանում, այլ ստերջացնում են: Հատուկ կահավորված վիրահատարան, հետվիրահատական պայմաններ, սանհանգույց, յուրաքանչյուր կենդանու համար առանձին վանդակ, օրական 3 անգամ կերակուր եւ, որ ամենակարեւորն է՝ հոգատար ու բարի վերաբերմունք կենդանիների նկատմամբ. ծրագիրը քաղաքապետարանի հետ պայմանագրային պայմանավորվածությամբ իրականացնում է My vet անասնաբուժական կլինիկան:  

Անասնաբույժները ՀԺ-ի հետ զրույցում խոստովանում են. աշխատանքը ծանր է, նաեւ իրենց սպասածից առավել բարդ: Բայց ոչ թե մասնագիտական խնդիր կա, այլ՝ ռեսուրսի պակաս: Նաեւ տարածքը չի հերիքում: Շներին փողոցներից իրենք են հավաքում: Ոչ հատուկ տեխնիկա ունեն, ոչ հարմարեցված մեքենա: Սովորական ավտոմեքենայով են շներին հասցնում My vet: «Քնեցնելու հատուկ զենք կա, բայց չենք կարող դա ձեռք բերել, բավական թանկ է: Եթե լինի մեկն, ով կարողանա դե մեզ նվիրել, շնորհակալ կլինենք: Շատերը կազարմանան, թե ինչղ կբռնենք շանը առանց գործիքների, ու չենք վնասվի»,- պատմում է կլինիկայի  աշխատակից  Զավենը:

Փողոցից բերվող շներն, ըստ անասնաբույժների, շատ բարի են, մեծ մասամբ ագրեսիվ վարք չեն դրսեւորում: Երկու խմբի են բաժանվում՝ մարդկանցից վախեցող, եւ հակառակը՝ անսահման վստահող: Հիմնականում մարդկանց վստահող շներն են կլինիկայում հայտնվում կոտրվածքներով եւ վնասվածքներով: «Ուրախանում, թռվռում, մոտ են վազում, մարդիկ էլ վախենում, հարվածում են: Շուն ենք ունեցել, որ բերել ենք գլխի կոտրվածքով, մինչեւ գանգը հասնող խորը վնասվածք ուներ:  Բուժել ենք, վերադարձրել փողոց, բայց չկա երաշխիք, որ նորից այդ շանը չեն վնասի մարդիկ: Գյումրեցիները մի տեսակ վայրենի են էս հարցում: Եթե մարդը կարող է վերքը վրան, տարբերանշանով մյուս շներից առանձնացող կենդանուն ոտքով հարվածել, չգիտեմ ինչ ասեմ նրանց»,- ասում է անասնաբույժը:

Նման մարդկանց կողքին, սակայն, Գյումրիում շատերը կան, որ իրենք են իրենց փողոցի ու բակի շներին բերում, որ ստերջացնեն, տանեն, էլի պահեն: Ասում են, դա ավելի հարմար է իրենց. շները ձագեր չեն ունենա, հիվանդություններից կխուսափեն, ագրեսիվ էլ չեն լինի:

Կենտրոն բերված շները նախ հետազոտվում են, այնուհետ ճիճվաթափվում, մաքրվում, հետո նոր ստերջացվում: Վիրահատությունից հետո շները 3 օր ապրում են կլինիկայում, սնվում, հետո վերադարձվում այն նույն տեղը, որտեղից վերցվել են: «3 օր պահելը ճիշտ չէ, բայց այլ ելք չկա»,- ասում է մասնագետը:

Վիրահատված կենդանին ավելի երկար պետք է մնա հետվիրահատական շրջանում, բայց քանի որ կացարանի համար կլինիկային տարածք չի հատկացվել, չեն կարող շներին 3 օրից ավելի պահել:  «Վիրահատությունից 3 օր հետո էլ էդ շանը տաք ճաշ է պետք, խնամք է պետք, իսկ էդ 3 օրում հնարավոր չէ հետվիրահատական նորմալ ընթացք կազմակերպել: Մեզ պետք է տարածք, որ կարողանանք կենդանիներին ավելի ճիշտ ու երկար խնամել, նոր վերադարձնել փողոց: Պետք է էդ կացարանը լինի, որ փողոցում վիրահատված սոված կենդանի չլինի, առողջն իր համար ուտելիքը կճարի: Դրանից բացի, մարդիկ փողոցում խփում, վնասում են վիրահատված շներին, հարվածում, նոր լավացող կարերը բացում են»,- նշում է մեր զրուցակիցը:

«Մենք շներին չենք էլ պատվաստում, քանի որ հետվիրահատական շրջանում պատվաստումն արգելվում է: Եթե լինի կացարան, կացարանում 12 օր ապրելուց հետո զննում անցնի կենդանին, տեսնենք, որ խնդիր չկա, ջերմություն չունի, բորբոքում չկա, նոր կարելի է պատվաստել: Դրանից հետո 14 օր էլ պետք է մնա կարանտինի մեջ, նոր կենդանին  իրավունք կունենա գտնվել ազատության մեջ: Իսկ մենք նման պայմաններ չունենք»,- ասում  է կլինիկայի անասնաբույժ Արմինե Եղիկյանը:

Ստերջացման ծրագրի իրականացման պայմանագիրը Գյումրու քաղաքապետարանն այս անասնաբուժական կլինիկայի հետ կնքել է մեկ տարով, մինչեւ դեկտեմբեր 350 թափառող շուն ստերջացնելու պայմանով: Եթե տարածք եւ ֆինանսական միջոցներ լինեն, կլինիկայում անասնաբույժներն ավելի շատ շուն կարող են ստերջացնել, դարձնել անվտանգ եւ առողջ:

Այս պայմաններում, սակայն, դա անհնար է: Ծրագրի շարունակականությունը նաեւ ուղիղ համեմատական է հասարակության վերաբերմունքին: Եթե մարդիկ հասկանան, որ տարբերանշանով շունն անվտանգ է բոլոր առումներով, եւ չվնասեն կենդանուն, գուցե կլինիկան որոշի սկսած գործը շարունակել: Բայց քանի դեռ նաեւ այդ կենդանիներին ծեծելու, վնասելու դեպքերն են բազմաթիվ եւ ինչպես այս, այնպես էլ մնացած թափառող շներին սպանելու պահանջ կա, անհնար կլինի դրական արդյունք ունենալ: Զանգում, ասում են եկեք շանը տարեք: Գնում ենք, բայց նաեւ բացատրում, որ շանը 3 օրից վերադարձնելու ենք նույն տեղը, որտեղից վերցնում ենք: Մանրամասն ասում ենք, որ շունը վիրահատված է լինելու, չվնասեք, հնարավորության դեպքում կերակրեք: Ու սկսվում է դժգոհությունը: Ասում են, էդ էլ ձեւ եք հա՞ գտել, իբր շուն եք հավաքում: Տարեք չոլը բաց թողեք: Կամ զանգում, ասում են, եկեք կրակեք: Մենք ոչ շուն հավաքող ենք, ոչ կրակող: Մենք զբաղվում ենք շների բուժսպասարկմամբ: Սա է, որ մարդիկ պետք է հասկանան: Հիմա մարդկանց հետ աշխատելն ավելի դժվար է, քան կենդանու հետ»,- ասում է անասնաբույժը:

«Նաեւ պայմանագրային կետերի որոշակի փոփոխությունը չէր խանգարի»,- ասում է կլինիկայի մասնագետ Արման Եղիկյանը. «Պայմանագրով մենք պետք է գործն անենք, հաշվետվություն ներկայացնենք, նոր փոխհատուցեն, բայց ավելի լավ կլիներ, որ սկզբից որոշակի գումար տրամադրվեր, որ ավելի մատչելի կարողանայինք անել մեր գործը: Տեղեր կա մենք կաշվից դուրս են գալիս  մատակարար կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք  բերելու, դեղորայքն ունենալու համար»:   

Անասնաբույժները նաեւ վստահեցնում են, որ ստերջացված շներին ցանկացողները կարող են հենց կլինիկայից վերցնել ու պահել, այդ կենդանիները բոլոր առումներով անվտանգ են: Ըստ կլինիկայի մասնագետների, Գյումրու քաղաքապետարանի մոտավոր հաշվարկներով Գյումրիում 2000 թափառող շուն կա:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5554 դիտում

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է

Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը

Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ

Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան

Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան