Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո: Նախարար Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով:
Ողջունելով  ներկաներին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում բարձր տեխնոարդյունաբերության ոլորտի առաջընթացին ուղղված  ՀՀ կառավարության քաղաքականությանը։ Նա  նշել, որ ի դեմս Բարձր տեխնոարդյունաբերության նախարարության՝ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել   է տնտեսության զարգացմանն գերակա ճյուղերից մեկը։ Նախարարի խոսքով՝ մշակված է ոլորտի զարգացման ռազմավարությունը, այն արդեն ներդրվել է, գործում  է և նոր թափ է հավաքում։
Նախարարը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է հայկական տեխնոլոգիական ներուժը։ Հակոբ Արշակյանը նշել է, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում  Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը։ Հայ գիտնականները բոլոր ժամանակներում  իրենց ներդումն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիաների զարգացման գործընթացներում. գունավոր հեռուստատեսության գյուտից մինչև ավտոմեքենաների ավտոմատ համակարգեր,  բանկոմատներից մինչև համակարգչային տամոգրաֆ, դոլարի գույնից մինչև առաջին հաշվիչ մեքենաներ։ Հայ մասնագետների հեղինակած բազմաթիվ այլ գիտական նվաճումների շնորհիվ էականորեն բարելավվել է մարդկանց կենցաղն ու ապրելակերպը, առաջընթաց ապահովել առողջապահության, գյուղատնտեսության, տիեզերագնացության, տրանսպորտի, ռազմաարդյունաբերության, տնտեսության շատ այլ բնագավառներում։
Նախարարն անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ներկա զարգացումներին և ապագայի հեռանկարներին։ Նա նշել  է, որ Հայաստանը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի այս ոլորտում, ընդգծել է, որ մեր երկրում բարձր է արժևորվում մարդկային տաղանդը:  Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել նորաստեղծ ստարտափներին՝ հնարավորություն տալով նրանց զարգանալու, կյանքի կոչելու իրենց գաղափարները։ Նախարարը խոսել է նաև Հայաստանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին ուղղված աշխատանքների մասին, ներկայացրել է «Վիրտուալ կամուրջ»  ծրագրի առանձնահատկությունները, նշել, որ ծրագրի շրջանակներում խոստումնալից  ստարտափները հնարավորություն կստանան սովորելու աշխարհի առաջատար  տեխնոլոգիական կենտրոններում: Նրանցից 45-ն այս տարի  Սիլիկոնյան հովտում, ունենալով լիարժեք պետական կրթաթոշակ, կմասնակցեն Դրեյփերի համալսարանի ձեռնարկատիրական դասընթացներին։ Նախարարը,  կարևորելով կրթության դերն և նշանակությունը մեր երկրի համար, ներկայացրել է «Արմաթ»-ի, «Ազգային ինժեներական լաբորատորիաներ»-ի, «Ինժեներական քաղաք»-ի, «Թումո»-յի գործունեությունը։
 
Իր ելույթում Արշակյանն անդրադարձել է նաև անցած տարի մեր երկրում տեղի ունեցած  համաշխարհային նշանակություն ունեցող տեխնոլոգիական  միջոցառումներին՝  ՏՏ համաշխարհային համաժողովը, « Summit of Minds», «Global IT Award», «Digitec EXPO» ցուցահանդեսը,  «ArmHiTech EXPO»-ն, «Ինժեներական շաբաթը»,« Silicon Mountains» համաժողովը, նշել, որ մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում։
 Նախարարը խոսել է նաև պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման մասին, ընդգծել, որ ժամանակակից աշխարհում պայքարը տեխնոլոգիաների միջև է։ Արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը, ավտոմատացված կառավարումը, այլ առաջադեմ տեխնոլոգիաները  վճռորոշ դերակատարություն ունեն պատշպանական արդյունաբերության մեջ։ Նրա խոսքով՝ նախարարության կազմում միավորելով բարձր տեխնոլոգիաները, թվայնացումն ու ռազմարդյունաբերությունը,  մենք վստահ ենք, որ այս երեք ուղղությունները պետք է զարգանան միասնաբար, իսկ լավ կրթությունը, զարգացած ենթակառուցվածքներն ու էկոհամակարգը բոլոր բնագավառներում տնտեսական հեղափոխության կհանգեցնեն։
Արշակյանն իր ելույթն ավարտել է համաժողովի մասնակիցներին հրավիրելով համագործակցության՝ միանալու խաղաղության և պաշտպանության համար առավել կատարյալ տեխնոլոգիաներ ստեղծելու մեր ջանքերին։
 
«UMEX/SimTEX 2020» համաժողովի ընթացքում ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին շնորհվել է մրցանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3427 դիտում

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ

«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է. այս անգամ հրավիրվել է 3 բանախոս

Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը

Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել

Թրամփը Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին «շատ վնասակար» է անվանել և հավելել՝ նա կարող է կորցնել երկիրը

Թուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած

Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր

Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան. տեսանյութ

Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր

Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ իրականացվող քայլերը

Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը. ուրացողը ո՞վ է. տեսանյութ

Սեղանի վրա կա նախագիծ և դրա իրագործումը 90 և ավել տոկոսով կախված է մեզնից, պետությունից և ժողովրդից. Փաշինյան

Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր

Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան վիրավորներ

Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը. լուսանկարներ

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր

Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հնարավորությունները

Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը

Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը

Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է

Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը

Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում

«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել