Մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Այն նախագահում է դատավոր Վահե Միսակյանը:

Դատարան են ներկայացել ամբաստանյալ Սերժ Սարգսյանը, նրա պաշտպաններ Ամրամ Մակինյանն ու Ռուբեն Հակոբյանը, ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանը, պաշտպան Նիկոլայ Հակոբյանը, ամբաստանյալ Սերգո Կարապետյանը, վերջինիս պաշտպան Կարեն Բատիկյանը, ամբաստանյալներ Սամվել Գալստյանն ու Գեւորգ Հարությունյանը, նրանց պաշտպաններ Վաչագան Քոսյանն ու Արթուր Հովհաննիսյանը:

Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազն է ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը:

Դատական նիստի մեկնարկին դատավոր Վահե Միսակյանը կողմերից հետաքրքրվեց՝ ունեն արդյոք առարկություն՝ դատական նիստը տեսա եւ լուսանկարահանելու վերաբերյալ: Կողմերը առարկություն չներկայացրին: Այնուհետեւ դատավորը հետաքրքրվեց՝ կողմերը տեսնում են արդյոք դատավորին ինքաբացարկ հայտնելու վերաբերյալ հիմքեր: Այդպիսիք կողմերը չներկայացրին:

Այս պահին դատավորը ճշտում է ամբաստանյալների ինքնությունը:

Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3002 դիտում

Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ

Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա

Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews

«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան

Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած

Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած

Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրդեh՝ Երևանի տներից մեկում

Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ

Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ

Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ

Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է

3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները