Երևան
12 °C
Փետրվարի 20-21 Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Նիստի օրակարգը հիմնականում բաժանված էր երեք հանձնաժողովների քննարկումների տրամաբանությամբ՝ քաղաքական հարցերի, տնտեսական հարցերի եւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովներում: Քննարկումների հիմնական թեմաներն են եղել շրջակա միջավայր, տնտեսություն, կոնֆլիկտներ, միջազգային քաղաքականություն, ահաբեկչություններից մինչեւ մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:
ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ մեր պատգամավորները ակտիվորեն մասնակցել են բոլոր քննարկումներին ու միջազգային գործընկերներին ներկայացրել են Հայաստանում ընթացող բարեփոխումների եւ ժողովրդավարացման տրամաբանությունը: Կոնջորյանի խոսքով՝ միջազգային գործընկերները վերահաստատեցին իրենց աջակցությունը ժողովրդավարական գործընթացների իրականացման հարցում.
«ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին եւս մեկ անգամ շեշտեց ՀՀ կատարած իր այցը ու կարեւորեց ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ իր ունեցած հանդիպումներն ու քննարկումները՝ ՀՀ-ԵԱՀԿ համագործակցության հետագա համատեքստում: Մենք էլ տեղեկացրինք առաջիկայում Արցախում սպասվող ընտրությունների եւ ժողովրդավարացման գործընթացի վերաբերյալ՝ վստահեցնելով եւ վերահաստատելով, որ Արցախում ժողովրդավարությունն անշրջելի է, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, եւ Արցախի քաղաքացիներն օժտված են բոլոր այն իրավունքներով, որոնցով աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում՝ ձեւավորելու իրենց օրինական իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոնջորյանը:
Խոսելով խորհրդարանական վեհաժողովներում Ադրբեջանի լոբինգի մասին՝ Հայկ Կոնջորյանը նկատեց, որ այս պետությունը մշտապես փորձել է իր լոբինգի ստվերային, խավիարային հնարքներով ադրբեջանահաճո ձեւակերպումներ մտցնել: Նա նշեց, որ Լյուքսեմբուրգում խնդրահարույց կետեր էլ էին առաջ քաշել, բայց մեր պատվիրակությանը հաջողվեց 99 տոկոսով վերացնել այդ վտանգավոր ձեւակերպումները:
Կոնջորյանը հիշեցրեց, որ ադրբեջանցի զեկուցողը հրաժարվեց իր «7 շրջաններ» հասկացություններից, քանի որ հասկացավ՝ այն հակասում է արցախյան հակամարտության բանակցային ոգուն: Մեր պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Վրաստանի, Ուկրանիայի կոնֆլիկտներին խառնի նաեւ Արցախինը, սակայն Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են միջազգային գործընկերներին տեղ հասցնել՝ ամեն կոնֆլիկտ առանձնահատուկ է.
«Ղարաբաղյան հակամարտության մասով մենք նշում ենք, որ ազգերի ինքնորոշման դրույթը պետք է լինի հավասարաչափ դիտարկելի Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու դրույթների հետ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում եւ տարածքային ամբողջականություն: Ֆիքսեցինք, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի այս սկզբունքների հիման վրա»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ մեր հայաստանյան պատվիրակությունն ամենաակտիվ պատվիրակությունների եռյակում է, եւ ԵԱՀԿ ԽՎ բարձրագույն պաշտոնյաներն ավելի մտերմիկ զրույցների ժամանակ նույնիսկ կատակում էին, թե մեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում:
Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ նշեց, որ այս նիստի ժամանակ հանրայնորեն ներկայացրել են, որ հունիսի 11-12-ին ՀՀ ԱԺ-ի եւ ԵԱՀԿ կառույցների համագործակցությամբ Հայաստանում տեղի կունենա պատգամավորական էթիկային վերաբերող կոնֆերանս, մեր խորհրդարանում կհյուրընկալեն տարբեր երկրների պատգամավորներին՝ կիսվելու մինչ այդ կատարած աշխատանքներով, լսելու, թե որն է մյուս երկրների փորձը եւ, առհասարակ, լավագույն պրակտիկան այս առումով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT