Շախմատ, շաշկի, նարդի. Հայաստանում տարեցները կմրցեն, խաղերին կմասնակցեն նաեւ արցախցիները

Հայաստանում ամռանը տարեցների մրցույթ կանցկացվի, որին կմասնակցեն նաեւ Արցախում ապրողները: «Տարեցների հանրապետական խաղեր»-ը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Արայիկ Հարությունյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանը:

Հաղթող տարեցները պարգեւատրվելու են մեդալներով, դրամական մրցանակներով, իսկ ամենատարեց մասնակիցները՝ հուշանվերներով: Խաղերին կարող են մասնակցել 63-ից բարձր տարիք ունեցող թոշակառուները, բայց նրանք պարտադիր պետք է ունենան բժշկի թույլտվություն:

Մրցույթի մասնակիցների թիվը սահմանափակ է լինելու: ՀՀ յուրաքանչյուր մարզից կարող են մասնակցել ընդամենը 10 մասնակից եւ 1 ներկայացուցիչ, ընդ որում, հավասար սեռային բաշխմամբ՝ 5 տղամարդ եւ 5 կին: Խաղերն անցկացվելու են 5 մարզաձեւերից՝ շախմատ, շաշկի, նարդի (կարճ), բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ եւ դարթս (տեգախաղ): Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մասնակցելու միայն մեկ մարզաձեւում:

Խաղերն անցկացվելու են երեք փուլով՝ համայնքային, մարզային եւ հանրապետական:

1-ին փուլի անցկացման պատասխանատվությունը կրում են քաղաքային եւ գյուղական համայնքները:

2-րդ փուլի կազմակերպման եւ անցկացման անմիջական պատասխանատվությունը կրում են ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության համապատասխան վարչություններն ու բաժինները:

Եզրափակիչ փուլի անցկացման պատասխանատվությունը կրում է ԿԳՄՍՆ-ի հաստատած մրցավարական հանձնաժողովը:

1-ին փուլը համայնքներում անցկացվելու է հուլիսին: Հստակ օրերը դեռ հայտնի չեն: 2-րդ փուլը կլինի օգոստոսի 15-25-ը՝ ՀՀ մարզերում, Երեւան քաղաքում եւ Արցախի Հանրապետությունում, իսկ եզրափակիչ՝ 3-րդ հանրապետական փուլը, անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, Ծաղկաձոր քաղաքում:

Խաղերի 1-ին փուլի մրցումներին առանձին մարզաձեւերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված տարեցները պարգեւատրվելու են համայնքապետարանների համապատասխան կարգի հավաստագրերով: 2-րդ փուլի մրցումներին առանձին մարզաձեւերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված տարեցները պարգեւատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով: 3-րդ եզրափակիչ փուլի առանձին մարզաձեւերից 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված տարեցները պարգեւատրվելու են նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով եւ դրամական մրցանակներով, իսկ ամենատարեց մասնակիցները կստանան հուշանվերներ:

Արդյունքներն ամփոփվելու են խաղերի ավարտից անմիջապես հետո: 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մարզերը պարգեւատրվելու են հավաստագրերով, գավաթներով, շնորհակալագրերով: Կլինեն նաեւ անհատական դրամական մրցանակներ. 1-ին տեղի համար՝ 95 հազար դրամ, 2-րդ տեղի՝ 85 հազար, 3-րդ տեղ՝ 70 հազար:

Բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպում, գովազդային նյութերի պատրաստում, նկարահանում, տրանսպորտային ծախսեր, գրենական պիտույքներ. այս ամենը հոգալու է նախարարությունը: Խաղերի ծախսերը կիրականացվեն տարեկան պետական բյուջեով նախատեսված ծրագրի շրջանակում:

«Տարեցների հանրապետական խաղերն» անցկացվում են 2017 թվականից: Նպատակն է տարեց բնակչության առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձեւավորման գործում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի բարձրացումը, ինչպես նաեւ առանձին տեղերում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3457 դիտում

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը