Երևան
12 °C
Մենք չենք պատրաստվում նետվել կենաց-մահու պայքարի, մենք մեր քաղաքացիների հետ բաց ենք, մենք ՀՀ քաղաքացուն հնարավորություն ենք տվել որոշելու՝ ինչպիսի ընթացք է ունենալու մեր երկիրը: Լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե ինչպես են հանրաքվեի ժամանակ ապահովելու 650 հազար անհրաժեշտ քվե՝ այսպես պատասխանեց «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը:
«Եվ այս իրավունքը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից է ՀՀ քաղաքացին ձեռք բերել: Այդ իրավունքն իր անօտարելի իրավունքն է, մենք հիմա հերթական անգամ այն իրացնելու հնարավորություն ենք ընձեռել. չկա ավելի ժողովրդավարական պրոցես, քան կարող է լինել հանրաքվեն: Դա ՀՀ իրական տերերի՝ մեր քաղաքացիների ձայնի եւ կամքի արտացոլումն է լինելու: Եթե քաղաքացին այլ բան կորոշի, բնականաբար, մենք պիտի հաշվի նստենք այդ իրականության հետ: Իսկ եթե անհրաժեշտ է 650 հազար քվե, ուրեմն ես կոչ եմ անում քաղաքացիներին մասնակցել հանրաքվեին, եւ մենք ակնկալում ենք, որ կողմ կքվեարկեն»,- ասաց Պապիկյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես 2017-ի ընտրությունների ժամանակ ԵԼՔ-ը դրամահավաքի ժամանակ հավաքեց 5 միլիոն դրամ, իսկ այս անգամ 205 մլն, որովհետեւ տեսակետ կա, թե դա կոռուպցիա է, քանի որ իրենք իշխող ուժ են, եւ մարդիկ էլ շատ դեպքերում պարտադրված են գումար տալ՝ Սուրեն Պապիկյանն արձագանքեց, որ, ակնհայտ է, ՔՊ կուսակցությունը քաղաքական դաշտի նոր կուսակցություն լինելուց դարձել է իշխող կուսակցություն, ՀՀ-ում նախաձեռնել եւ հանրության հետ իրականացրել է ոչ բռնի հեղափոխություն, այդ ընթացքում իրենց հանրային վստահությունն արտացոլվել է ԱԺ ընտրությունների ժամանակ, եւ որեւէ զարմանալի բան չկա, որ հանրային վստահություն կա նաեւ այս պարագայում.
«Եթե իշխող կուսակցություն ենք, հրաժարվե՞նք մեր նախկին սկզբունքներից եւ ընտրություններին պատրաստվելիս գումար ստանանք անհատ օլիգարխների՞ց, թե՞ դրամահավաքի միջոցով՝ ակնկալելով առավել լայն հանրային աջակցությունը»,- ասաց շտաբի պետը՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, որոնք աջակցել են:
Արձագանքելով դիտարկմանը, թե իրեն համեմատում են նախկին վարչապետ, ՏԿԶ նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի հետ, որը ընտրություններին նախընտրական շտաբի պետ էր լինում, քանի որ լավ էր տիրապետում տարածքային կառավարմանը, ըստ այդմ, կարող էր վարչական ռեսուրսները բաշխել՝ Սուրեն Պապիկյանն արձագանքեց, որ իրեն ու Աբրահամյանին համեմատելու միակ եզրը կարող է լինել զբաղեցրած պաշտոնը եւ ոչ այլ ինչ.
«Ի տարբերություն այդ անձի՝ ես ՔՊԿ վարչության նախագահն եմ: Բացի այդ, ես որեւէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որ ինձ որեւէ կերպ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նման այլ բաների հետ»,- ընդգծեց ՏԿԵ նախարարը:
Նա վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ գեթ մեկ քվե կեղծելու պարագայում խստորեն պատժվելու է այդ անձը.
«Որեւէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի՝ կլինի գյուղապետ, թաղային հեղինակություն, թե այլ մեկը: Մենք դրա կարիքը չունենք. ՀՀ քաղաքացուն տրված իրավունքն ու նրան տրված հնարավորությունը որեւէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի: Սա մեր հավատամքն է, որից չենք հրաժարվելու: Որեւէ այլ մտայնություն պետք չէ: Ցուցումը հստակ է՝ որեւէ մեկը չի կարող շրջանցել իրեն տրված լիազորությունը, հակառակ դեպքում օրենքի առաջ պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Պապիկյանն ու իրավապահներին խնդրեց աչալուրջ լինել, նմանատիպ որեւէ արձանագրում անելուց հետո իրենք էլ պատրաստ են համագործակցել, խնդիրը վեր հանել, խստագույնս պատժել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT