Հայաստանը դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի անդամ

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) անդամ։ Այս մասին անդրադարձ է կատարվել նաև IGF պաշտոնական կայքում:

Ֆորումին անդամակցելու հնարավորություն են ստանում այն պետությունները, որոնք որդեգրել են հանքարդյունաբերության լավ կառավարման քաղաքականություն՝ սահմանելով հստակ սկզբունքներ հաշվետվողական, թափանցիկ հանքարդյունաբերության ներդրման և այն երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելու ուղղությամբ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆորումը միջկառավարական երկխոսության, փորձի և գիտելիքների փոխանակման արդյունավետ հարթակ է համարել, ինչն ապագայում հնարավորություն կունենա նպաստելու երկրում առավել արդյունավետ որոշումներ կայացնելու գործընթացներին։

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը համակարգող ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը, ով նախաձեռնել է IGF անդամակցության գործընթացը, կարևորել է հանքարդյունաբերության ոլորտում տարբեր հարցերի վերաբերյալ՝ այդ թվում բնապահպանական և սոցիալական ուղղվածության, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև դրանք տնտեսության զարգացմանն ուղղելու անհրաժեշտությունը: «Հայաստանի համար ճիշտ ժամանակն է միանալու միջազգային պրոֆեսիոնալ ֆորումներին, ինչպիսին է կայուն զարգացման գաղափարը՝ որպես իր գործունեության գլխավոր տեսլական սահմանած IGF–ը, և մեր երկրի համար օգուտ քաղել վերջիններիս ընձեռած հնարավորություններից»,-ասել է Շուշանյանը:

Միջկառավարական ֆորումի տնօրեն Գրեգ Ռեդֆորդը կարևորել է Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոլորտը երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելուն և ողջունել Հայաստանի անդամակցությունը կառույցին՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր պետություն իր հետ գլոբալ երկխոսությունը խորացնելու ուրույն հեռանկարներ է բերում։

Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումին (IGF) այսօր անդամակցում են 75 պետություն, ինչպես նաև արդյունաբերության, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համատեղ քննարկում են կայուն զարգացմանը հանքարդյունաբերությունը ծառայեցնելու միջոցները և գործադրում համապատասխան ջանքեր: Ֆորումի հիմնական նպատակը կառավարություններին օժանդակելն է՝ ռեսուրսների կառավարման և որոշումների կայացման հարցերում ներպետական գնահատումների, կարողությունների զարգացման և թիրախավորված տեխնիկական աջակցության, ինչպես նաև ուղեցույցերի մշակման և լավագույն միջազգային փորձի փոխանակման նպատակով՝ համաժողովների կազմակերպման միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1791 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում