Այսօր Դիվանագետի օրն է. Լազարյան ճեմարանի ժառանգորդ МГИМО-յում ուսանել են ՀՀ արտգործնախարարներից երկուսը

02/03/2020 schedule13:45

Մարտի 2-ին հայ դիվանագետները նշում են իրենց մասնագիտական տոնը: Այս օրը խորհրդանշական ծագում ունի Հայաստանի ինքնիշխան պետության համար, քանի որ 1992 թվականի մարտի 2-ին էր, երբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի եռագույնը՝ դարձնելով մեր երկիրը միջազգային հանրության լիիրավ սուբյեկտ:

Հայաստանի Հանրապետությունն այսօր լիարժեքորեն ներկայացված է միջազգային կարևորագույն կազմակերպություններում, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի 100-ից ավելի երկրների հետ, արտերկրում ունի 42 ռեզիդենտ դեսպան, որոնք համատեղության կարգով հավատարմագրված են 74 երկրում:

Հայաստանի անկախացումից ի վեր, արտաքին աշխարհի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու  պատասխանատու գործը իրականացրել են Հայաստանի Հանրապետության թվով 6 արտգործնախարար, որոնցից ամենաերկարը պաշտոնավարել է Վարդան Օսկանյանը (1998-2008) և նրան հաջորդած Էդվարդ Նալբանդյանը (2008-2018):

Նալբանդյանը եւ ներկայիս ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը դիվանագետական կրթություն ստացել են Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանում (МГИМО): Հեղինակավոր ուսումնական այդ հաստատությունը համարվում է դիվանագիտական կրթության առաջատար օրրան և նրա ստեղծման պատմությունը հայակական ակունքներ ունի: МГИМО-ն Լազարյանների անվան արևելյան լեզուների ինստիտուտի անմիջական ժառանգորդն է:

Լազարյանների անվան արևելյան լեզուների ինստիտուտը հիմնադրվել է 1815 թվականին: Սկզբնական շրջանում այն նպատակ  ուներ անվճար կրթության հնարավորություն տալ հայազգի անապահով ընտանիքների երեխաներին, սակայն, ժամանակի ընթացքում Լազարյան ճեմարանի ձեռք բերած բարի համաբավն ու տրամադրած որակյալ կրթությունը պատշաճ ուշադրության արժանացան Ցարական Ռուսաստանի պատկան մարմինների կողմից, և 1848 թվականի մայիսի 10-ին Նիկոլայ 1-ը Լազարյան եղբայրների հիմնադրած ուսումնական հաստատությանը շնորհեց պետական ինստիտուտի կարգավիճակ: Ճեմարանը վերածվեց Լազարյանների անվան արևելյան լեզուների ինստիտուտի և ստացավ այն բոլոր առավելություններն ու իրավունքները, որոնք ուներ Մոսկվայի Պետական Համալսարանը:

Որակյալ դիվանագետից, ինչպես մեր օրերում, այնպես էլ անցյալում պահանջվում էր երկու հիմնական ունակություն՝ օտար լեզուների փայլուն իմացություն և տիրապետած լեզուներով գործընկերներին համոզելու ճկունություն, այնպես որ Ցարական Ռուսաստանի շահերը արևելքում առաջ տանելու պատասխանատու գործը դրվեց հենց Լազարյան ինստիտուտն ավարտած մասնագետների վրա: Լազարյան ինստիտուտի շրջանավարտների ցանկում կարելի է գտնել ժամանակի նշանավոր դեսպանների, գիտնականների և քաղաքական գործիչների փայլուն անուններ և լավագույն մասնագետների պատրաստման այդ ավանդույթը այսօր արդեն շարունակում է МГИМО-ն :

Ազնվատոհմ Լազարյան եղբայրները իրենց ինստիտուտի կայացման համար ահռելի ներդրում կատարեցին սեփական միջոցներից՝ առանց հետապնդելու որևէ գործարար շահ: Ուսուցումը ինստիտուտում մեծ մասամբ անվճար էր, իսկ գերազանացիկներն ու անապահով խավի ուսանողները ստանում էին կրթաթոշակ՝ Լազարյան ընտանիքի կողմից: Ուսումնական հաստատությունում դասավանդում էին ժամանակի լավագույն մասնագետները՝ հրավիրված ոչ միայն ռուսաստանյան, այլ նաև արտասահմանյան ԲՈՒՀ-երից:  

Ինստիտուտում դասավանդվում էր 13 օտար լեզու, այդ թվում նաև մի քանի եվրոպական լեզուներ: Ուսումնական հաստատությունն ուներ սեփական կանոնադրությունը, տպարանը և չափազանց հարուստ գրադարան, որտեղ հաճախակի կարելի էր հանդիպել ժամանակի մեծանուն մտավորականերին՝ Ալեքսանդր Պուշկինին, Ալեքսանդր Գրիբոյեդովին, Հովհաննես Այվազովսկուն և այլոց:

Ինստիտուտի առաջին կանոնադրությունը, որը լազարյանցիները հրատարակել են 1848 թվականին սեփական տպագրատանը, այսօր պահվում է МГИМО-ի գրադարանում: Գրադարանի տնօրեն Մարինա Րեշետնիկովան հանում է այն պահոցից, ցուցադրում մեզ և պատմում, որ իրենց մոտ պահվում է Լազարյանների մեծածավալ գրադարանի մի փոքր մասը միայն՝ մոտ 3000 միավոր, իսկ ընդանուր առմամբ Լազարյանների գրական հավաքածուն 40 000 միավորից ավելի է եղել:

МГИМО-ի գրապահոցում եղած Լազարյանների հավաքածուի մեծ մասից համալսարանի ուսանողները այսօր էլ օգտվում են, իսկ մոտ 300 անուն գրական միավոր, այդ թվում նաև հազվագյուտ ձեռագրեր, թվայնացված են և հասանելի ինտերնետում:

Լազարյանների գրական ժառանգության մեծ մասը փոխանցվել է Հայաստանին՝ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ փակվեց լեգենդար ուսումնական հաստատությունը: 1926 թվին Երևանի ազգային գրադարանի պահոցը ստացել է 21 000 կտոր գրականություն այդ հավաքածուից, որտեղ յուրաքանչյուր նմուշ կրում է Լազարյան տպագրատան հատուկ կնիքը: Երևանի Պետական Համալսարանում և Մատենադարանում պահվում է  գրադարանի հավահածուի մնացյալ մասը:

«Տեսնու՞մ եք այս հուշարձանը,- ցույց տալով գրադարանի մի անկյունում կանգնած բրոնզե կիսանդրին՝ հարցնում է Մարինա Րեշետնիկովան և շարունակում,- հայտնի պոլիգլոտ Խարլամ Կարպովիչ Բառանովի հուշարձաննէ: Նա սովորել է Լազարյան ինստիտուտում, դասավանդել է այնտեղ և հետագայում հիմնել ու ղեկավարել է МГИМО-ի արաբերեն լեզվի ամբիոնը: Ձեր նախկին արտգործնախարար պարոն Նալբանդյանը նրա ուսանողն է եղել: Նախարարը հաճախ էր մեզ հյուր գալիս: Բառանովը իր ուսանողներին ասում էր, թե արաբերենը դժվար է սովորել առաջին քսան տարում, հետո յուղի պես կգնա: Նա գրել է արաբերեն-ռուսերենի լավագույն բառարանը, որը պարբերաբար վերահրատարակվում է արդեն վաթսուն տարի շարունակ»,- պատմում է Րեշետնիկովան:

МГИМО-յում այսօր էլ ռուս և արտասահմանցի ուսանողների հետ մեկտեղ ուսանում են մեծ թվով հայազգի ուսանողներ, որոնք ավարտելուց հետո համալրում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը կամ դիվանագիտական ծառայության են անցնում Ռուսասատանի և Հայաստանի պետական կառավարման համակարգում:

Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Իոսիֆ Դենիելսը ասում էր, թե բանակը մարդկանց խմբավորում է, որը կոչված է ուղղելու դիվանագետների սխալ աշխատանքի հետևանքները: Միտքը պատկերավոր նկարագրում է, թե ինչպիսի կարևորագույն ու բարդ առաքելությունն են իրականացնում դիվանագիտական կորպուսի ծառայողները:

 

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3714 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ