Իսրայելում տեղի ունեցան հերթական արտահերթ ընտրությունները. ճգնաժամը շարունակվում է

Մարտի 2-ին Իսրայելում տեղի ունեցան հերթական արտահերթ ընտրությունները: Վերջին 11 ամիսների ընթացքում դա արդեն երրորդ խորհրդարանական ընտրությունն էին: Ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 71 տոկոսը, ինչն ավելի է նախորդ տարվա ընթացքում կայացած երկու ընտրությունների ցուցանիշներից: Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցեց 29 կուսակցություն, սակայն առաջատարներն էին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդն» ու նրա հիմնական հակառակորդ Բեննի Գանցի «Կահոլ-Լավանը»:

Ընտրատեղամասերը փակվելուց հետո Նեթանյահուն հանդես եկավ հաղթական ճառով, շնորհավորեց գործընկերներին եւ խոստացավ լինել բոլոր իսրայելցիների վարչապետը՝ անկախ քաղաքական հայացքներից եւ ազգությունից: Նա, թերեւս, շտապեց. այս ընտրությունները, համենայն դեպս նախնական արդյունքներով, որեւէ պարզություն չեն մտցնում Իսրայելում ավելի քան մեկ տարի շարունակվող քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման առումով: Ձախ կենտրոնամետ ուժերը՝ «Կահոլ-Լավանն» ու «Մերեցը» պարտվել են՝ ստանալով քվեների 32 տոկոսը, ինչի արդյունքում նրանց բաժին է հասնելու 39 պատգամավորական մանդատ: Սակայն հաղթանակ չեն տարել նաեւ աջակողմյան ուժերը՝ «Լիկուդի» գլխավորությամբ. նրանք ստացել են ձայների 48 տոկոսը կամ 59 մանդատ: 15 մանդատ կստանա «Միավորված արաբական ցուցակը», եւս 7-ը՝ պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցությունը: Այսպիսով հերթական՝ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ ուժերից ոչ մեկին չի հաջողվում ընտրությունների արդյունքներով ապահովել կառավարական կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատը:

Քաղաքական ճգնաժամը Իսրայելում սկիզբ էր առել դեռեւս 2018թ. նոյեմբերին, երբ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական ներկայացրեց, իսկ նրա նրա «Իսրայել՝ մեր տուն» կուսակցությունը լքեց իշխող կոալիցիան: Դրանից հետո կոալիցիայի ներկայացվածությունը Կնեսետում հասավ 61 պատգամավորի, ինչը վտանգավոր էր կայունության տեսանկյունից: Իրավիճակը շտկելու եւ աջակողմյան ուժերի դիրքերը Կնեսետում բարելավելու նպատակով դեկտեմբերին խորհրդարանը ինքնարձակման մասին որոշում կայացրեց, իսկ 2019թ. ապրիլին անցկացվեցին արտահերթ ընտրություններ: Գործնականում հենց այդ ընտրությունների պատճառով էլ քաղաքական ճգնաժամը մտավ ակտիվ փուլ եւ շարունակվում է մինչ օրս: «Լիկուդն» իր գործընկեր կուսակցությունների հետ ստացավ 56 մանդատ եւ չկարողացավ կառավարություն ձեւավորել: Սեպտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում աջակողմյան ուժերը զրկվեցին եւս մեկ ձայնից եւ ստացան 55 մանդատ, իսկ «Լիկուդը» զիջեց առաջին հորիզոնականը «Կահոլ-Լավանին»: Քաղաքական ուժերի միջեւ մինչեւ նախորդ տարվա վերջ տեւած խորհրդակցությունները արդյունք չտվեցին, եւ նշանակվեցին երրորդ ընտրությունները:

Այս ընտրություններում, ինչպես եւ նախորդ երկու դեպքերում, ի հայտ են գալիս կուսակցությունների տարաձայնությունները եւ կոշտ դիրքորոշումները, որոնք զրոյացնում են խմբակցությունների մակարդակով կոալիցիա ստեղծելու հավանականությունը: Պատային իրավիճակն ընդգծում են մասնավորապես հետեւյալ դիրքորոշումները. «Լիկուդը» եւ «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցությունը բացառում են համագործակցությունը արաբական ուժերի հետ, իսկ միայն ձախ ուժերի եւ արաբների միավորման պարագայում մանդատների թիվը բավարար չէ կոալիցիա կազմելու համար: Բացի դրանից՝ Լիբերմանը նշել է, որ կոալիցիա չի կազմի կրոնական աջ ուժերի հետ, իսկ «Լիկուդի» հետ կհամագործակցի միայն այն պարագայում, եթե Նեթանյահուն վարչապետ չլինի: Նեթանյահուի համար այդ պահանջներն անընդունելի են: Իրավիճակը բարդանում է նաեւ այն պատճառով, որ երկու շաբաթից կայանալու է Նեթանյահուի գործով առաջին դատական նիստը. Իսրայելի վարչապետին մեղադրում են կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Այս եւ նախորդ արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված իրավիճակների տարբերությունն այն է, որ թեեւ այս ընտրությունների արդյունքով եւս Նեթանյահուն եւ կողմնակիցները չեն ստացել անհրաժեշտ 61 մանդատը՝ այս անգամ կոալիցիա կազմելու համար բավարար է որեւէ այլ խմբակցության 2 պատգամավորների համոզել միանալ իրենց: «Լիկուդում» տրամադրված են հենց այս տարբերակով համալրել կոալիցիայի համար անհրաժեշտ 2 մանդատը: Կնեսետում իշխող խմբակցության ղեկավար Միկի Զոարը, առանց հստակ անուններ նշելու, հայտնել է, որ նման բանակցություններ խմբակցությունը վարել է դեռեւս մինչեւ ընտրությունները:

Մյուս կողմից, անգամ եթե «Լիկուդը» կարողանա իր կողմը քաշել «Կահոլ-Լավանի» կամ «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության 2 պատգամավորի, եւ կառավարությանը հաջողվի խուսափել չորրորդ արտահերթ ընտրություններից՝ ճգնաժամը չի կարելի համարել հաղթահարված. 2018թ. դեկտեմբերին 20-րդ գումարման Կնեսետն արձակվեց հենց այն պատճառով, որ իշխող ուժին սատարող 61 պատգամավորը կայուն հիմք չէին կարող ապահովել կառավարության համար: Այլ կերպ ասած՝ Իսրայելը վերադառնում է այն կետին, որից սկսվել էր քաղաքական ճգնաժամը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18627 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը