Երևան
12 °C
«Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, «այո»-ի շտաբի, առավել եւս Տարածքային կառավարման նախարարության որեւէ ներկայացուցչի կողմից կարող է կլինել նման հրահանգ: Թող որեւէ համայնքապետ իշխանությանը արջի ծառայություն չմատուցի». Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, «այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն այսպես արձագանքեց պատգամավոր Հայկ Գեւորգյանի հարցին, թե ստուգվե՞լ են արդյոք տարածվող տեղեկությունները, որ մարզպետները իրենց մոտ են հրավիրում համայնքապետերին եւ առաջարկում աշխատել «այո»-ի օգտին:
Պապիկյանը նշեց, որ այդ տեղեկությունների տարածումը ունի մանիպուլյատիվ նշանակություն:
«Որեւէ մեկը չի կարող ՀՀ քաղաքացուն բռնանալ: Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է ասենք՝ եթե դու համայնքապետ ես, չպետք է ուզենաս, որ սահմանադրական փոփոխությունները հաղթեն: Այս տեղեկությունների տարածմամբ մեզ ուզում են տանել դաշտ, որ մենք ասենք հանկարծ ու հանկարծ չշփոթվեք ու այո քվեարկեք: ՀՀ բոլոր քաղաքացիներն են սահմանադրական փոփոխությունների շահառուն եւ մենք մեր լիազորությունները չշրջանցելով միեւնույն ժամանակ տուրք չենք տալու ձեր մանիպուլյատիվ քայլերին. հասցեատերերը գիտեն՝ ում մասին եմ ասում»,- հայտարարեց Պապիկյանը:
Ըստ նրա՝ ապրիլի 5-ին տեղի ունեցող գործընթացը մեր պետության համար ունի կարեւոր ու էական նշանակություն: «Սա Հայաստանում բարեփոխումների հերթական փուլը ապահովելու կարեւոր քայլ է: Ու յուրաքանչյուրիդ ձայնը մեզ համար ունի մեծ նշանակություն: Նրանք, ովքեր հանդես են գալիս ձեզ կաշկանդելու դիրքերից՝ շատ ավելի վատ բան են անում ՀՀ քաղաքացու ու ձեր նկատմամբ, քան հակառակ ճամբարում շատ պարզ մեզ հակափաստարկներ բերողները»,- եզրափակեց նախարարը:
Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը նկատեց, թե Պապիկյանը պաշտոնական լիազորությունները կատարելիս քարոզչություն է անում: Կառավարության ներկայացուցիչները նայեցին ժամացույցներին՝ եւ ծիծաղելով արձանագրեցին, որ աշխատանքային ժամն ավարտվել է: Գորգիսյանը, սակայն, հավելեց, որ օրենքում խոսվում է ոչ թե ժամի, այլ լիազորությունների մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT