Երևան
12 °C
Սույն թվականի մարտի 4-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող ամենախոշոր աջակցության ծրագիրը՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA): Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում ու իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից (2 միլիոն եվրո), որն իր հերթին հանդիսանում է Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական միավորը: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրը մասամբ իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԱԶԳ-ի Միջազգային ֆինանսավորման բաժնի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը և ՄԱԶԾ-ի Մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան:
«Մենք ուրախ ենք օժանդակելու Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության ծրագրին: Այն հաստատում է Եվրոպական միության՝ ավելի քան հինգ տարվա նվիրվածությունը օժանդակելու Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին: Դրա ապավենն են նախկին ENPARD և ՕԳԱՆ ծրագրերը, որտեղ մենք նույնպես շատ հաջող համագործակցություն ենք ունեցել Ավստրիական զարգացման գործակալության հետ: EU-GAIA ծրագիրը համահունչ է մեր ընդհանուր նպատակին՝ նպաստելու Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր և համաչափ ներառական զարգացմանը կանաչ գյուղատնտեսության խթանման և տեղական արտադրանքի հավելյալ արժեքի ավելացման միջոցով», - ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
Միջոցառումը տեղի ունեցավ ՀՀ Կառավարության, համայնքների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ագրոբիզնեսի, լրատվամիջոցների և Հայաստանի տարբեր մարզերի արտադրողների և ֆերմերների ներկայությամբ:
Ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով, մասնավորապես, նշել է. «Այս ծրագիրը համապատասխանում է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարությանը, որն ունի ընդհանուր տեսլական` մշակել գիտահեն, բարձր արդյունավետությամբ աշխատող մրցունակ գյուղատնտեսություն, որը կբերի հավելյալ արժեք և նորարարություն, կընդլայնի Հայաստանի Հանրապետության տնտեսության մրցունակությունը և կխթանի տնտեսական աճը»:
Փոխնախարարի խոսքով` գյուղատնտեսությունը պետք է դիտվի ոչ թե որպես զբաղմունք ֆերմերների համար, այլ որպես եկամտաբեր բիզնես: «Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի ստեղծենք կայուն միջավայր նոր գյուղատնտեսական բիզնեսների բարգավաճման համար, որպեսզի վերջիններս դառնան նաև այն քարշակ ուժը, որը բիզնեսը կտանի այս ուղղությամբ», - ընդգծել է նա:
Հայաստանում գյուղատնտեսությունը հանդիսանում է զբաղվածության հիմնական աղբյուր և կազմում է ՀՆԱ-ի մոտ 15%-ը: Երկիրն ունի կանաչ և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մեծ ներուժ, որը զգալիորեն կարող է նպաստել գյուղական կենսակերպի բարելավմանը:
«Ավստրիան հաջողված պատմություն է ունեցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցում: Նախկին ՕԳԱՆ ծրագրի միջոցով ավելի քան 45 ֆերմերներ և արտադրողներ կարողացան ավելացնել եկամուտները արտադրական հզորությունների բարելավման և շուկաների հասանելիության շնորհիվ: Այժմ մենք շարունակում ենք Եվրոպական միության հսկա օժանդակությամբ աջակցել հայ ֆերմերներին կանաչ և օրգանական գյուղատնտեսության զարգացման ոլորտում: Մենք ձգտում ենք ապահովել բնական ռեսուրսների օպտիմալ օգտագործումը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը: Մենք նաև խիստ ուշադրություն ենք դարձնում գյուղատնտեսության մեջ ներառական մոտեցման ապահովմանը, ինչը նշանակում է, որ հատուկ ուշադրություն կդարձվի խոցելի խմբերին, այդ թվում նաև կանանց», - ասաց Ավստրիական զարգացման գործակալության Միջազգային ֆինանսավորման բաժնի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:
«Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի Կառավարության, ԵՄ-ի, ԱԶԳ-ի և ՄԱԶԾ-ի միջև գերազանց և ռազմավարական գործընկերությունը, ինչի շնորհիվ հնարավորություն ընձեռնվեց ներգրավվել Կանաչ գյուղատնտեսության ծրագրում:
Մենք վստահ ենք, որ այս կարևորագույն ծրագիրը հաջողությամբ կիրականացնենք, քանի որ գործելու ենք համագործակցության և գործընկերության կայուն մթնոլորտում», - ասաց ՄԱԶԾ Մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան։
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագիրը առաջիկա 3 տարիների ընթացքում կաջակցի կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես Հայաստանի հյուսիսային մարզերում (Լոռի, Տավուշ և Շիրակ): Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,7 միլիոն եվրո: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի համապատասխան պետական կառույցներին տեխնիկական աջակցությունը և շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացումը` կանաչ, ներառական և իրավահեն գյուղատնտեսության զարգացում ապահովելու համար: Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջականորեն ֆերմերներին, արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով տեխնիկական աջակցության տրամադրումը: Կստեղծվեն ցուցադրական տարածքներ՝ ժամանակակից ենթակառուցվածքներից և կանաչ տեխնոլոգիաներից օգտվելու նպատակով: Տրամադրված սարքավորումների և ծառայությունների շնորհիվ ընտրված գյուղատնտեսական արտադրողները/ ագրոբիզնեսները կլինեն ավելի մրցունակ տեղական և միջազգային շուկաներում: Սա նաև կհանգեցնի գյուղական վայրերում զբաղվածության ավելի լավ պայմանների ստեղծմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն
Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է
Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում
2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին
Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարար
Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, ցածր տեսանելիություն
Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը
Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար
ԱԹՍ-ները լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ օբյեկտներին. տեսանյութ
Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար
Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել
Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը
2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել
Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան
Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու
Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը
Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է
23-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրամիջոցի փաթեթներ, իրացրել դրանք տարբեր տեղերում
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ
Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները
Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT