Երևան
12 °C
Իսպանական «Սեւիլիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը եւ երկրի առաջատար լրատվամիջոցներն արդեն գրում է մարզիչ Խոակին Կապառոսի նոր աշխատանքի մասին: Հայտնի մասնագետն ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ղեկը: Կապառոսը, որը մինչեւ այժմ զբաղեցնում էր «Սեւիլիայի» զարգացման տնօրենի պաշտոնը, առաջին հարցազրույց է տվել նշանակումից հետո: Նա ակումբի պաշտոնական կայքին պատմել է նոր աշխատանքի առաջարկի եւ իր առջեւ դրված առաջադրանքների մասին:
««Սեւիլիան» իմ տունն է, սակայն պահեստայինների նստարանն իմ կյանքն է: Հետաքրքիր առաջարկ ստացա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից, եւ իմ մեջ արթնացավ խաղադաշտ վերադառնալու ցանկությունը: Շատ բարդ, հասուն որոշում էր, որը գալիս է իմ մասնագիտության նկատմամբ եղած կրքից: Առաջարկն ստանալուց հետո տեղեկացրի ակումբին, եւ իմ առաջ ոչ մի խոչընդոտ չդրեցին, ճիշտ հակառակը, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իր նպատակը ՀՀ հավաքականի հետ լինելու է աշխարհի 2022թ. առաջնության ուղեգիր նվաճելը:
«Սեւիլիայի» նախագահ Խոսե Կաստրոն շնորհակալություն է հայտնել Կապառոսին իր կատարած աշխատանքի ու ներդրման համար: Ըստ նրա՝ Կապառոսը ցույց է տվել իր նվիրվածությունն ակումբին: Ընդգծել է, որ ակումբի դռները միշտ բաց են նրա առաջ:
«Կապառոսն ապացուցել է իր նվիրվածությունն ակումբին եւ այն, որ պրոֆեսիոնալ է մեծատառով: Առանց հապաղելու վերադարձավ ակումբ մեզ համար շատ բարդ ժամանակահատվածում եւ վերջին 2 տարիների ընթացքում մեզ օգնեց դուրս գալ Եվրոպա: Խոակինը ռեկորդակիր է «Սեւիլիայում» հանդիպումների քանակով, իսկական լեգենդ է, եւ լեգենդներին պետք է հարգել: Նրան մաղթում ենք աշխարհի ողջ հաջողությունն իր կյանքի այս նոր փուլում, եւ իհարկե նրա տան՝ նրա «Սեւիլիայի» դռները բաց կլինեն նրա առաջ ցանկացած պահի, երբ ուզենա վերադառնալ: Նա այն մարդկանցից է, որոնք ունեն ակումբի բանալիներն ինչպես ներս մտնելու, այնպես էլ դուրս գալու համար»,- ասել է Կաստրոն:
Կապառոսի 2-րդ փուլը «Սեւիլիայում» սկսվել է 2018թ., երբ նա գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Վինչենցո Մոնտելային եւ թիմին Եվրոպա լիգա դուրս բերել: 2018-19 մրցաշրջանն սկսել է որպես տնօրեն, սակայն նորից գլխավորել է թիմը եւ պահպանել տեղը եվրագավաթներում:
Կապառոսը 510 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ Լա լիգայում, որպես գլխավոր մարզիչ՝ դրանցից 167-ը «Սեւիլիայում»: «Սեւիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում ամենաշատ հանդիպումներն անցկացրած մասնագետն է: Նաեւ թիմի ղեկին ամենաշատ հաղթանակները տարած մարզիչներից է (111):
Այսօր նա հրաժեշտ է տալու ակումբի աշխատակիցներին: Կապառոսին նվիրված հրապարակմանը կից ակումբը տեղադրել է լուսանկար, որի վրա գրված է. «Շնորհակալություն, Խոակի՛ն»: Կապառոսի պայմանագիրը ՀՖՖ-ի հետ նախատեսված է մինչեւ 2021թ. նոյեմբերի 30-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT