Երևան
12 °C
Իսպանական «Սեւիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, միջազգային չափանիշներով, այնքան էլ մեծ աշխատավարձ չի ստանալու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում աշխատելիս: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ չցանկանալով նշել, թե կոնկրետ որքան է հայտնի մասնագետն ստանալու: Նիկողոսյանն ընդգծեց, որ աշխատանքի իր մեթոդներով Կապառոսը, որը ՀՖՖ-ի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2021թ. նոյեմբերի 30-ը, համապատասխանում է ֆուտբոլի զարգացման այն մոդելին, որը ՀՖՖ-ն ներդրել է: Նաեւ խոսեց բանակցությունների ընթացքից, Կապառոսի առջեւ դրված խնդիրներից, ինչպես նաեւ պատմեց, ինչն է նման հայտնի մասնագետին գրավել ՀՀ հավաքականում:
- Մենք մի քանի մասնագետների հետ ենք քննարկումներ արել: Քննարկումների մասին ամենասկզբից տեղյակ են եղել գործկոմի բոլոր անդամները, իմացել են՝ ում հետ եւ ինչ հարցեր ենք քննարկել: Տարբեր մարզիչներ ներկայացրել են իրենց մոտեցումները եւ պայմանները: Ամենաընդունելին մեզ համար եղել է Կապառոսի տարբերակը: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում նա կժամանի Երեւան, մնալու է Երեւանում: Գալիս է իր օգնականի հետ: Մենք հույս ունենք, որ այն խնդիրները, որոնք կան, Կապառոսը կիրականացնի: Թեկնածությանը կողմ է եղել նաեւ մեր տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, մի քանի անգամ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Կապառոսի հետ:
- Նա այստե՞ղ է ապրելու, թե՞ գնալ-գալու է:
- Նա Երեւանում է ապրելու պայմանագրի ողջ ընթացքում:
- Մելենդեսի գործոնը նպաստե՞լ է, որ նա պայմանագիր կնքի:
- Մելենդեսի գործոնը եղել է հետեւյալում. մենք ունենք մանկապատանեկան ֆուտբոլի ազգային ծրագիր, որն արդեն հաստատվել է, եւ մեր ակադեմիան ու մի քանի ակումբներ արդեն այդ ծրագրով են աշխատում: Հույս ունենք՝ շուտով բոլոր ակումբներն այդ ծրագրով կաշխատեն: Մենք հիմա բերում ենք մարզիչ, որն այդ ծրագրի մեջ տեղավորվում է: Այսինքն՝ այդ մանկապատանեկան ֆուտբոլի ծրագիրը, որն ունենք, եւ Կապառոսի ծրագրերը, աշխատանքի մեթոդներն ամբողջությամբ համապատասխանում են իրար: Իհարկե, կապ ունի, որովհետեւ մենք բերում ենք մարդ, որը մեր ծրագրերին համահունչ է:
- Նախկինում եղել է Ջիանի դե Բիազիի տարբերակը, ու խոսակցություններ կային, որ նա չի համաձայնել, քանի որ ՀՀ հավաքականը շատ թույլ է: Ինչպե՞ս է հաջողվել նրանից ավելի հայտնի մասնագետի ներգրավել:
- Դե Բիազին չի եղել, եղել է այլ մարզիչ: Դե Բիազին ամբողջությամբ պատրաստ էր աշխատելու, նույնիսկ հիմա էր պատրաստ, բայց նրա թեկնածությունը չենք քննարկել, քանի որ նրա ծրագրերը եւ այն ծրագիրը, որը մենք ունենք, իրար հետ չեն համընկնում: Նրանը իտալական ֆուտբոլի մոդել է, սա՝ իսպանական: Համարում ենք, որ Կապառոսն այս պարագայում լավագույն լուծումն է:
- Ո՞ր մարզիչն է եղել, որ համարել է, որ ՀՀ ընտրանին թույլ է ու չի եկել:
- Չեմ կարող ասել անունը:
- Եվ ինչպե՞ս է ստացվել այսպիսի հանրահայտ մասնագետի համոզել գլխավորել ՀՀ ընտրանին:
- Նա մեծ սիրով է համաձայնվել, իհարկե, շատ մեծ կապ ունեն նաեւ բանակցությունների ընթացքը եւ Մելենդեսի գործոնը:
- Երկրպագուները միշտ ցանկացել են հայտնի մասնագետի տեսնել, սակայն ամեն անգամ էլ, երբ հայտնի մասնագետ է ներգրավվել ՀՖՖ աշխատանքներում, քննարկել են նրա աշխատավարձը: Որքա՞ն է Կապառոսի աշխատավարձը:
- Նրա աշխատավարձի չափն իրավունք չունենք հրապարակելու, բայց մոտավորապես մի փոքր ավելին է, քան նախկինում եղել է մեր հայ մարզիչների աշխատավարձը: Այդքան մեծ չէ:
- Շատ մեծ աշխատավարձ չէ...
- Ո՛չ: Միջազգային չափանիշներով՝ փոքր աշխատավարձ է, ուղղակի այստեղ կան ամբիցիաներ, կա մեծ ցանկություն Հայաստանի հավաքականի հետ աշխատելու եւ հաջողությունների հասնելու:
- Եթե աշխատավարձը գրավիչ չէ, ի՞նչն է գրավել, որ գա:
-ՀՖՖ-ի ծրագրերը եւ նպատակը:
- Հավաքականի խաղացողները տեղյա՞կ են եղել նրա մասին եւ ի՞նչ կարծիք ունեն:
- Որոշ մարդիկ տեղյակ են եղել բանակցությունների ընթացքից:
- Ավա՞գը:
- Չեմ ասի անուններ:
- Ընթացքում շրջանառվում էին նաեւ այլ մարզիչների՝ Սանտիագո Սոլարիի, Օսկար Գարսիայի եւ Այտոր Կարանկայի անունները: Նրանց հետ բանակցություններ եղե՞լ են:
-Ձեր թվարկած անուններից որոշ մասի հետ եղել են, որոշ մասի հետ՝ ո՛չ:
-Կոնկրետ որո՞նց հետ:
-Չենք կարող նշել, որովհետեւ դա կլինի էթիկայի խախտում:
- Ի՞նչ խնդիր է Կապառոսի առջեւ դրվելու:
- Մենք պետք է ունենանք հավաքական, որը պետք է ունակ լինի նվաճելու աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր: Հույս ունենք, որ դա կլինի մինչեւ 2024թ.:
-Իսկ մոտակա ծրագի՞րը...
-Ազգերի լիգայում հաղթելը:
- Ըստ մարզչի՝ որքանո՞վ են այդ նպատակները հնարավոր:
- Բնականաբար, նա պատրաստ է այդ ծրագրին:
-Ե՞րբ է լինելու Կապառոսի մամուլի ասուլիսը:
-Ամենայն հավանականությամբ ուրբաթ օրն ասուլիս կանենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT