Երևան
12 °C
Մարտի 7-ին Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա երիտասարդի գտնվելու վայրն արդեն 4 օր է՝ անհայտ է: Վերջին տեղեկությունը, որը հայտնի է՝ նա ամսի 8-ին, չցանկանալով մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում, ստորագրել ու հեռացել է:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության ենթակայությամբ գործող՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սպասարկման կենտրոնում անհանգստացած են. Ռազմիկն արդեն 6 ամիս է ապրում է այդտեղ: Կենտորնի տնօրեն Լիլիթ Աղաջանյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ դեպքից հետո տղայի մասին որեւէ լուր ստանալ չի հաջողվում: Կացարան նա չի վերադարձել: Այս պահին գործող հեռախոսահամար էլ չունեն նրանից, նախորդը կորցրել է կամուրջից կախված ժամանակ:
«Սոցապից էլ են փնտրում, փորձում են նրա հետ միեւնույն մանկատանը մեծացած ընկերների միջոցով ճշտել գտնվելու վայրը: Վատ բաներ չեմ ուզում մտածել, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ բազմիցս եղել է, որ մի քանի օր չի եկել կացարան, ապա հայտնվել ու ասել է, որ ընկերների տանն էր: Դե, չափահաս մարդ է՝ չենք կարող վերահսկել, բայց վերջին դեպքերից հետո ներքին անհանգստություն կա»,- ասաց Աղաջանյանը:
Հիշեցնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա Ռազմիկ Պետրոսյանի ինքնասպանությունը: Պարզվել էր նաեւ, որ նույն մարտի 7-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, երիտասարդը դարձյալ փորձել էր վերջ տալ կյանքին, այդ անգամ՝ Դավթաշենի կամրջից: Ինքնասպանությունը կանխել էին տարածքում հերթապահող ոստիկանները:
«Հաղթանակ» կամրջի մոտ երիտասարդը հայտնվել էր արդեն իսկ կյանքի համար վտանգ հանդիսացող խնդրով՝ ածելի է կուլ տված եղել, սակայն միաժամանակ ցանկացել է կամրջից նետվել: Երիտասարդի ինքնազգացողությունն արդեն վատ է եղել, երբ կամրջի վրա նրան նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ծառայողական մեքենայով նրան տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
24-ամյա երիտասարդը կյանքին վերջ տալու փորձերը պատճառաբանել է բնակարան չունենալու խնդրով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT