Երևան
12 °C
«Գործի նյութերին ծանոթանալով՝ կարող եմ ասել, որ այստեղ առհասարակ հանցագործության մասին խոսք լինել չի կարող ինչպես Արմեն Թավադյանի, այնպես էլ Վարուժան Մկրտչյանի կողմից»:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Թավադյանը, հիշեցնենք, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառքի գումարը 5 միլիոն դրամ է:
Այսօրվա ասուլիսին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ի սկզբանե քրեական գործը շատ թերություններ է ունեցել, եւ դրանցից յուրաքանչյուրը հերիք էր, որ քրեական հետապնդում չիրականացվի, եւ Թավադյանի նկատմամբ կալանավորումը չկիրառվի. «Բայց ցավոք, այնպես ստացվեց, որ կալանքի միջնորդությունը երկու անգամ քննարկվեց մի դատավորի կողմից, որի անունն ամեն ինչ ասում է (խոսքը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին է,- խմբ.):
Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ ծանոթանալով գործի նյութերին՝ հասկացել են, որ Ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութը այլ տեսանյութերից է մոնտաժվել. «Դրանց ամբողջական բովանդակությանը ծանոթացանք, եւ տեսանք, որ այդ տեսանյութերը լրիվ հակառակ բանն են ապացուցում, ինչը բավականին պրոֆեսիոնալ, բայց անբարեխիղճ մոնտաժի արդյունքում հանրությանը ներկայացվել է այլ կերպ»: Խուդոյանի խոսքով՝ երբ առաջիկայում դռնբաց նիստեր կլինեն, կանդրադառնան այդ տեղեկատվությանը, հասանելի կդարձնեն այն եւ կհետեւեն այն մարդկանց ռեակցիաներին, ովքեր, այս ընթացքում խախտելով անմեղության կանխավարկածը, բարոյականության սահմաններն անցնելով, իրենց իրավունք են վերապահել կարծիք արտահայտել. «Բնականաբար, կարծիք արտահայտելու իրավունք ունեն բոլորը, բայց այդ կարծիքը պիտի լինի հավասարակշռված, ոչ թշնամական եւ անմեղության կանխավարկածը չխախտող»: Պաշտպանը դժվարացավ նշել՝ այդ տեսանյութը պատվիրված էր թե՝ ինքնագործունեության արդյունք, բայց պնդեց՝ դրան իրավական քայլեր հաջորդելու են. «Նախ կսպասենք Դատախազության հետագա գործողություններին, ըստ էության, իրենց լիազորությունների շրջանակներում է իրենց ենթակայության տակ գտնվող վարույթներում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելիս դրանց պատշաճ իրավական գնահատական տալը, հույս ունեմ, որ Դատախազության մեր գործընկերները այնքան հեռատես կլինեն, որ նման որակի, նման մակարդակի գործը չեն ուղարկի դռնբաց դատական քննության»: Պաշտպանը հայտնեց, որ դատախազին էլ է ասել, որ ակնկալում է քրեական գործի կարճում, որովհետեւ բացակայում են քրեական հետապնդման հիմքերը:
Հրավիրված ասուլիսին մասնակցում էր նաեւ «5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը, որի կարծիքով՝ ապացուցվել են իրենց այն կասկածները, որ իրենց հեռուստատեսության սեփականատերը կալանավորվել էր ալիքին վնասելու, դրա աշխատանքները խոչընդոտելու, լրագրողներին անհարմար դրության մեջ դնելու նպատակներով. «Անցած 79 օրերին, երբ մեր սեփականատերը գտնվում էր կալանքի տակ, մեր հեռուստաալիքը ապրեց ծանր օրեր ոչ միայն բարոյական, այլեւ մնացած առումներով, մենք արդեն պատրաստվում էինք դրամահավաքի մարաթոն կազմակերպել, որպեսզի կարողանայինք մեր աշխատանքները շարունակել, եւ փառք աստծո, որ բանը դրան չհասավ»:
Մեղադրյալ Արմեն Թավադյանն էլ իր հերթին նշեց, որ դատարանի որոշմամբ պարզ դարձավ, որ իր մեղադրանքը եւ այն կալանքը, որում գտնվում էր, անօրինական ու անհիմն էին. «Ես ենթադրում եմ, որ այդ ամենը կատարվել է նրա համար, որ ճնշում գործադրվի ԶԼՄ-ների վրա, որոնցից մեկի սեփականատերն էլ ես եմ, սա ճնշում է խոսքի ազատության վրա»,- նշեց Թավադյանը:
Հիշեցնենք նաեւ, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, մարտի 11-ին բավարարեց պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Թավադյանի կալանավորման որոշման դեմ: Այդպիսով, նա ազատ արձակվեց: Դրանից հետո քրեական գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը կայացրեց որոշում՝ նրա նկատմամբ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT