Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը տպավորված է Երեւանով: Մասնագետը, որը մարտի 10-ին է գլխավորել ՀՀ ընտրանին, քաղաքին ծանոթանալու հնարավորություն է ունեցել եւ իր տպավորություններով կիսվել աշխարհում մարզական ամենախոշոր լրատվամիջոցներից մեկի՝ իսպանական Marca պարբերականի հետ: Նա խոսել է նաեւ կորոնավիրուսից, Հայաստանում դրա դեմ պայքարից, հավաքականում իր առջեւ եղած նպատակներից ու «Սեւիլիայում» անցկացրած ժամանակաշրջանի մասին:
- Հայաստան եք հասել կորոնավիրուսի պատճառով ողջ աշխարհում ստեղծված ճգնաժամի ընթացքում: Ձեզ տեղեկացրե՞լ են, թե ինչ իրավիճակ է այդտեղ:
- Այստեղ վարակվածության դեպքերը շատ չեն: Ամեն ինչ վերահսկվում է: Շատ փոքրիկ երկիր է, որտեղ ամեն ինչ վերահսկվում է: Մեզ ստուգեցին երկիր մտնելուց հետո եւ նաեւ հետագայում: Խանութներն ու սրճարանները բաց են: Քաղաքի փողոցներում շարժ կա: Այն, ինչ լսում եմ Իսպանիայի մասին... հնարավոր չէ պատկերացնել: Պետք է ամեն ինչի շատ լուրջ վերաբերվել: Այստեղ նույնպես դադարեցվել են առաջնությունները, հավաքականի հետ էլ ընկերական 2 խաղ ունեինք, կհետաձգեն (խմբ. արդեն հետաձգել են): Կարծում եմ՝ վաղը (խմբ. մարտի 17-ին) կհայտարարեն: Ֆուտբոլը պետք է օրինակ ծառայի, գուցե նույնիսկ ուշացել ենք: Պետք է լուրջ վերաբերվել:
- Թվում է, թե ֆուտբոլ չենք ունենալու: Ֆուտբոլը պե՞տք է կանգ առնի, ինչպես մյուս սոցիալ-տնտեսական բոլոր ասպեկտները:
- Իհարկե: Այս ճգնաժամը տնտեսական առումով իր ազդեցությունն ունի: Միջոցները, որ ձեռնարկված են դադարեցնելու եւ չմարզվելու ուղղությամբ, ճիշտ են, եւ պետք է ենթարկվել նրանց: Ֆուտբոլը հայելու նման է հասարակության համար: Ավելին՝ մեր մարզաձեւը կենտրոն է, որի շուրջ հավաքվում են և ոչ միայն մարզադաշտերում, սրճարաններում կամ բարերում...
- Ձեր նոր աշխատավայրը եւ վերադարձը պահեստայինների նստարան զարմացրեց: Չե՞ք կարողանում մնալ առանց մարզումների:
- «Սեւիլիան» իմ տուն է, իսկ պահեստայինների նստարանը՝ կյանքը: Ակտիվություն էի ցանկանում՝ նաեւ հաշվի առնելով իմ առողջական վիճակը, որի մասին մի քանի ամիս առաջ հայտնել ենք: Հիվանդություն ունեմ, բայց հիվանդ չեմ: Պետք է ակտիվ լինեմ, ունեմ դրա կարիքը: Որպեսզի մարդը շարունակի ակտիվ լինել, նրա ուղեղը պետք է աշխատի: Ակտիվությունս մարում էր: Ըմբոստանում էի դրա դեմ: Ինձ զանգահարեց ընկերս՝ Խինես Մելենդեսը, որին ճանաչում եմ 1986 թվականից: Իմ ուսուցիչն է եղել: Խոսեցի ընտանիքիս անդամներին հետ, որոնք քաջալերեցին այս նոր մարտահրավերն ընդունելու որոշումս, որը շատ բարդ է, հատկապես, որ հիմա իմ մտերիմներիս կողքին չեմ:

- Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչեւ այնտեղ մեկնելը: Google Maps-ով փնտրելու կարիք ունեցե՞լ եք:
- (Ծիծաղում է) Ինձ դա «Եվրատեսիլը» հիշեցրեց, երբ նայում էինք, թե նրանք մեզ քանի միավոր են տվել՝ քաղաք, որը շատ ուրախ է: Ինձ Մարչենան էր պատմել, որ այստեղ եղել է հավաքականի հետ: Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ակադեմիա ունեն, լավ մարզաբազա մարզվելու համար, որտեղ 10 մարզադաշտ կա: Մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալն է, որ նրանց մոտ երբեք չի ստացվել: Եվ հարցն այն է, որ ինձ միշտ նորարար եմ համարել: Միշտ ըմբոստացել եմ նրանց դեմ, ովքեր ասում են, որ հնացած եմ: Միշտ փորձել եմ մարզումների նոր եղանակներ գտնել՝ ինձ շրջապատելով շատ պատրաստ եւ նորարար մարդկանցով: Այս ամենը Խինեսի հետ մեկտեղ, որը էական դեր է ունեցել այն հարցում, որ հիմա այստեղ եմ:
- Ինչպիսի՞ն է հավաքականը, որը պատրաստվում եք մարզել:
- Չի որակավորվել Եվրո 2020-ին: Տեսնենք: Աշխատելու ենք 35-4 ֆուտբոլիստների հետ: Կապ ենք հաստատելու եվրոպական լիգաներում խաղացող խաղացողների հետ, որոնք շատ չեն: Ինձ ասել են, որ երբ հարցը հասնում է ազգային հավաքականի գույները պաշտպանելուն, տրամադրվածությունը բարձր մակարդակի է լինում:
- Այս մարտահրավերը գալիս է երկար տարիներ «Սեւիլիայում» անցկացնելու հետո՝ որպես մարզիչ, հետո՝ որպես ֆուտբոլի զարգացման տնօրեն, եւ մինչեւ հիմա մոտ էիք մանկապատանեկան մարզադպրոցին: Երբեւէ պատկերացրե՞լ եք, որ նման արկած եք սկսելու:
- Այլ հավաքականներում լինելու թեմաներ եղել են, սակայն չեն հասունացել: Շատ բարձր եմ գնահատում Խինես Մելենդեսի: Այն, որ նա ինձ ընտրեց, ստիպեց, հեշտացրեց իմ քայլերը դեպի այս նոր փորձը: Չէի պլանավորում հենց հիմա, քանի որ իմ տանն էի, ամեն ինչ լավ էր, ու երջանիկ էի: Բայց այսպիսին է կյանքը: Հնարավորություններ են առաջանում: Այստեղ «Սեւիլիայի» եւս մեկ դեսպան եմ: Այստեղ գալուց հետո «Սեւիլիայի» շարֆեր եմ նվիրել:

- Քիչ առաջ խոսեցիք Ձեր առողջական վիճակից: Ինչպե՞ս եք զգում:
- Լավ, լավ: Հիվանդություն ունեմ, սակայն հիվանդ չեմ: Ապրում եմ նորմալ կյանքով եւ ուզում եմ անել այն, ինչ ամենից շատ եմ սիրում՝ մարզել:
- Ի՞նչ է Ձեզ տվել «Սեւիլիան»:
- Շատ բան: Ճանաչեցի «Սեւիլիան» մյուս կողմից: Տեսա, թե ինչպիսի մեծ ակումբ է՝ բարդ իրավիճակներով հանդերձ, երբ, օրինակ, մարզիչներ են հեռանում կամ տնօրեններ, ինչպիսին է Մոնչին, սակայն ակումբը շարունակում է աճել: Կան մարդիկ, որոնց մասին թերթերում չեն գրում, սակայն նրանք այնպես են անում, որ ակումբն աճի: Ապացուցվել է, որ ակումբը շատ ամուր է: Չնայած այն ամենին, ինչ մեզ հետ տեղի ունեցավ՝ հաջողությունները շարունակվեցին, ակումբը մասնակցեց եզրափակիչների եւ որակավորվեց եվրագավաթներին: Ակումբը նույնիսկ եկամուտ բերեց իր բաժնետերերին: Մարզաբազա ունենք, որը կարող է օրինակ լինել: «Սեւիլիան» երբեք կանգ չի առնում:
- Իսկ եթե «Սեւիլիան» նորից «թակի» Ձեր դուռը...
- «Սեւիլիան» ինձ շատ բան է տվել այն 2 փուլերում, որ եղել եմ այնտեղ: Դա ասում եմ հիմա եւ միշտ էլ կասեմ: Միշտ շնորհակալ կլինեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT