Երևան
12 °C
Դատելովար ձագանքներից՝ թե՛ բիզնես շրջանակները եւ թե՛ հասարակությունը սպասում էին արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը, քանի որ հասկանում էին, որ սա անհրաժեշտ միջոցառում է։ ՀԺ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Սակայն, նրա կարծիքով, մի քիչ իրազեկվածության ավելացման կարիք կա, որովհետեւ շատերի, հատկապես տնտեսվարողների համար, հարցականներ եւ անորոշ կետեր կան, որոնց պետք է պատասխանել ու հստակություն մտցնել։
- Պարո՛ն Թունյան, ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա։
- Տնտեսական իրավիճակի վրա ավելի շատ ազդեցություն կունենա, թե փաստացի կորոնավիրուսի տարածման տեմպն ինչպիսին կլինի, եւ մեր քաղաքացիներն ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն։ Կորոնավիրուսի պատճառով տուժել են տուրիզմի, հանրային սննդի եւ այլն ոլորտներ։ Իսկ դրանք ավելի շատ մարդկանց վարքագծով են պայմանավորված։ Օրինակ՝ զբոսաշրջիկը, դրանով պայմանավորված, չի այցելում այլ երկիր։ Այսպես թե այնպես այդ ոլորտի ներկայացուցիչներն իրենց վրա այդ ազդեցությունը զգալու էին։ Եթե հիմա արտակարգ դրությամբ պայմանավորված ավելի կոշտ միջոցառումներ լինի, օրինակ՝ արգելվի որոշ վայրեր ընդհանրապես գնալը, կամ որոշ օբյեկտներ փակվեն, ավելի կմեծանա այդ ազդեցությունը։
- Կենտրոնական բանկը կկարողանա՞ այս ընթացքում ֆինանսական շուկա նկայուն պահել։
- Կենտրոնական բանկի առումով ես այդ վստահությունը ունեմ. դա պայմանավորված է ոչ միայն ԿԲ-ի պրոֆեսիոնալիզմի, այլեւ այն հանգամանքով, որ ունենք բավականաչափ ռեսուրսներ։ Այս պահին հիմքեր՝ չկան ենթադրելու, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Իրավիճակի վրա ավելի շատ կարող են ազդել սպասումները, խուճապային տրամադրությունները, քան օբյեկտիվ հանգամանքները։
- ՊԵԿ-ն իր աշխատանքը ինչպե՞ս է շարունակելու, հաշվի՞ են առնվելու որոշ բիզնեսների հնարավոր վնասների հանգամանքը, շահութահարկի վճարման առումով զիջումներ կլինե՞ն։
- Եթե մենք ունենք բիզնեսի որոշակի դժվարություններ, բնականաբար, դա որոշ չափով կդժվարացնի հարկերի հավաքագրումը։ Բայց հենց այդ հարցն էլ քննարկումների հիմնական կետերից մեկն է։ Երեկ շատ էր խոսվում հարկային արձակուրդների մասին։ Այստեղ պետք է հասկանալ՝ հարկային արձակուրդնե՞րն են նպատակահարմար, թե՞ մեկ այլ օգնության ձեւ։ Դրանք պետք է լինեն խիստ նպատակային ու թիրախային։ Որովհետեւ, եթե մենք թացը չորի հետ խառնենք, կարող է ստացվել, որ, օրինակ, գերշահույթով աշխատող ընկերությանը հարկային արձակուրդ տրամադրվի, եւ տուրիզմի ոլորտի ընկերությանը հարկային արձակուրդ տրամադրվի, ինչը ոչ միայն անարդար կլինի, այլեւ՝ սխալ։ Դա արդեն վատ հետեւանքների է բերելու։ Այդ քայլերը պետք է շատ զգուշությամբ անել, քանի որ այս ցնցումը ժամանակավոր է։ Բայց եթե հիմա մենք սխալ քայլեր իրականացնենք՝ թե՛ հարկաբյուջետային առումով եւ թե՛ վարկերի առումով, այդ սխալ քայլերի հետեւանքները շատ ավելի երկար են տեւելու։
- Մի շարք առեւտրային բանկեր որոշեցին վարկերի մարումները հետաձգել, բայց, այնուամենայնիվ, որոշ բանկեր չգնացին զիջումների։ Այս դեպքում ի՞նչ պետք է անի պետությունը, եւ ինչպե՞ս պետք է վճարի այդ վարկը այն քաղաքացին, որը չի կարողանա այս ընթացքում եկամուտ ստանալ։
- Մենք ինչքան էլ ասենք, որ վարկային արձակուրդ է պետք, պետք է հաշվի առնել, որ բանկերը նույնպես ֆինանսական պլանավորում են անում, եւ իրենք էլ պետք է ավանդների գծով մարում իրականացնեն։ Բանկերի մի մասը որոշ քաղաքացիների հետ անհատական են աշխատելու։ Իսկ այն ռիսկային հաճախորդների դեպքում, որոնց վրա ազդեցություն չունի՝ համաճարակ է, թե արտակարգ իրավիճակ, եւ նրանք այսպես թե այնպես անպարտաճանաչ վարկառու են, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ դեպքերում թույլ տալ, որ բանկն անհատական մոտեցում ցույց տա։ Բայց կարծում եմ, որ քաղաքացիների եւ բանկերի համար պետք է հստակ կանոններ լինեն, եւ քաղաքացին իմանա, թե որ դեպքում կարող է դիմել իր վարկը վերակառուցելու կամ վճարումները հետաձգելու խնդրանքով։ Պետք է նաեւ բացառել այն դեպքերը, որ բանկերը, օգտվելով այդ հանգամանքից, կփորձեն վերանայել վարկավորման պայմանները։ Ես չեմ ուզում այդ կանխավարկածով առաջ շարժվել եւ հույս ունեմ, որ մեր բանկերը պատասխանատու վարքագիծ կդրսեւորեն, բայց նախկինում եղել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմել են, բանկը ասել է՝ լավ, համաձայն եմ ժամկետի առումով ընդառաջ գնալ, բայց վարկի արժույթը պետք է փոխենք դրամից դոլար կամ տոկոսադրույքը վերանայենք։ Ամեն դեպքում որքան կանոնները հստակ լինեն, այդքան ավելի լավ։
- Շատերը նշում էին, որ վարկային կազմակերպությունները որեւէ ընդառաջման չեն գնացել։ Այստեղ իշխանությունը անելիք ունի՞։
- Դա նույնպես քննարկելու ենք։ Արդեն որոշ հարցեր այս առումով քննարկել ենք Կենտրոնական բանկի հետ։ Մեծ հաշվով բանկերն ու վարկային կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են, եւ պետությունն այստեղ իրավունք էլ չունի ասել, թե ինչպես վարվեն։ Այստեղ ավելի շատ շեշտը դրվում է սոցիալական պատասխանատվության սկզբունքի վրա... Կարծում եմ՝ վաղ թե ուշ նրանք այդ վարքագիծը ստիպված են լինելու փոխել, որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում դա իրենց վրա ավելի վատ հետեւանքներ է ունենալու։
- Օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ գործատուներից մեկը աշխատանքից ազատել է ՀՀ-ում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդի տիկնոջը։ Տեղյա՞կ եք այդ մասին։
- Ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում դրա մասին, ու դա, իհարկե, պետք է համապատասխան արձագանք ստանա։ Վիրուսով վարակվելը, մեկուսանալը կամ կասկածի տակ գտնվելը խարան չէ, դա թերություն չէ, դրանից որեւէ մեկը ապահովագրված չէ։ Այդ մարդիկ շարունակում են մնալ մեր քաղաքացիները՝ իրենց նույն իրավունքներով։ Որեւէ մեկը իրավունք չունի նրանց ազատել աշխատանքից զուտ այդ հիվանդության պատճառով։ Կարող են ուղարկել հարկադիր արձակուրդի։ Կարծում եմ՝ առանց այդ էլ քաղաքացին կնախընտրի մնալ տանը եւ գործընկերներին չվարակել։
- Այս ընթացքում շատ էր քննարկվում հարկադիր պարապուրդի գնալու դեպքում աշխատողների վճարման հարցը։ Եթե պետական սեկտորում այն վճարվելու է, ապա մասնավոր սեկտորի աշխատակիցների համար դեռեւս պարզ չէ՝ ինչ է լինելու։ Այս հարցի վերաբերյալ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։
- Այդ հարցն էլ ենք քննարկում։ Երբ ասում եմ՝ քննարկում ենք, դա չի նշանակում, որ շատ երկար է տեւելու այդ ամեն ինչը։ Որովհետեւ ժամանակը ի վնաս մեզ է աշխատում, ու որոշումների արագությունից շատ բան է կախված։ Արդեն այսօր կամ վաղը այդ բոլոր միջոցառումները վերջնական տեսքի կբերվեն եւ կտեղեկացնենք։
- Որոշ դեպքերում քաղաքացիներն օրավարձով են աշխատում, որովեւ ապրում են, այս դեպքում եթե նրանց աշխատավայրը որոշակի ժամանակ չգործի, ի՞նչ են անելու այդ մարդիկ։
- Այս պահին այդ բոլոր հարցերը քննարկվում են կառավարության օպերատիվ շտաբում։ Հստակ մեխանիզմը դեռ չեմ կարող ասել, քննարկման փուլում է։ Բայց բոլոր հարցերը պետք է լուծում ստանան։ Պետք է հաշվի առնել ե՛ւ աշխատողների շահը, ե՛ւ գործատուների շահը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT