Կառավարության ներկայացրած 25 մլրդ դրամի վարկավորման ֆոնդը, շատ տեղին եւ ժամանակին է արվում․ տնտեսագետ

Կառավարության ներկայացրած 25 մլրդ դրամի վարկավորման ֆոնդը, շատ տեղին եւ ժամանակին է արվում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Հովհաննես Խաչատրյանը՝ 

Նշենք, որ նախագիծը միտված է ճգնաժամային իրավիճակը հաղթահարելուն եւ տնտեսվարողների կրած վնասները վերականգնելուն։

Տնտեսագետն ասաց, որ մոտավոր գնահատականներով, ՀՀ բիզնեսներն ու ֆիզիկական անձինք ամսական վճարում են մոտ 17 մլրդ դրամ վարկեր, իսկ ընդհանուր վարկային պորտֆելը 3.6 տրիլիոն է:

«Բանկերի եւ վարկային կազմակերպությունների պորտֆելները մինչ այս պահը անշեղորեն աճում էին, այսինքն վարկավորումը մարումներից ավելի մեծ էր եւ սպառման ու ներդրումների աճը ֆինանսավորվում էր: Հիմա, 25 մլրդ դրամը, որը ենթադրաբար կտեղաբաշխվի մի քանի ամսվա ընթացքում՝ կարող է ապահովել վերը նշված մարումների մասնակի ֆինանսավորումը, կամ նոր պրոյեկտների մի մասի իրականացումը: Հաջորդ հարցը կապված է իրականացման տեխնիկայի հետ: Պետք է ֆոնդերը բաշխվեն այնպես, որպեսզի դրանից օգտվեն առողջ բիզնեսները: Եթե ինչ-որ բիզնես արդեն իսկ կենսունակ ու աշխատող չէր մինչեւ համաճարակը, արդար եւ արդյունավետ չի լինի, որ այն օգտվի ծրագրից ու ժամանակ ձգի: Ցանկալի կլինի նաև, որ ֆինանսավորվեն այն ընկերությունները, որոնք պատրաստակամ են հետագա ներդրումներ անել, արդիականացնել բիզնեսը` օգտվելով այս ժամանակավոր պարապուրդից (հուսանք կարճաժամկետ)»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենան կառավարության ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ծրագրերը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Կառավարությունը իր մեկ այլ ծրագրով պլանավորում է գործազրկության նպաստներ տրամադրել: Այս քայլերը կմեղմեն սպառման վրա ազդող եկամտային էֆեկտը: Իհարկե, սպառման կառուցվածքը կփոխվի դեպի պարենային` ե՛ւ առաջին անհրաժեշտության ապրանքները ե՛ւ սպասումների պատճառով տնային տնտեսությունները կարող են չսպառել նույնիսկ չունենալով կանխիկի խնդիր: Այսինքն որոշ ճյուղերում սպառման վերականգնումը կլինի միայն համաճարակային վիճակի բարելավումից հետո»: Նա ընդգծեց, որ այս առումով, որոշ բանկերի կողմից վարկերի մարումները հետաձգելը թույլ կտա, որպեսզի սպառման կտրուկ աճ չլինի։

Տնտեսագետը նշեց՝ կարեւոր է կառավարության հակվածությունը դեպի զարգացման ծրագրերը` չմոռանալով ընթացիկ «հրդեհը» հանգցնելու մասին. «Կարեւոր եմ համարում, որ հանրային եւ մասնավոր միասնական նախաձեռնություններ տեսնենք այս ռիսկերով լի բայց բեկումնային շրջանում երկիր ներդրումներ բերելու եւ տնտեսությանը խելամիտ գործիքներով դրական լիցքեր հաղորդելու առումով»։

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսության որոշ ճյուղերի տնտեսվարողներ ունեն վաճառքների եւ կանխիկ հոսքերի շատ էական կրճատումներ կամ գործունեության դադարեցում. «Դրանք են հյուրանոցները, ռեստորանները, տուրիստական գործակալությունները, որոշ ապրանքատեսակներ ներմուծող և մանրածախ վաճառքով զբաղվող ընկերություններ, ծառայությունների ոլորտի զգալի մասը, տրանսպորտային ընկերություններ: Ոլորտները նույնականացնելը երբեմն դժվար է, քանի որ դրանք արժեշղթաներով միմյանց հետ խիստ փոխկապված են»:

Տնտեսագետի խոսքով` կա նաեւ լավ նորություն՝ գրեթե բոլորը համակարծիք են, որ համաշխարհային տնտեսության ֆունդամենտալները մնում են դրական, եւ համաճարակի ավարտից անմիջապես հետո տնտեսությունների գրեթե նույն տեմպով վերականգնում է սպասվում:

«Չգիտեմ ինչ կառուցվածքներ կփոխվեն, որ ճյուղերն ավելի կշահեն հետհամաճարակային փուլում, բայց երկարաժամկետ հեռանկարը լավատեսական է: Այսինքն, կառավարության, ԿԲ-ի, բանկերի եւ վերջապես տնտեսվարողների խնդիրն է առանց ցնցումների դիմակայել այս փուլին»,- նշեց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3956 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ